Արևմուտքը մի կողմից զգուշանում է, որ չափից ավելի թուլացած Ռուսաստանը չհայտնվի Չինաստանի ազդեցության տակ ու ինքը սկսի պայքարել Չինաստանի դեմ Ռուսաստանի տարածքում։ Մյուս կողմից էլ զգուշանում է նրանից, որ պարտված Ռուսաստանը կարող է պայթել ներսից, իսկ դա կարող է համաշխարհային քաոսի վերածվել։
Հրաչյա Արզումանյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է ՄԱՀՀԻ փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ։
ՆԱՏՕ գագաթնաժողովի ժամանակ Արմուտքում հայտարարել էին, որ Ուկրաինան կմիանա ՆԱՏՕ-ին, որ Ռուսաստանին պետք է սստրատեգիական պարտության մատնել։ Ռուսներն էլ արձագանքել էին այդ հանդիպմանն ու հայտարարություններին։ Դ․ Մեդվեդևը հայտարարել էր, որ Ուկրաինան ու ՆԱՏՕ-ն պետք է կործանվեն։
Հրաչյա Արզումանյանն ասաց, որ դրանք ընդամենը հայտարարություններ են ու քաղաքական տեղեկատվական պատերազմից այն կողմ չեն անցնում։ Արևմուտքը մի կողմից հայտարարում է, որ Ռուսաստանին ստրատեգիական պարտության է պետք մատնել, մյուս կողմից էլ Ուկրաինային տալիս է այնքան զենք, որ վերջինս չպարտվի։ Ոչ թե հաղթի, այլ չպարտվի։ Ուկրաինայի նախագահ Զենելսկին անընդհատ խնդրում է թույլատրել հարվածելու Ռուսաստանին իր տարածքում, բայց ամերիկացիները թույլատրել են միայն 100 կիլոմետրի սահմաններում։ Եթե Արևմուտքը ցանկանար Ռուսաստանին ծանր ու քայքայիչ պարտության մատնել, ապա կմատակարարեր լրիվ այլ տեսակի ու քանակի զենք։ Թույլ կտար, որ Ուկրաինան հարվածի շատ ավելի խորքային հատվածների։ Ուկրաինացիներին տրված զենքը թույլ է տալիս ոչնչացնել իրենց վրա նետված հրթիռը, բայց թույլ չի տալիս ոչնչացնել այդ զենքըգործարկողին։ Արևմուտքը զգուշանում է վերջնականապես պարտված Ռուսաստան ունենալուց։ Արևմուտքի պլանների մեջ հիմա հեռահար հակառակորդ ու թշնամի ընկալվում է Չինաստանը։
Փորձագետը նշեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ում որոշակիորեն շփոթվածություն էր առաջացել։ ԽՍՀՄ-ը այլևս չկար։ Ո՞ւմ դեմ էր պայքարելու ՆԱՏՕ-ն։ Այն բանից հետո, երբ 2007-ի Մյունխենյան համաժողովին Պուտինն ըստ էության հայտարարեց, որ Ուկրաինա, Ղազախստան, Հայաստան և ամյուս պետությունները չկան, դրանք ԽՍՀՄ կամ ռուսական կայսրության մասն են, ՆԱՏՕ-ը նորից անցավ իր պաշտպանողական քաղաքականությունը: Արևմուտքը մի կողմից զգուշանում է, որ չափից ավելի թուլացած Ռուսաստանը չհայտնվի Չինաստանի ազդեցության տակ ու ինքը սկսի պայքարել Չինաստանի դեմ Ռուսաստանի տարածքում։ Մյուս կողմից էլ զգուշանում է նրանից, որ պարտված Ռուսաստանը կարող է պայթել ներսից, իսկ դա կարող է համաշխարհային քաոսի վերածվել։
Հրաչյա Արզումանյանը նաև անդրադարձավ հայ-ադրբեջանական հանդիպմանն այդ գագաթնաժողովի ժամանակ և ասաց, որ դժվար թե դա ինչ որ փոփոխություններ բերի, ավելի շատ արարողակարգային բնույթ էր կրում։ Այս պահին Հայաստանը չի կարող և չպետք է Ռուսաստանից որևէ բան սպասի։ Ռուսաստանը կայսրություն է ու մանավանդ այն ամենից հետո, ինչ արեց հայերի հետ, Արցախի հետ, հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շատ լավ հասկանում է ռուսական բարեկամության հետևանքները։ Նման դաշնակցի պարագայում թշնամի պետք էլ չէ։ Իսկ նրանք, ովքեր դեռևս հույս ունեն ռուսների հետ հարաբերություն խորացնել կամ նման ինչ որ բաներ, ոչ թե ընդդիմություն են, այլ մարգինալացված խմբեր՝ իրավիճակի վրա չազդող։ Ռուսաստանը բարեկամ չէ։ Նա ուզում է նորից կլանել ԽՍՀՄ նախկին տարածքը։ Բացի դրանից ռուսները իրենց դաշնակից ընտրել են ադրբեջանցիներին ոչ թե մեզ։ Իսկ այն կիսացավակցական արտահայտությունները որ անում են մեր հասցեին ու մեր մասին, դա ոչ թե նրանից է, որ մեզ սիրում են, այլ Հարավային Կովկասում միակ երկիրն ենք, որտեղ ռուսները ռազմական ներկայություն ունեն։ Մենք ռուսների համար կարևոր ենք աշխարհաքաղաքական առումով, իսկ Ադրբեջանը՝ ստրատեգիական։
Հ․ Արզումանյանը նաև անդրադարձավ Թուրքիային ու նրա քաղաքականությանը։ Թուրքիան հիմա ցանկանում է լինել ԵՄ-ՆԱՏՕ դաշինքում ու միաժամանակ անդամակցել ԲՐԻԿՍ-ին, իսկ դա անհամատեղելի է։
Ամբողջական հարցազրույցը՝