19.9 C
Yerevan

Ո՞վ Է Կանգնեցնե­լու Պատե­րազմը

Իրա­նի նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Արաղչին Բաքու է այցե­լել, երբ ադրբե­ջա­նա­կան հատուկ նշա­նա­կության ստո­րա­բա­ժա­նումնե­րը Շուշիի մատույցնե­րում էին: Պոստ-ֆակտում, ինչ խոսք, տանե­լի է թվում նաև Շուշին հանձնե­լու գնով զինա­դա­դար հաստա­տե­լու հնա­րա­վո­րությունը:

Վահրամ Աթա­նեսյան

Պատե­րազմը կանգնեցնում է սկսող կողմը

Իրա­նի նախկին արտգործնա­խա­րար Զարիֆը հուշե­րի գիրք է հրա­տա­րա­կել, որտեղ ասում է, որ Հայաստա­նը մերժել է Թեհրա­նի «հրա­դա­դա­րի պլա­նը»: Սա առիթ է տվել, որպեսզի վերստին թեզ շրջա­նառվի, որ Նիկոլ Փաշինյա­նը կարող էր ավե­լի նպաստա­վոր պայմաննե­րով կանգնեցնել պատե­րազմը:

Ինչի՞ մասին է խոսքը: 2020 թ. հոկտեմբե­րի 27-ին Իրա­նի նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ, փոխարտգործնա­խա­րար Աբաս Արաղչին ԼՂ կարգա­վորման իրա­նա­կան նախա­ձեռնությունն առա­ջի­նը ներկա­յացրել է Բաքվում: Ադրբե­ջա­նի հրա­պա­րա­կա­յին արձա­գանքը, որ հնչեցրել է արտա­քին քաղա­քա­կան հարցե­րով Իլհամ Ալիևի օգնա­կան Հիքմեթ Հաջիևը, հետևյալն է. «Իրա­նը, որպես տարա­ծաշրջա­նա­յին տերություն, տարա­ծաշրջա­նի պետություն, նույնպես իրա­վունք ունի մասնակցե­լու Հարա­վա­յին Կովկա­սում խաղա­ղություն հաստա­տե­լու գործընթա­ցին: Ապա­գա­յում, գուցե, հնա­րա­վոր է ինչ-որ մեխա­նիզմներ, կոնտակտա­յին խմբեր լինեն: Իրա­նը նույնպես կարող է հակա­մարտության կարգա­վորմանն իր ներդրումը բերել»:

Սա կարե­լի՞ է համա­րել ԼՂ կարգա­վորման իրա­նա­կան ծրագրին պաշտո­նա­կան Բաքվի համա­ձայնություն: Իհարկե՝ ոչ: Բաքուն դիվա­նա­գի­տո­րեն հասկացնում է, որ կոնկրետ զինա­դա­դա­րի հաստատման հարցում Իրա­նի միջնորդությունը պահանջված չէ, Թեհրա­նը կարող է մասնակցել հետպա­տե­րազմա­կան գործընթա­ցին, երբ, գուցե, կստեղծվեն ինչ-որ մեխա­նիզմներ, կոնտակտա­յին խմբեր:

Պետք է ուշադրություն դարձնել, որ Իրա­նի նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ, փոխարտգործնա­խա­րար Արաղչին Երև­ան է այցե­լել հոկտեմբե­րի 29-ին՝ մինչ այդ բանակցություններ վարե­լով Բաքվում և Մոսկվա­յում: Ընդ որում, Իրա­նի նախա­ձեռնությունը հաջորդել է Մոսկվա­յում, Փարի­զում և Վաշինգտո­նում Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րի բանակցություննե­րին, որ գործնա­կան արդյունք չեն ունե­ցել:

Իրե­րը պետք է կոչել իրենց անուննե­րով. Իրա­նի նախա­ձեռնությունը ոչ թե հակա­մարտությունը կարգա­վո­րե­լու կամ զինա­դա­դար հաստա­տե­լու մասին էր, այլ հետպա­տե­րազմա­կան Հարա­վա­յին Կովկա­սում իր ներկա­յության մասին, որը Թեհրա­նը փորձել է կարգա­վո­րել Բաքվի և Մոսկվա­յի հետ: Նախկին արտգործնա­խա­րար Զարիֆը խոստո­վա­նում է, որ Ռուսաստանն այդ նախա­ձեռնությունը, մեղմ ասած, չի ողջունել և նախա­պատվություն է տվել Թուրքիա­յի հետ կոորդի­նա­ցիա­յին:

Եվ առհա­սա­րակ, պատե­րազմը դադա­րեցնե­լու հնա­րա­վո­րության մասին որևէ դիսկուրս ծավա­լե­լուց առաջ պետք է նկա­տի ունե­նալ, որ 2020 թ. հոկտեմբե­րի 8–9‑ին ՌԴ արտգործնա­խա­րար Լավրո­վի միջնորդությամբ Մոսկվա­յում Զոհրապ Մնա­ցա­կանյան-Ջեյհուն Բայրա­մով բանակցություննե­րից հետո Իլհամ Ալիևը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում ասել է, որ պատե­րազմը կանգ կառնի, երբ ինքը կստա­նա Հայաստա­նի վարչա­պե­տի ստո­րագրությամբ հաստատված զորքե­րի դուրս բերման գրաֆի­կը, բայց «այս անգամ մենք առանց Շուշիի չենք համա­ձայնի»:

Իրա­նի նախա­գա­հի հատուկ ներկա­յա­ցուցիչ Արաղչին Բաքու է այցե­լել, երբ ադրբե­ջա­նա­կան հատուկ նշա­նա­կության ստո­րա­բա­ժա­նումնե­րը Շուշիի մատույցնե­րում էին: Պոստ-ֆակտում, ինչ խոսք, տանե­լի է թվում նաև Շուշին հանձնե­լու գնով զինա­դա­դար հաստա­տե­լու հնա­րա­վո­րությունը: Բայց պետք է նկա­տի ունե­նալ, որ Իրա­նը նախա­ձեռնություն է ցուցա­բե­րել մի փուլում, երբ համա­ձայնություն էր ձեռք բերվել, որ ԵԱՀԿ ՄԽ համա­նա­խա­գահնե­րը հոկտեմբե­րի 29-ին Ժնև­ում կհանդի­պեն Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րին՝ համա­ձայնեցնե­լու զինա­դա­դա­րի պայմաննե­րը:

Այդ հանդի­պումը կայա­ցել է մեկ օր ուշա­ցումով, բայց որևէ արդյունք չի արձա­նագրել: Մարտա­կան գործո­ղություննե­րը շարունակվել են, որովհետև Ադրբե­ջա­նը կրա­կի դադա­րեցման և նույնիսկ հումա­նի­տար բնույթի համա­ձայնություննե­րի հասնե­լու ոչ մի շահագրգռվա­ծություն չի ունե­ցել: Ըստ երև­ույթին, սկզբունքա­յին է եղել զինա­դա­դա­րի երաշխա­վո­րի հարցը: Այստեղ Բաքվի և Մոսկվա­յի շահե­րը լիո­վին համընկնում էին՝ բացա­ռել ԵԱՀԿ ՄԽ համա­նա­խա­գահ մյուս երկու երկրնե­րի՝ ԱՄՆ‑ի և Ֆրանսիա­յի դերը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքում։

Առնչվող Հոդվածներ