Հայաստան

ԵՄ Ինտեգրման Ճանապարհով

Քաղաքական կրոնների, գործակալական ցանցերի և օտարերկրյա գաղութային տիրապետությունների ժամանակաշրջանը ավարտել է նոր Հայաստանում ու եկել է Մարդկային Օրենքի և մեր Հանրային Շահի գերադասման ժամանակը։

Յարութ Գալայճեան

Ողջույն սիրելի՛ հայրենակիցներ,

Ժողովրդավարական Ուժերի այսօրվա հավաքը պատմական նշանակություն ունի հատկապես՝

Հայաստանի Քաղաքական Մշակույթի մեջ նոր ներուժ և կառուցողական նոր երանգներ սերմանելու իմաստով։ Հայաստանի Ժողովրդավարական Ուժերը հավատում են հայ ժողովրդի իմաստության և նրա խաղաղ ու արդար երջանկության հասնելու պայքարին։ Արդարև, Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և ինքնիշխանության ու ժողովրդավարության ամրապնդման անվաճառելի սկզբունքները մեր ժողովրդին առաջնորդելու են մեր հայրենիքի պատմության և անվտանգության գոյատևմանն, ինչպես նաև՝ ընկերատնտեսական աննահանջ վերելքին։

Ժամանակն է, որ 2018-ի Ժողովրդային Թավշյա Հեղափոխության հավատո հանգանակը միաձուլվի մարդկային ազատության, արդարադատության և պետության պաշտպանության գաղափարներին։ Պետք է մեկընդմիշտ համոզվենք, որ քաղաքական կրոնների, գործակալական ցանցերի և օտարերկրյա գաղութային տիրապետությունների ժամանակաշրջանը ավարտել է նոր Հայաստանում ու եկել է Մարդկային Օրենքի և մեր Հանրային Շահի գերադասման ժամանակը։

Եվրոպական դիտորդների պաշտպանողական ներկայությունը Հայաստանում, ինչպես նաև՝ Արևմուտքի ու հարևան Իրանի հավաստիացումները Հայաստանի տարածքային ամբողջականության ու Մեղրիի Միջանցքի հայկական վերահսկողության մասին՝ բավարար/լիարժեք վկայություններ են, որ մենք չենք ունեցել հավատարիմ դաշնակից գլխավոր այն պատճառով, որ մենք միշտ էլ շրջապատվել ու ճնշվել ենք բռնատիրական/կայսերապաշտական պետություններով և մեր ինքնուրույնությունը, տարածքային ամբողջականությունն ու ժողովրդավարությունը խորտակել փորձող հարևաններով։

Հետևաբար սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկրի անվտանգությունն ապահովագրելու վճռակամությամբ՝ Հայաստանի Ժողովրդավարական Ուժերի Միավորումը որոշել է արագացնել մեր ժողովրդի գնացքը դեպի Եվրոպական քաղաքակրթություն՝ համապետական հարաքվեի ճանապարհով և առ այդ՝ հետևյալ հիմնավորումներով․

1- Մեր ժողովրդի համապարփակ իրազեկումը Հայաստանի Եվրոինտեգրման անհրաժեշտության մասին մեզ համար առաջնային առաջնահերթություն է։
2- ՀՀ Իշխանության արտաքին քաղաքական կուրսը դեպի ԵՄ՝ ՀՀ Քաղաքացու քվեով կլինի շատ ավելի ներգործող ու պաշտպանված։
3- Եվրո-քվեն նոր երաշխիք և շահագրգռություն կտա ԵԽ-ին ու կպարտավորեցնի նրան՝ վերամրապնդել մեր երկրի անվտանգությունը հավելյալ նոր գործոններով։
4- Եվրո-քվեն կարագացնի Հայաստանի Անդամակցության Հայտի պաշտպանողականության գործընթացը՝ կանխարգելելով տարածաշրջանային/աշխարհաքաղաքական հավանական վտանգները, որոնք կարող են դրսևորվել՝ ուկրաինական պատերազմի, ինչպես նաև Մոլդավիայի, Վրաստանի և ԱՄՆ-ի մոտակա ընտրությունների պատճառահետևանքային ԱՆՍՊԱՍԵԼԻ արդյունքներով։

Շնորհակալություն։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *