17.7 C
Yerevan

Վլա­դի­միր Պուտի­նին «Ներքին Խռովությու՞ն Է Սպա­սում»

Բայց Մոսկվա­յի եւ Համայն Ռուսիո պատրիարքն ինչու է Իվան Ահե­ղին անվա­նել «խելա­գար թագա­վոր»։ Ռուսաստա­նում կարող է թե՞ կա Վլա­դի­միր Պուտի­նի պատմա-քաղա­քա­կան առա­քե­լության այնպի­սի ընկա­լում, որ նրան նույնացնում է Իվան Ահե­ղի հետ։

Վահրամ Աթա­նեսյան

Սերբիա­յի նախա­գահ Վուչի­չը Վլա­դի­միր Պուտի­նին համե­մա­տել է Իվան Ահե­ղի, Պետրոս Մեծի հետ: Նա ասել է, որ Արեւմուտքը Ռուսաստա­նին կարող է հաղթել, եթե «Պուտի­նի հետ ինչ-որ բան պատա­հի,»: Վուչի­չը կարծում է, որ Արեւմուտք-Ռուսաստան դիմա­կա­յությունը քաղա­քակրթա­կան է: Եւ եթե Պուտի­նը պարտվի, այն «այն ժառանգությունից, որ նա ստեղծել է՝ իր մեջ մարմնա­վո­րե­լով Ռուսաստա­նի պատմա­կան կերպա­րը, ոչինչ չի մնա»:

Նա կանխա­տե­սել է, որ Արեւմուտքը «միջնորդա­վորված պատե­րազմից կանցնի ուղղա­կի առճա­կատման,»: Սերբիա­յի նախա­գա­հը նման կանխա­տե­սում արել է Եվրա­հանձնա­ժո­ղո­վի վերընտրված նախա­գահ ֆոն դեր Լյա­յե­նի հայտա­րա­րությունից հետո, որ Եվրա­միությունը «պետք է վերածվի պաշտպա­նա­կան դաշինքի,»: Վուչի­չի գնա­հատմամբ, դա ասվել է իրա­վի­ճա­կի հաշվարկով, երբ Թրամփի ընտրության դեպքում Միացյալ Նահանգնե­րը կդա­դա­րեցնեն Ուկրաի­նա­յին ռազմա­կան աջակցությունը, պատե­րազմի ծանրությունը կմնա Եվրո­պա­յի վրա:

Բավա­կան խորհրդանշա­կան է, որ, ինչպես «Նեզա­վի­սի­մա­յա գազե­տան», է գրում, Ռուս ուղղա­փառ եկե­ղե­ցու մի քանի բարձրաստի­ճան հոգեւո­րա­կաններ «վերստին բարձրացրել են Իվան Ահե­ղին սրբա­դա­սե­լու թեման,»: Ներքին քննարկումնե­րի մասին մանրա­մասնություններ հայտնի չեն, բայց պարբե­րա­կա­նը հիշեցնում է, որ մայի­սին Մոսկվա­յի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը եկե­ղե­ցա­կան արա­րո­ղության ժամա­նակ հայտա­րա­րել է, որ «այն խելա­գար ցարըերբեք չի սրբա­դասվի,» ՝ նկա­տի ունե­նա­լով Իվան Ահե­ղին:

Պատրիարքի այս միանշա­նա­կան հայտա­րա­րությա­նը զուգա­հե­ռության մեջ, «Նեզա­վի­սի­մա­յա գազե­տան» հիշեցրել է նրա մեկ այլ ելույթը, որտեղ ասել է, թե շատե­րի մոտ տպա­վո­րություն կա, որ Ռուսաստա­նի նախա­գահն իրեն «ինչ-որ հանձնա­րա­րություններ է տալիս,»: Պատրիարքը Աստծո եւ հավատցյալ ժողովրդի առջեւ երդվել է, որ նախա­գահ Պուտի­նը «երբեք ոչինչ չի ասել եւ չի ասում»:

Սերբիան ուղղա­փառ աշխարհի մաս է « ռուս-սերբա­կան հարա­բե­րություննե­րը քաղա­քա­կա­նից զատ ունեն « քաղա­քակրթա­կան բաղադրիչ: Այս իմաստով Սերբիա­յի նախա­գա­հի դիտարկումը, որ Վլա­դի­միր Պուտի­նի կերպա­րը խտացնում է Իվան Ահե­ղի եւ Պետրոս Մեծի ժառանգությունը եւ Ուկրաի­նա­յում պարտության դեպքում դրա­նից ոչինչ չի մնա, կարծես, կանխո­րո­շում է ուղղա­փառ քրիստո­նեության եւ Արեւմուտքի տեւա­կան դիմա­կա­յություն:

Բայց Մոսկվա­յի եւ Համայն Ռուսիո պատրիարքն ինչու է Իվան Ահե­ղին անվա­նել «խելա­գար թագա­վոր»։ Ռուսաստա­նում կարող է թե՞ Վլա­դի­միր Պուտի­նի պատմա-քաղա­քա­կան առա­քե­լության այնպի­սի ընկա­լում, որ նրան նույնացնում է Իվան Ահե­ղի հետ։

Սերբիա­յի նախա­գա­հը հատկա­պես ընդգծում է Ռուսաստա­նի ուղղա­փառ քրիստո­նեա­կան կերպա­րը, երբ Վլա­դի­միր Պուտի­նը գնա­հա­տում է ռուսաստանյան քաղա­քակրթա­կան ինքնությունը որպես բազմամշա­կութա­յին եւ բազմա­դա­վան:

Ռուսաստանցի Z բլո­գեր Մաքսիմ Կալա­շո­վը թելեգրամ-ալի­քում տեսանյութ է հրա­պա­րա­կել, որ դաղստանցի ընտա­նի­քի կինը պատմում է, թե ինչպես են հարեւաննե­րը ներխուժել իրենց տուն, գնդա­կա­հա­րել ուկրաի­նա­կան պատե­րազմից վերա­դարձած որդուն, դաժան ծեծի ենթարկել ամուսնուն: «Դուք «հարամ» եք, դուք ռուսնե­րի կողմից եք կռվել,» ասել են հարձակվողնե­րը: Կնոջ ասե­լով, ոստի­կա­նությունը չի միջամտել, ոչ ոք չի ձերբա­կալվել:

Ռուսաստանցի փորձա­գետնե­րի մի մասը գտնվում է որ Մեծ Բրի­տա­նիան հովա­նա­վո­րում է «երկի­րը ներսից պայթեցնե­լու ծրա­գի­րը»»: Խոսքը ներռուսաստանյան «պատե­րազմ հրահրե­լու» մասին է, որտեղ խաղադրույք է դրված իսլամ արմա­տա­կա­նության գործո­նի վրա: Սերբիա­յի նախա­գա­հը նկա­տի ունի ա՞յդ սպառնա­լի­քը: Իսկ ինչու՞ Մոսկվա­յի եւ Համայն Ռուսիո պատրիարքը դեմ է Իվան Ահե­ղի սրբա­դասմա­նը: Նա ավե­լի մեծ վտա՞նգ է կանխազգում:

Ուկրաի­նա­կան պատե­րազմը Ռուսաստա­նի համար նաեւ ներքին կազմա­կերպա­ծության խնդիր է բացա­հայտել: Դաղստա­նում «Z» խորհրդանշա­նի չես հանդի­պի, իսկ Պաղեստի­նի դրոշներն ամե­նուր են, արձա­նագրել է Regnum‑ի թղթա­կի­ցը: Վլա­դի­միր Պուտի­նին «ներքին խռովությու՞ն է սպա­սում»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ