Հայաստան

Եվս Մեկ Հերքում Ալիեւին

Վալի Բալաքիշիեւը պատմել է, որ ինքը Լուսաշողից ընտանիքով վերջինն է հեռացել, հարեւան գյուղերից իրեն «ոչ մի հայ չի անհանգստացրել, ընդհակառակը՝ ծանոթները մշտապես այցելել են, օգնել, հաց եւ սնունդ են բերել,»: Նա ասել է, որ «այդ հարգանքը երբեք չի մոռանում», եւ որպես «հոգու պարտքի հատուցում՝ հոգ է տանում, որ հայկական գերեզմանոցի ցանկապատը չքանդվի»։

Վահրամ Աթանեսյան

Վալի Բալաքիշիեւը հերքում է Իլհամ Ալիեւին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խոսել է Հայաստանից «բռնատեղահանված» ադրբեջանցիների մասին: Հուլիսի 7-ին BBC-ի ադրբեջանական ծառայության թղթակիցն այցել է Շամախիի մերձակա Քերքենջ գյուղ, հանդիպել այնտեղ ապրող ադրբեջանցիներին, որ 1989թվականին տեղափոխվել են Հայաստանի Լուսաշող (Գիզիշեֆեգ) գյուղից:

Հայաստանում ծնված Վալի Բալաքիշիեւը BBC-ի թղթակցին պատմել է «» որ գյուղերի փոխանակության մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել Լուսաշողի սովխոզի տնօրեն Բայրամ մուալլիմի նախաձեռնությամբ»: Ըստ Բալաքիշիեւի՝ սովխոզի տնօրենի որդին խորհրդային բանակի ծառայության տարիներից Շամախիի Քերքենջ գյուղից հայ ընկեր է ունեցել:

Երբ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունները սրվել են՝ «Բայրամ մուալլիմի որդին կապվել է Քերքենջից հայ ընկերոջ հետ եւ նրան հրավիրել Լուսաշող,» Վալի Բալաքիշիեւի խոսքերով՝ երբ Քերքենջի ներկայացուցիչները Լուսաշող են ժամանել, սովխոզի տնօրենը կարգադրել է անասուն մորթել եւ «մեծ հյուրասրություն է կազմակերպել»:

Հացի սեղանի շուրջ էլ կողմերը պայմանավորվել են, որ իրականացնեն բնակավայրերի փոխանակում: Հիմնական խնդիրը «եղել է գերեզմանների հարցը,»: Փոխադարձ համաձայնության են եկել, որ աճյունների տեղափոխում չեն անելու, պարտավորվում են գերեզմաններին ձեռք չտալ, մինչեւ խաղաղություն կհաստատվի, եւ հայերը մայիս ամսում, ադրբեջանցիները՝ սեպտեմբերին կկարողանան այցելել հարազատների շիրիմներին։

Վալի Բալաքիշիեւը պատմել է, որ ինքը Լուսաշողից ընտանիքով վերջինն է հեռացել, հարեւան գյուղերից իրեն «ոչ մի հայ չի անհանգստացրել, ընդհակառակը՝ ծանոթները մշտապես այցելել են, օգնել, հաց եւ սնունդ են բերել,»: Նա ասել է, որ «այդ հարգանքը երբեք չի մոռանում», եւ որպես «հոգու պարտքի հատուցում՝ հոգ է տանում, որ հայկական գերեզմանոցի ցանկապատը չքանդվի,»։

Այս հաղորդումը BBC-ն պատվիրել է Եվրոպայի ժողովրդավարական համայնքի խորհրդաժողովին ընդառաջ: Այդ նպատակով Ադրբեջանը է գործուղվել ռադիոկային ադրբեջանական ծառայության աշխատակիցը, որ այցելել է նաեւ Շամախիի Մադրասա հայկական գյուղ, որտեղ նույնպես Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներ են ապրում:

Լուսաշողում ծնված եւ այսօր Շամախիի Քերքենջ գյուղում բնակվող Վալի Բալաքիշիեւի հարցազրույցը հերքում է Ադրբեջանի պաշտոնական վարկածը Հայաստանում «ադրբեջանցիների զանգվածային բռնագաղթ է կազմակերպվել, որ ուղեկցվել է սպանություններով եւ բռնություններով»:

Դա մարդկային անկեղծ խոստովանություն է եւ վկայություն, որ 1989 թվականին Լուսաշողի սովխոզի տնօրենը ադրբեջանցի էր, որպեսզի բայրամ մուալլիմը, եւ հենց նա էլ առաջարկել է գյուղերի փոխանակում: Հետևաբար, BBC-ն ակտուալացրել է հայկական եւ ադրբեջանաբնակ գյուղերի փոխանակման թեման:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *