15.5 C
Yerevan

Եվս Մեկ Հերքում Ալիեւին

Վալի Բալա­քի­շիեւը պատմել է, որ ինքը Լուսա­շո­ղից ընտա­նի­քով վերջինն է հեռա­ցել, հարեւան գյուղե­րից իրեն «ոչ մի հայ չի անհանգստացրել, ընդհա­կա­ռա­կը՝ ծանոթնե­րը մշտա­պես այցե­լել են, օգնել, հաց եւ սնունդ են բերել,»: Նա ասել է, որ «այդ հարգանքը երբեք չի մոռա­նում», եւ որպես «հոգու պարտքի հատուցում՝ հոգ է տանում, որ հայկա­կան գերեզմա­նո­ցի ցանկա­պա­տը չքանդվի»։

Վահրամ Աթա­նեսյան

Վալի Բալա­քի­շիեւը հերքում է Իլհամ Ալիեւին

Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը հերթա­կան անգամ խոսել է Հայաստա­նից «բռնա­տե­ղա­հանված» ադրբե­ջանցի­նե­րի մասին: Հուլի­սի 7‑ին BBC‑ի ադրբե­ջա­նա­կան ծառա­յության թղթա­կիցն այցել է Շամա­խիի մերձա­կա Քերքենջ գյուղ, հանդի­պել այնտեղ ապրող ադրբե­ջանցի­նե­րին, որ 1989թվականին տեղա­փոխվել են Հայաստա­նի Լուսա­շող (Գիզի­շեֆեգ) գյուղից:

Հայաստա­նում ծնված Վալի Բալա­քի­շիեւը BBC‑ի թղթակցին պատմել է «» որ գյուղե­րի փոխա­նա­կության մասին պայմա­նա­վորվա­ծություն ձեռք է բերվել Լուսա­շո­ղի սովխո­զի տնօ­րեն Բայրամ մուալլի­մի նախա­ձեռնությամբ»: Ըստ Բալա­քի­շիեւի՝ սովխո­զի տնօ­րե­նի որդին խորհրդա­յին բանա­կի ծառա­յության տարի­նե­րից Շամա­խիի Քերքենջ գյուղից հայ ընկեր է ունե­ցել:

Երբ Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդրի հետ կապված հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը սրվել են՝ «Բայրամ մուալլի­մի որդին կապվել է Քերքենջից հայ ընկե­րոջ հետ եւ նրան հրա­վի­րել Լուսա­շող,» Վալի Բալա­քի­շիեւի խոսքե­րով՝ երբ Քերքենջի ներկա­յա­ցուցիչնե­րը Լուսա­շող են ժամա­նել, սովխո­զի տնօ­րե­նը կարգադրել է անա­սուն մորթել եւ «մեծ հյուրասրություն է կազմա­կերպել»:

Հացի սեղա­նի շուրջ էլ կողմե­րը պայմա­նա­վորվել են, որ իրա­կա­նացնեն բնա­կա­վայրե­րի փոխա­նա­կում: Հիմնա­կան խնդի­րը «եղել է գերեզմաննե­րի հարցը,»: Փոխա­դարձ համա­ձայնության են եկել, որ աճյուննե­րի տեղա­փո­խում չեն անե­լու, պարտա­վորվում են գերեզմաննե­րին ձեռք չտալ, մինչեւ խաղա­ղություն կհաստատվի, եւ հայե­րը մայիս ամսում, ադրբե­ջանցի­նե­րը՝ սեպտեմբե­րին կկա­րո­ղա­նան այցե­լել հարա­զատնե­րի շիրիմնե­րին։

Վալի Բալա­քի­շիեւը պատմել է, որ ինքը Լուսա­շո­ղից ընտա­նի­քով վերջինն է հեռա­ցել, հարեւան գյուղե­րից իրեն «ոչ մի հայ չի անհանգստացրել, ընդհա­կա­ռա­կը՝ ծանոթնե­րը մշտա­պես այցե­լել են, օգնել, հաց եւ սնունդ են բերել,»: Նա ասել է, որ «այդ հարգանքը երբեք չի մոռա­նում», եւ որպես «հոգու պարտքի հատուցում՝ հոգ է տանում, որ հայկա­կան գերեզմա­նո­ցի ցանկա­պա­տը չքանդվի,»։

Այս հաղորդումը BBC‑ն պատվի­րել է Եվրո­պա­յի ժողովրդա­վա­րա­կան համայնքի խորհրդա­ժո­ղո­վին ընդա­ռաջ: Այդ նպա­տա­կով Ադրբե­ջա­նը է գործուղվել ռադիո­կա­յին ադրբե­ջա­նա­կան ծառա­յության աշխա­տա­կի­ցը, որ այցե­լել է նաեւ Շամա­խիի Մադրա­սա հայկա­կան գյուղ, որտեղ նույնպես Հայաստա­նից տեղա­փոխված ադրբե­ջանցի­ներ են ապրում:

Լուսա­շո­ղում ծնված եւ այսօր Շամա­խիի Քերքենջ գյուղում բնակվող Վալի Բալա­քի­շիեւի հարցազրույցը հերքում է Ադրբե­ջա­նի պաշտո­նա­կան վարկա­ծը Հայաստա­նում «ադրբե­ջանցի­նե­րի զանգվա­ծա­յին բռնա­գաղթ է կազմա­կերպվել, որ ուղեկցվել է սպա­նություննե­րով եւ բռնություննե­րով»:

Դա մարդկա­յին անկեղծ խոստո­վա­նություն է եւ վկա­յություն, որ 1989 թվա­կա­նին Լուսա­շո­ղի սովխո­զի տնօ­րե­նը ադրբե­ջանցի էր, որպեսզի բայրամ մուալլի­մը, եւ հենց նա էլ առա­ջարկել է գյուղե­րի փոխա­նա­կում: Հետև­ա­բար, BBC‑ն ակտուա­լացրել է հայկա­կան եւ ադրբե­ջա­նաբնակ գյուղե­րի փոխա­նակման թեման:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ