Հայաստան

Ռուսական Շղթան Փշրելու Ժամանակն Է

Ադրբեջանը և Վրաստանն էլ խոշոր առևտուր են անում Ռուսաստանի հետ, բայց ՀԱՊԿ անդամ չեն, այնպես, որ Ռուսաստանը թող իզուր չփորձի մեզ վախեցնել։ Նրա ռազմական մահակ Ադրբեջանն այլևս չի աշխատում, իսկ տնտեսական միջոցներով պատիժն ավելի շատ հենց Ռուսաստանին է հարվածելու։

Հովսեփ Խուրշուդյան

«Ազատություն»-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցն ընթացել է ՀՀ ԵՄ անդամության թեկնածության կարգավիճակի շուրջըն ընթացող հանրաքվեին ուղղված գործողությունները և Հայաստանի ներքին ու արտաքին դրությանը վերաբերվող մի շարք երևույթներ։
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ հանրաքվեին ուղղված քայլերը նպատակ ունեն և՛ իշխանություններին ցույց տալ, որ հասարակությունն իրեն աջակցում է ԵՄ անդամակցությանն ուղղված հարցերում, բացի դրանից կարևոր է այն, որ հայ հասարակությունը կարողանա հնարավորություն ստանալ իր սեփական կարծիքը իրավական մակարդակում ցույց տալու։ Ընդ որում Եմ անդամության թեկնածությանն ուղղված քայլերը ոչ թե ու ոչ միայն մի քանի կուսակցությունների կամ խմբերի, անհատների։ Իսկ մարդկանց թիվը բավական մեծ է։ Շատերն են ցանկանում ի վերջո պոկվել Ռուսաստանից, թուլացնել նրա ներահսկողությունը մեր նկատմամբ։
Հովսեփ Խուրշուդյանը համաձայնվեց, որ Ռուսաստանի հետ այսօր մենք շատ սերտ կապերով ենք կապված՝ հատկապես տնտեսական և Ռուսաստանն այդ ամենն օգտագործում է մեր դեմ, ցանկանալով այդ տնտեսական հնարավորությունները դարձնել մեր պարանոցին կապված պարան։ Մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ում և այո՛, օգտվում ենք այդ միության ներսում եղած արտոնություններից, բայց այնպես չէ, որ միայն մենք ենք օգտվում և Ռուսաստանն էլ թույլ է տալիս։ Ռուսաստանն առաջին օգտվողներից է այս ամենում։ Հատկապես այս պահին, երբ Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցների տակ է, Հայաստանը նրա համար փրկօղակ է, որ վերջինս լրիվ չխեղդվի իր մեկուսացման մեջ։ Իսկ ԵԱՏՄ-ի հետ ունեցած մեր կապերը մենք պետք է դանդաղ թուլացնենք և փոխարինենք ԵՄ կապերով։
Ադրբեջանը և Վրաստանն էլ խոշոր առևտուր են անում Ռուսաստանի հետ, բայց ՀԱՊԿ անդամ չեն, այնպես, որ Ռուսաստանը թող իզուր չփորձի մեզ վախեցնել։ Նրա ռազմական մահակ Ադրբեջանն այլևս չի աշխատում, իսկ տնտեսական միջոցներով պատիժն ավելի շատ հենց Ռուսաստանին է հարվածելու։ Ռուսաստանը մի երկիր է, որը սիրում է խոսել պատժամիջոցների լեզվով, այլ ոչ թե հարգելու կամ իրավունքներ հաշվի առնելու։ Հենց սա է Ռուսաստանի ու Եվրոպայի տարբերությունը։ ԵՄ անդամ Հունգարիայի առաջնորդ Օրբանը, որ պրոռուսական պահվածք է ցուցաբերում, շատ լավ գիտե, որ ԵՄ-ը հունգարացի տնտեսվարին դրա համար չի պատժելու։ Իսկ Ռուսաստանը պատրաստ է Փաշինյանի վրեժը հայ գյուղացուց հանելու։
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ այնուամենայնիվ մենք այս պահին պատրաստ չենք ԵՄ ստանդարներն ապահովելու ու բավական մեծ տնային աշխատանք ունենք անելու։ Առայժմ հայկական ապրանքները մրցունակ չեն ԵՄ շուկայի համար ու որակի բարձրացումը հենց այն է, ինչի պիտի ձգտենք։
Հովսեփ Խուրշուդյանը խոսեց նաև Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների մասին՝ անելով, որ Լոնդոնում հավանաբար փորձել են Հայաստանին ստիպել ինչ որ բան ստորագել, կամ հանդիպել մի միջավայրում, որտեղ Ադրբեջանը թելադրող կլինի։ Ալիևը շտապում է, որովհետև նրա ժամանակը սպառվում է ու նա իր վերջո շատ հարցերում պիտի պատասխան տա արևմտյան երկրներին։
Ամբողջական հարցազրույցը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *