15.3 C
Yerevan

Ռուսա­կան Շղթան Փշրե­լու Ժամա­նակն Է

Ադրբե­ջա­նը և Վրաստանն էլ խոշոր առևտուր են անում Ռուսաստա­նի հետ, բայց ՀԱՊԿ անդամ չեն, այնպես, որ Ռուսաստա­նը թող իզուր չփորձի մեզ վախեցնել։ Նրա ռազմա­կան մահակ Ադրբե­ջանն այլևս չի աշխա­տում, իսկ տնտե­սա­կան միջոցնե­րով պատիժն ավե­լի շատ հենց Ռուսաստա­նին է հարվա­ծե­լու։

Հովսեփ Խուրշուդյան

«Ազատություն»-ը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցն ընթա­ցել է ՀՀ ԵՄ անդա­մության թեկնա­ծության կարգա­վի­ճա­կի շուրջըն ընթա­ցող հանրաքվեին ուղղված գործո­ղություննե­րը և Հայաստա­նի ներքին ու արտա­քին դրությա­նը վերա­բերվող մի շարք երև­ույթներ։
Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ հանրաքվեին ուղղված քայլե­րը նպա­տակ ունեն և՛ իշխա­նություննե­րին ցույց տալ, որ հասա­րա­կությունն իրեն աջակցում է ԵՄ անդա­մակցությանն ուղղված հարցե­րում, բացի դրա­նից կարև­որ է այն, որ հայ հասա­րա­կությունը կարո­ղա­նա հնա­րա­վո­րություն ստա­նալ իր սեփա­կան կարծի­քը իրա­վա­կան մակարդա­կում ցույց տալու։ Ընդ որում Եմ անդա­մության թեկնա­ծությանն ուղղված քայլե­րը ոչ թե ու ոչ միայն մի քանի կուսակցություննե­րի կամ խմբե­րի, անհատնե­րի։ Իսկ մարդկանց թիվը բավա­կան մեծ է։ Շատերն են ցանկա­նում ի վերջո պոկվել Ռուսաստա­նից, թուլացնել նրա ներահսկո­ղությունը մեր նկատմամբ։
Հովսեփ Խուրշուդյա­նը համա­ձայնվեց, որ Ռուսաստա­նի հետ այսօր մենք շատ սերտ կապե­րով ենք կապված՝ հատկա­պես տնտե­սա­կան և Ռուսաստանն այդ ամենն օգտա­գործում է մեր դեմ, ցանկա­նա­լով այդ տնտե­սա­կան հնա­րա­վո­րություննե­րը դարձնել մեր պարա­նո­ցին կապված պարան։ Մենք գտնվում ենք ԵԱՏՄ-ում և այո՛, օգտվում ենք այդ միության ներսում եղած արտո­նություննե­րից, բայց այնպես չէ, որ միայն մենք ենք օգտվում և Ռուսաստանն էլ թույլ է տալիս։ Ռուսաստանն առա­ջին օգտվողնե­րից է այս ամե­նում։ Հատկա­պես այս պահին, երբ Ռուսաստա­նը տնտե­սա­կան պատժա­մի­ջոցնե­րի տակ է, Հայաստա­նը նրա համար փրկօ­ղակ է, որ վերջինս լրիվ չխեղդվի իր մեկուսացման մեջ։ Իսկ ԵԱՏՄ‑ի հետ ունե­ցած մեր կապե­րը մենք պետք է դանդաղ թուլացնենք և փոխա­րի­նենք ԵՄ կապե­րով։
Ադրբե­ջա­նը և Վրաստանն էլ խոշոր առևտուր են անում Ռուսաստա­նի հետ, բայց ՀԱՊԿ անդամ չեն, այնպես, որ Ռուսաստա­նը թող իզուր չփորձի մեզ վախեցնել։ Նրա ռազմա­կան մահակ Ադրբե­ջանն այլևս չի աշխա­տում, իսկ տնտե­սա­կան միջոցնե­րով պատիժն ավե­լի շատ հենց Ռուսաստա­նին է հարվա­ծե­լու։ Ռուսաստա­նը մի երկիր է, որը սիրում է խոսել պատժա­մի­ջոցնե­րի լեզվով, այլ ոչ թե հարգե­լու կամ իրա­վունքներ հաշվի առնե­լու։ Հենց սա է Ռուսաստա­նի ու Եվրո­պա­յի տարբե­րությունը։ ԵՄ անդամ Հունգա­րիա­յի առաջնորդ Օրբա­նը, որ պրո­ռուսա­կան պահվածք է ցուցա­բե­րում, շատ լավ գիտե, որ ԵՄ‑ը հունգա­րա­ցի տնտեսվա­րին դրա համար չի պատժե­լու։ Իսկ Ռուսաստա­նը պատրաստ է Փաշինյա­նի վրե­ժը հայ գյուղա­ցուց հանե­լու։
Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ այնուա­մե­նայնիվ մենք այս պահին պատրաստ չենք ԵՄ ստանդարներն ապա­հո­վե­լու ու բավա­կան մեծ տնա­յին աշխա­տանք ունենք անե­լու։ Առայժմ հայկա­կան ապրանքնե­րը մրցունակ չեն ԵՄ շուկա­յի համար ու որա­կի բարձրա­ցումը հենց այն է, ինչի պիտի ձգտենք։
Հովսեփ Խուրշուդյա­նը խոսեց նաև Ադրբե­ջան-Հայաստան հարա­բե­րություննե­րի մասին՝ անե­լով, որ Լոնդո­նում հավա­նա­բար փորձել են Հայաստա­նին ստի­պել ինչ որ բան ստո­րա­գել, կամ հանդի­պել մի միջա­վայրում, որտեղ Ադրբե­ջա­նը թելադրող կլի­նի։ Ալիևը շտա­պում է, որովհետև նրա ժամա­նա­կը սպառվում է ու նա իր վերջո շատ հարցե­րում պիտի պատասխան տա արևմտյան երկրնե­րին։
Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ