Հայաստան

Խաղալու Ժամանակ Չկա, Լրջանալ Է Պետք

Կառավարությունն ասում է, որ օգոստոսից Զվարթնոցի միջազգային օդանավակայանում այլևս ռուս սահմանապահներ չեն լինելու։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ նաև ռուսների առաջ փակվելու է տեղեկատվական հարթակը, այսինքն ռուսները, ռուսական հատուկ ծառայությունները զրկվելու են Հայաստան մտնող-դուրս եկող մարդու տվյալները տեսնելուց։

Լևոն Բարսեղյան

1inAM-ի տաղավարում Ռուբեն Մեհրաբյանը հեռավար կապով զրուցել է Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։ Զրույցն ընթացել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների և դրանց որակի մասին։
Լևոն Բարսեղյանն ասաց, որ թեև ինքը ևս ուրախ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգանում են և նկատելի է դրական դինամիկա, բայց ինքը չի կիսում այն պոզիտիվ ուրախությունն ու լավատեսությունը, որ ունեն շատ քաղաքացիներ կամ Ժողովրդավարական Ուժերի Հարթակը, քանի որ կասկածներ կան, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունը բավականաչափ ջանք ու եռանդ կներդնի դեպի Եվրաասոցացում։ Ընդ որում կան մի շարք հարցեր ու դրանք իրենց բովանդակային առումով սկզբունքորեն տարբերվում են օդում հնչող պոզիտիվ մթնոլորտից։
ԵՄ-ի կողմից Հայաստանին մեծ տնային աշխատանք է տրվելու ու այդ աշխատանքը ենթադրում է համառ քրտնաջան աշխատանք։ Դա իրենից ենթադրում է քաղաքական կամքի գերլարում, որպեսզի Հայաստանը ասենք երկու երեք տարի հետո կարողանա ասել, որ մենք հաջողությամբ կատարել ենք մեր առջև դրված խնդիրները, գերազանցել ենք Վրաստանին էլ, Մոլդովային էլ, Ուկրաինային էլ։
Ընդ որում Հայաստանը պետք է հիշի, որ Մոլդովան կամ Ուկրաինան ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամ չեն եղել, իսկ մենք դեռևս գտնվում ենք այդ ռուսական գերության մեջ ու ոչ թե Ռուսաստանը պետք է հեռակա կարգով վախեցնի, որ ԵԱՏՄ «բարիքներից» օգտվելն ու ԵՄ գնալը հնարավոր չէ, այլ մենք պետք է հասկանանք, որ դա հնարավոր չէ, որովհետև Հայաստանին առաջին հերթին ԵՄ-ը թույլ չի տա մոտենալ իրեն, քանի դեռ գտնվում է ՀԱՊԿ ու ԵԱՏՄ կոչվող ռուսական ճահիճում։
Կան նաև այլ բնույթի հարցեր, ինչպես օրինակ ռուս սահմանապահների հեռացման հարցերը։ Կառավարությունն ասում է, որ օգոստոսից Զվարթնոցի միջազգային օդանավակայանում այլևս ռուս սահմանապահներ չեն լինելու։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ նաև ռուսների առաջ փակվելու է տեղեկատվական հարթակը, այսինքն ռուսները, ռուսական հատուկ ծառայությունները զրկվելու են Հայաստան մտնող-դուրս եկող մարդու տվյալները տեսնելուց։ Սա ավելի կարևոր է, քան պարզապես ռուս սահմանապահի փոխարեն կանգնեցնել հայ սահմանապահ, բայց տեղեկատվական հոսքը թողնել ռոսւների ձեռքը։ Իսկ ի՞նչ է կատարվելու մյուս ռուս սահմանապահների հետ, որոնք օրինակ հայ-իրանական սահմանին են։ Նրանք դեռ ինչքա՞ն են մնալու Հայաստանում, դեռ ինչքա՞ն է շարունակվելու ռազմավարական հանգույցները ռուսների ձեռքում թողնելը։
Բացի դրանից, օրինակ Հայաստան մտնող ռուս սահմանապահները ինչպե՞ս են մուտք գործում՝ Զվարթնոցո՞վ, թե Էրեբունիով։ Նրանց տվյալները միայն ռուսների՞ն են հասանելի, թե նաև հայերին։
Լևոն Բարսեղյանը նաև հիշեցրեց, որ ռուսական հատուկ ծառայությունները Հայաստանում զբաղվում են պատժիչ գործողություններով, մարդ են հետապնդում ու ձերբակալում, իրենց այնպես են պահում, ասես տեր ու տիրական լինեն։ Իսկ ՀՀ կառավարությունն իրեն այնպես է պահում, ասես չի ցանկանում խորանալ դրա մեջ։
ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացումն ինչպե՞ս է արվելու։ Այդ ամենի հայկական կողմի պատասխանատվությունը կոնկրետ ովքեր և ինչպե՞ս են ապահովելու։ Լինելո՞ւ է օրինակ ինտեգրման նախարարություն, թե ողջ գործը բաժանվելու է նախարարությունների միջև, նրանք էլ կիսատ պռատ ինչ որ բան անեն ու սկսեն իրար վրա գցել պատասխանատվությունը։ Մենք հիմա բավական լավ շանս ունենք ԵՄ հետ հարաբերությունները նորմալ մակարդակում խորացնելու համար ու լավ կլինի, եթե քաղաքական իշխանությունը հավաքի իրեն և լուրջ մոտենա հարցին։ Մենք տասը տարի է ինչ ԵԱՏՄ-ում ենք ու էլ ավելի երկար՝ ՀԱՊԿ-ում։ Հիմա շանս ունենք պոկվելու այդ ամենից, բայց իշխանությունները վստահություն չեն ներշնչում, որովհետև արդեն իսկ բավական շատ խոստումներ են տվել ու չեն իրականացրել։ Հեծանիվ քշելու ժամանակը չէ, պետք է լրջանալ, որովհետև, եթե այս շանսը մեր ձեռքից բաց թողեցինք, հետևանքները անպատմելի տխուր են լինելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *