15.3 C
Yerevan

Կեղծ Լուրի Իրա­կան Ասե­լի­քը

Էականն այստեղ այլ հարց է՝ իսկ հնարավո՞ր է, որ տարածված տեղե­կությունը կարող է վնա­սել Իրա­նի ու Հայաստա­նի միջեւ ռազմա-տեխնի­կա­կան հնա­րա­վոր որեւէ գործակցության, եւ կամ՝ Իրա­նի տարածքով Հայաստա­նի համար այլ ռազմա­տեխնի­կա­կան մատա­կա­րա­րումնե­րի:

Հակոբ Բադալյան

500 միլիոն «դոլա­րով» տարա­ծություն Հայաստա­նի եւ Իրա­նի միջեւ՞

Հայաստա­նում Իրա­նի դեսպան Մեհդի Սոբհա­նին հայտա­րա­րել է, որ Հայաստա­նին 500 միլիոն դոլա­րի սպա­ռա­զի­նություն վաճա­ռե­լու մասին տեղե­կությունը տարա­ծել է լրատվա­մի­ջոց, որը հայտնի է Իրա­նի մասին կեղծ տեղե­կություններ ու վերլուծություններ ներկա­յացնե­լով: Դեսպան Սոբհա­նին հայտա­րա­րել է, որ Հայաստա­նի հետ 500 միլիոն դոլա­րի սպա­ռա­զի­նության Իրա­նի գործարքի մասին կեղծ տեղե­կության նպա­տակն է վնա­սել Իրա­նի եւ հարեւան երկրնե­րի հարա­բե­րությա­նը:

Նա ընդգծել է, որ Իրա­նի նպա­տա­կը ռեգիո­նալ կայունությունն ու խաղա­ղությունը, ինչպես նաեւ տնտե­սա­կան բարգա­վա­ճումն է: Հայտնի է, որ Հայաստա­նի ՊՆ‑ն էլ մտա­ցա­ծին լուր է անվա­նել Լոնդո­նում հեռարձակվող Իրան Ինթերնեշնլ հեռուստաա­լի­քի տարա­ծած տեղե­կությունը, թե Իրանն իբրեւ 500 միլիոն դոլա­րի սպա­ռա­զի­նության մատա­կա­րարման պայմա­նա­գիր է կնքել Հայաստա­նի հետ: Ադրբե­ջանն անմի­ջա­պես փորձեց օգտա­գործել տեղե­կությունը, Իրա­նին մեղադրե­լով Կովկա­սի կայունության դեմ գործե­լու համար:

Իհարկե Բաքուն դա արել է պրո­պա­գանդա­յի մակարդա­կով, սակայն դեսպան Սոբհա­նին ինքն էլ փաստա­ցի ակնարկում է, որ գործարքի նպա­տա­կը հարեւաննե­րի հետ Իրա­նի հարա­բե­րությա­նը վնա­սելն է: Ենթադրվում է, որ հարեւաննե­րի շարքում Իրա­նի դեսպա­նը նկա­տի ունի առա­ջին հերթին Ադրբե­ջա­նին, քանի որ տրա­մա­բա­նա­կան չէ, որ տարածված տեղե­կությունը վնա­սի Հայաստան-Իրան հարա­բե­րությա­նը:

Էականն այստեղ այլ հարց է՝ իսկ հնարավո՞ր է, որ տարածված տեղե­կությունը կարող է վնա­սել Իրա­նի ու Հայաստա­նի միջեւ ռազմա-տեխնի­կա­կան հնա­րա­վոր որեւէ գործակցության, եւ կամ՝ Իրա­նի տարածքով Հայաստա­նի համար այլ ռազմա­տեխնի­կա­կան մատա­կա­րա­րումնե­րի: Այլ կերպ ասած, տեղե­կությունը ծառա­յի որպես ավե­լի երկար շղթա­յի կիրառման: Թերեւս կասկա­ծից վեր է, որ հրա­պա­րակված կեղծ տեղե­կության ֆոնին, դրա ներքո ծավալվում է տողա­տա­կա­յին քաղա­քա­կա­նության բավա­կա­նին բազմե­րանգ մի շերտ, որը կարող է ունե­նալ Իրա­նին «սեղմե­լու» նպա­տակ:

Ահա այստեղ է, որ առա­ջին հայացքից անտրա­մա­բա­նա­կան թվա­ցող հանգա­մանքը՝ Հայաստա­նի եւ Իրա­նի հարա­բե­րության վնա­սում, գործնա­կան առումով կարող է լինել միանգա­մայն իրա­կան, նվա­զա­գույնը ժամա­նա­կա­վոր «էֆեկտի» իմաստով: Մասնա­վո­րա­պես, որո­շա­կի «տարա­ծություն» բացել Հայաստա­նի եւ Իրա­նի հարա­բե­րության միջեւ, երբ Թեհրա­նը այդ տարա­ծությունը առժա­մա­նակ կպա­հի մի կողմից Ադրբե­ջա­նի, մյուս կողմից Թուրքիա­յի հետ հարա­բե­րության իիր հաշվարկից ելնե­լով՝ 500 միլիոն դոլա­րի «նստվածքը» մաքրե­լու համար, իսկ Երեւանն՝ Արեւմուտքի հետ իր հարա­բե­րություննե­րի հաշվարկից ելնե­լով, նկա­տի ունե­նա­լով այն, որ Արեւմուտքը մշտա­պես զգա­յուն է եղել Իրան-Հայաստան հարա­բե­րության հատկա­պես ռազմա-տեխնի­կա­կան կամ տեխնո­լո­գիա­կան որեւէ հնա­րա­վո­րության հանդեպ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ