15.8 C
Yerevan

Փոթո­րիկ Է Մոտե­նում

Հետաքրքիր է արա­բա­կան աշխարհի անդրա­դարձը, քանի որ պաղեստինցի­նե­րի հովա­նա­վորն ու պաշտպանն ավե­լի շատ ոչ թե արա­բա­կան մյուս պետություններն են, այլ հենց Իրա­նը, որի հովա­նա­վորյալ Հեզբոլլահն ու Համասն էլ պատե­րազմում են Իսրա­յե­լի դեմ։

Արա­յիկ Մկրտումյան

Տարա­ծաշրջա­նում կրքե­րը գնա­լով ավե­լի են բորբոքվում։ Իրա­նի և Իսրա­յե­լի միջև անվերջ շարունակվող լարվա­ծության վերջին կաթի­լը օրերս Իրա­նի մայրա­քա­ղաք Թեհրա­նում Համա­սի քաղա­քա­կան առաջնորդ Իսմա­յիլ Հանի­նեի սպա­նությունն էր։ Դրա­նից հետո ԹԵհրա­նը հայտա­րա­րեց, որ Իսրա­յե­լը պատասխան է տալու սրա համար։ Իսրա­յե­լը ընդունեց Հանիեի սպա­նության պատասխա­նատվությունը։ ԱՄՆ կողմից ևս ահա­զանգ է հնչել, որ առա­ջի­կա մեկ-երկու օրվա ընթացքում կամ 72 ժամվա մեջ Իրա­նը հարվա­ծե­լու է Իսրա­յե­լին։ Կասկա­ծից վեր է, որ իրա­նա-իսրա­յելյան պատե­րազմը կարող է պարզա­պես պայթեցնել ողջ տարա­ծաշրջա­նը և ողբերգա­կան հետև­անքներ թողնել բացարձա­կա­պես բոլո­րի վրա։ Իրա­նա-իսրա­յելյան հարա­բե­րություննե­րը, որ աննա­խա­դեպ լարվա­ծության են հասել վերջին ամիսնե­րին, այժմ սպառնում են լայնա­ծա­վալ ու կործա­նիչպա­տե­րազմի վերածվել։
Ընդհանրա­պես Իսրա­յել-Պաղեստին պատե­րազմը, որ մինչև հիմա թուլացման միտում ցույց չի տալիս, վկա­յում է, որ համաշխարհա­յին փոփո­խություննե­րը գնա­լով ավե­լի ու ավե­լի կոշտ բնույթ են ստա­նում։ Ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը դեռ չմարսած, աշխարհը կանգնած է ավե­լի ծայրա­հեղ մի պատե­րազմի առաջ։ Եթե ռուս-ուկրաի­նա­կա­նի դեպքում առայժմ հակա­մարտությունը դուրս չի գալիս ռուս-ուկրաի­նա­կան սահմա­նագծից ու շահագրգիռ կողմե­րը մասնակցում են որպես մատա­կա­րարներ, ապա իրա­նա-իսրա­յելյան պատե­րազմը լինե­լու է շատ ավե­լի հզոր ու անկանխա­տե­սե­լի։ Հիշեցնենք, որ Իրան-Իսրա­յել պրոքսի հակա­մարտությունն ուղիղ բախման վերածվեց այն բանից հետո, երբ 2024թ․ ապրի­լի 1‑ին Իսրա­յե­լը հրթի­ռա­կո­ծեց Դամասկո­սում գտնվող Իրա­նի դեսպա­նա­տունը, որի հետև նաով սպանվե­ցին մի շարք բարձրաստի­ճան իրանցի­ներ։ Ապրի­լի 13-ին՝ ժամը 01։ 00-ին Հեզբոլլա­հը մոտ 40 հրթիռնե­րով հարձակվում է Իսրա­յե­լի հարա­վի վրա։ Իսրա­յե­լը պատասխա­նում է՝ ռմբա­կո­ծե­լով Լիբա­նա­նում գտնվող «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրա­մա­սը։ «Ալ Ջազիրան»-ն հայտնում է, որ հարձա­կումը, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կապված է նույն օրը ավե­լի ուշ տեղի ունե­ցած իրա­նա­կան հարվա­ծի հետ։

Ավե­լի ուշ Իրա­նը և նրա վստահված խմբա­վո­րումնե­րը հարձակվե­ցին Իսրա­յե­լի վրա մոտ 300 անօ­դա­չու թռչող սարքե­րով և բազմա­թիվ բալիստիկ հրթիռնե­րով։ Իրա­նի հրա­մա­նա­տա­րության ներքո՝ Հութի­նե­րը, Իրա­քում Իսլա­մա­կան Դիմադրությունը և Բադր կազմա­կերպությունը նույնպես հարձա­կումներ են իրա­կա­նացնում Իսրա­յե­լի վրա։ Սիրիան մի քանի իսրա­յե­լա­կան որսիչներ է խոցում։ Միացյալ Նահանգնե­րը, Մեծ Բրի­տա­նիան և Հորդա­նա­նը որսում են իրա­նա­կան ավե­լի քան 100 անօ­դա­չու թռչող սարքեր։ Անօ­դա­չու թռչող սարքերն ու հրթիռնե­րը ի վերջո հարվա­ծում են Իսրա­յե­լի տարբեր քաղաքնե­րին, արևմտյան ափին և Գոլա­նի բարձունքնե­րին։ ԱՄՆ‑ը Իսրա­յե­լին կոչ է անում զսպվա­ծություն ցուցա­բե­րել և հայտա­րա­րում, որ չի մասնակցի Իրա­նի դեմ իսրա­յելյան հարձակմա­նը։ Ապրի­լի 19‑ի Իսրա­յե­լի կողմից հարձա­կում է կատարվում Սպա­հա­նի միջազգա­յին օդա­նա­վա­կա­յա­նի վրա, որը սակայն շատ ավե­լի թեթև էր, քան սպասվում էր։ Իրա­վի­ճա­կը փոքր ինչ հանդարտվում է, բայց միանգա­մից պայթում Հանիեի սպա­նությամբ։

Ներկա­յումս թուլացման որևէ նշաններ չկան։ Միջազգա­յին վերլուծա­կան կենտրոննե­րը առայժմ փորձում են գուշա­կել, թե Իրա­նի հարձակման և Իսրա­յե­լի պատասխա­նի դեպքում հնա­րա­վոր ինչ մասշտաբներ կարող է ընդգրկել այդ պատե­րազմը։ Իրան-Իսրա­յել պատե­րազմը ուղղա­կիո­րեն վերա­բերվում է նաև մեզ, քանի որ Իրա­նը մեր հարև­անն է ու բավա­կան սերտ համա­գործակցող երկիր, իսկ Հայաստա­նի նկատմամբ ավանդա­կան հակակրանք ունե­ցող Իսրա­յե­լը Բաքվի հիմնա­կան զենք մատա­կա­րա­րողնե­րից մեկը։ Իրա­վի­ճա­կը սրվում է նրա­նով, որ Ադրբե­ջա­նը ևս հայտնվում է փակուղում, քանի որ, թեև Իսրա­յելն իր դաշնա­կիցն է, բայց Իրանն էլ իր հարև­անն է, որի հետ ռազմա­կան կոնֆլիկտը Ադրբե­ջա­նին ոչ մի պարա­գա­յում ձեռնտու չէ։ Իրանն արդեն իսկ հայտա­րա­րել է, որ բոլոր այն երկրնե­րը, ովքեր իրենց օդա­յին տարածքոը կտրա­մադրեն Իսրա­յե­լին, կդիտվեն որպես հակա­մարտող թշնա­մի կողմ։ Միևնույն ժամա­նակ Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղանն է սպառնում ներխուժել Իսրա­յել, ինչը ուղղա­կիո­րեն հակա­սում է ադրբե­ջա­նա-իսրա­յելյան և թուրք-ադրբե­ջա­նա­կան դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րին։ Հիշենք, որ պաղեստի­նա-իսրա­յելյան պատե­րազմի ժամա­նակ թուրքե­րը աջակցություն հայտնե­ցին պաղեստինցի­նե­րին, իսկ Ադրբե­ջա­նը՝ Իսրա­յե­լին։ Թուրքիան հազիվ թե ներխուժի Իսրա­յել, Էրդո­ղա­նի հայտա­րա­րություններն ավե­լի շատ դեկլա­րա­տիվ են։ Թուրքիան չի կարող հարձակվել Իսրա­յե­լի վրա գոնե այն պարզ պատճա­ռով, որ Իսրա­յե­լի դաշնա­կիցն է ԱՄՆ‑ը, որը միա­ժա­մա­նակ նաև իր ռազմա­կան դաշնա­կիցն է։ Բացի դրա­նից, հարձակվել Իսրա­յե­լի վրա, նշա­նա­կում է Իրա­նի հետ հայտնվել բարի­կադնե­րի նույն կողմում, ինչը անհա­վա­տա­լի է թվում, քանի որ Թուրքիան և Իրա­նը մշտա­պես եղել են մրցա­կիցներ, եթե ոչ թշնա­մի­ներ։ Թեև քաղա­քա­կա­նության մեջ ոչինչ բացա­ռել չի կարե­լի, բայց դա փոքր ինչ անհա­վա­նա­կան է թվում։

Բայց այս ամե­նը չի թուլացնում այն, որ Իրա­նի հարձակման դեպքում կարձա­գանքեն մի շարք երկրներ, որոնք կփորձեն իրենց բաժի­նը պոկել կոնֆլիկտից։ ԱՄՆ պարա­գա­յում, որը Իսրա­յե­լի ռազմա­կան հովա­նա­վորն ու դաշնա­կիցն է, հավա­նա­կա­նություն կա, որ վերջինս կփորձի չխառնվել այդ պատե­րազմին, քանի որ ԱՄՆ կողմից Իրա­նի դեմ պաշտո­նա­կան պատե­րազմը նշա­նա­կում է միանգա­մից հրդե­հել նախ ողջ Մերձա­վոր Արև­ելքը, ապա՝ Արա­բա­կան թերակղզին և հեռա­վոր Արև­ելքը, ընդհուպ մինչև Հնդկաստան և Չինաստան։ Իսկ դա մեկ բառով կոչվում է «համաշխարհա­յին պատե­րազմ»։

Շատ բան է կախված նրա­նից, թե Իրա­նի հարվածն ինչ ուժգնությամբ կլի­նի, իսկ Իսրա­յե­լի պատասխանն ինչ մասշտա­բի։ Շատ բան նաև կախված է նրա­նից, թե ինչպես կարձա­գանքեն դրան օրի­նակ Ադրբե­ջա­նը, արա­բա­կան աշխարհը, ԱՄՆ‑ը և այլն։ Հատկա­պես հետաքրքիր է արա­բա­կան աշխարհի անդրա­դարձը, քանի որ պաղեստինցի­նե­րի հովա­նա­վորն ու պաշտպանն ավե­լի շատ ոչ թե արա­բա­կան մյուս պետություններն են, այլ հենց Իրա­նը, որի հովա­նա­վորյալ Հեզբոլլահն ու Համասն էլ պատե­րազմում են Իսրա­յե­լի դեմ։ Ի՞նչ արձա­գանք են տալու այս ամե­նին արա­բա­կան երկրնե­րը, օրի­նակ Եգիպտո­սը, Կատա­րը, կամ Իսրա­յե­լի համար հակաի­րանյան դիրքա­վո­րում բռնած Հորդա­նա­նը։ Իսրա­յելն արդեն իսկ հարվածներ է հասցրել Լիբա­նա­նին և մոտ օրերս կարող է ներխուժել հարա­վա­յին Լիբա­նան։ Իրա­նա­կան ուժե­րը նաև ակտի­վա­ցել են Սիրիա­յում։

Իսրա­յե­լի վարչա­պե­տի պահվածքից այնպես է թվում, որ Իսրա­յելն ամեն ինչ անում է, որպեսզի ԱՄՆ‑ը պատե­րազմի մեջ մտնի, ինչը աղե­տա­լի կդառնա։ ԱՄՆ‑ը հավա­նա­բար կփորձի խոսւա­փել, մանա­վանդ, որ նախա­գա­հա­կան ընտրություննե­րին պատրաստվող ԱՄՆ‑ը չի ցանկա­նում նման աշխարհա­սա­սան սպե­կուլյա­ցիա­յի մեջ ներքաշվել։ Շատ պայթյունավտանգ է նաև ավե­լի փոքր երկրնե­րի վերա­բերմունքը։ Օրի­նակ Ադրբե­ջա­նը վերջերս գրե­թե պատե­րազմ էր հայտա­րա­րել Հնդկաստա­նին։ Ադրբե­ջա­նի եղբայրնե­րից է նաև Պակիստա­նը, որի թշնա­մին Հնդկաստանն է։ Հնդկաստա­նը առի­թը բաց չի թողնի Ադրբե­ջա­նին պատժե­լու համար։ Դրա լավ առի­թը կլի­նի Բաքվի հակաի­րանյան քաղա­քա­կա­նությունը, քանի որ Հնդկաստան-Իրան հարա­բե­րություննե­րը բավա­կան լավ վիճա­կում են։ Չմո­ռա­նանք, որ Հայաստա­նը հնդկա­կան զենքը ստա­նում է հենց Իրա­նի օդա­յին տարածքով, ինչը նշա­նա­կում է, որ մենք կամա թե ակա­մա ստիպված ենք լինե­լու ինչ որ կերպ արձա­գանքել այդ ամե­նին։ Բայց Հնդկաստա­նի ներգրա­վա­ծությունը իր հետ բերե­լու է նաև Չինաստա­նին։

Իսկ Ռուսաստա՞նը։ Ինչպե՞ս է արձա­գանքե­լու Ռուսաստա­նը, ով այս պահին խիստ ունի Իրա­նի կարի­քը։ Արդյո՞ք Ռուսաստա­նը Բաքվին անտե­սե­լու է, որպեսզի շարունա­կի Իրա­նից ստա­նալ իրեն անհրա­ժեշտ աթս-ները և այլ միջոցնե­րը՝ ուկրաի­նա­կան պատե­րազմը շարունա­կե­լու համար։

Այս բոլո­րը կարե­լի է այո ու ոչ ենթադրել։ ՎԵրջին սցե­նա­րը, երբ գործին ակտիվ խառնվեն ԱՄՆ‑ը, Ռուսաստա­նը, Հնդկաստանն ու Չինաստանը(դեռ չասած Եվրո­պա­յի մասին) շատ հավա­նա­կան չէ, բայց դրա դեպքում մարդկության վերա­ցումը մի շաբաթվա գործ է։

Թերևս այս խելա­գար իրա­վի­ճա­կում Իսրա­յե­լին ու Իրա­նին հանգիստ թողնելն ու խստո­րեն ոչ մի բանի չխառնվելն է ու երկու կողմին էլ համո­զե­լը, որ միմյանց հասցվե­լիք հարվածնե­րը անդառնա­լիո­րեն ծանր չլի­նեն։ Իրանն արդեն իսկ ապա­ցուցել է, որ կարո­ղա­նում է ճեղքել Իսրա­յե­լի հակաօ­դա­յին համա­կարգը, իսկ դա նշա­նա­կում է, որ ցանկության դեպքում Իրա­նը կարող է միջուկա­յին ռմբա­կո­ծության ենթարկել Իսրա­յե­լը, ինչպես նաև հակա­ռա­կը։ Մի խոսքով մենք մի ժամա­նա­կաշրջա­նում ենք ապրում, երբ նույնիսկ փոքրիկ քայլը կարող է դոմի­նո­յի ազդե­ցությամբ հրդե­հել ողջ աշխարհը։

Հուսանք որ համաշխարհա­յին լիդերնե­րը գոնե մեկ անգամ ավե­լի պատասխա­նա­տու կպա­հեն իրենց՝ ողջ մարդկության ճակա­տա­գի­րը որո­շե­լուց առաջ։

Առնչվող Հոդվածներ