22.1 C
Yerevan

Քաղա­քա­կան Կրկե­սի Ձեռնա­ծունե­րը

Թերևս պատա­հա­կան չէ, որ այդ բեմն այս դեպքում հենց կրկե­սի բեմն է։ Որովհետև քաղա­քա­կան առումով կրկեսն այդ ուժի ոչ թե ժամա­նա­կա­վոր հավա­քա­տե­ղին է, այլ բնա­կան միջա­վայրը։

Մկրտիչ Իսրա­յելյան

Երբ քաղա­քա­կան ուժը հայտա­րա­րում է, որ ընտրություննե­րին ստա­ցել է ավե­լի քան 340 հազար ձայն և միա­ժա­մա­նակ պնդում է, թե ընտրություննե­րը կեղծվել են, ապա բնա­կան հարց է առա­ջա­նում՝ որտե՞ղ են այդ հարյուր հազա­րա­վոր մարդիկ, երբ գալիս է փողո­ցում իրենց դիրքո­րո­շումը ցույց տալու պահը։ Սա արդեն պարզա­պես թվե­րի հարց չէ։ Սա քաղա­քա­կան վստա­հության հարց է։ Եթե իսկա­պես համոզված ես, որ հարյուր հազա­րա­վոր մարդիկ անկեղծո­րեն քեզ հետ են, ապա առա­ջի­նը հենց նրանք պետք է արձա­գանքեն քո կոչե­րին։

Քաղա­քա­կա­նությունը, ի վերջո, չափվում է ոչ թե մամուլի ասուլիսնե­րով կամ սոցիա­լա­կան ցանցե­րում գրա­ռումնե­րով ու «լայքե­րով», այլ մարդկանց պատրաստա­կա­մությամբ՝ կանգնե­լու քո կողքին նաև այն ժամա­նակ, երբ դրա կարիքն իսկա­պես կա։

Բայց այս ամբողջ պատմության մեջ առանձնա­հա­տուկ խորհրդանշա­կան է դարձել «Ուժեղ Հայաստա­նի» հավաքնե­րի վայրը՝ կրկե­սը։ Գուցե սա ընդա­մե­նը տեխնի­կա­կան ընտրություն է։ Բայց քաղա­քա­կա­նության մեջ խորհրդա­նիշնե­րը երբեմն ավե­լի խոսուն են, քան ելույթնե­րը։ Եվ թերևս պատա­հա­կան չէ, որ հենց կրկեսն է դարձել «ուժեղնե­րի» գլխա­վոր հավա­քա­տե­ղին։ Քանի որ քաղա­քա­կան առումով կրկեսն այդ ուժի բնա­կան միջա­վայրն է։ 

Կրկե­սը զուտ շենք չէ։ Այն մի վայր է, որտեղ ամեն ինչ կառուցված է տպա­վո­րություն թողնե­լու վրա։ Լույսեր, երաժշտություն, բեմ, էմո­ցիա­ներ, դերեր։ Կարև­ո­րը հանդի­սա­տե­սի ուշադրությունը պահելն է։ Իսկ երբ ներկա­յա­ցումն ավարտվում է՝ վարա­գույրը փակվում է, և բոլո­րը վերա­դառնում են իրենց առօրյա­յին։

Այս առումով կրկե­սը «ուժեղնե­րի» համար օտար վայր չէ, այն գրե­թե հարա­զատ միջա­վայր է։ Այդ ուժը վաղուց է ընտրել քաղա­քա­կա­նության այն ձևա­չա­փը, որտեղ առաջնա­յի­նը ոչ թե գաղա­փարնե­րի մրցակցությունն է, այլ հանդի­սա­տե­սի ուշադրությունը գրա­վե­լը՝ էմո­ցիա­նե­րով, աղմկոտ հայտա­րա­րություննե­րով և կեղծ հայրե­նա­սի­րա­կան թեզե­րով և երև­ա­կա­յա­կան կերպարնե­րով։

Բայց քաղա­քա­կա­նությունը թատրոն չէ, առա­վել ևս՝ կրկես չէ։ Այնտեղ արդյունքը չի որոշվում ամե­նաոգև­ո­րիչ ելույթով կամ ամե­նա­բարձր ծափա­հա­րությամբ։ Այն որոշվում է պատասխա­նատվությամբ, կազմա­կերպվա­ծությամբ և իրա­կան ազդե­ցությամբ։ Երբ այդ ամե­նը պակա­սում է, մնում է միայն բեմը։

Եվ թերևս պատա­հա­կան չէ, որ այդ բեմն այս դեպքում հենց կրկե­սի բեմն է։ Որովհետև քաղա­քա­կան առումով կրկեսն այդ ուժի ոչ թե ժամա­նա­կա­վոր հավա­քա­տե­ղին է, այլ բնա­կան միջա­վայրը։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/154876

Առնչվող Հոդվածներ