Հավանական է, որ «Վրացական երազանքն» այդ պայմանները չի ընդունել «Առկա իրավիճակում, երեւի, Մոսկվան իրեն թույլ չի տալիս քարոզչական հարձակումներ գործել» Դա բաց երախտամոռություն կլիներ, որ կկանխորոշեր իշխող կուսակցության պարտությունը։
Վահրամ Աթանեսյան
Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Մատվիենկոն Վրաստանի հետ գոնե խորհրդարանական մակարդակով շփումների ցանկություն է հայտնել: Նրա խոսքերով՝ աշնանը Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են, դրանց արդյունքներով երկրի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ուղեգիծը պարզ կլինի:
Regnum-ը Վրաստանի համար երեք սցենար է դիտարկել« Առաջին տեղում ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակի դեպքում ռուս-ամերիկյան «խաղաղության պայմանագրի ստորագրման եւ խաղի կանոնների համաձայնեցման» տեսլականն է, երբ Ռուսաստանը հետխորհրդային երկրների հետ հարաբերությունները կվերանայի «Ուկրաինայի դեմ պատերազմում ով իրեն ինչպես է դրսեւորել» սկզբունքով:
Մյուս երկու սցենարներին անդրադառնալու կարեւորություն չկա, հրապարակման բուն ասելիքը, կարծես, Ռուսաստանի հաղթանակի դեպքում Վրաստանի հնարավոր դիվիդենտների դիտարկումն է:
Լրատվամիջոցը շատ թափանցիկ հասկացնում է, որ ուկրաինական պատերազմում լոյալության դիմաց Թբիլիսին Աբխազիան եւ Հարավային Օսեթաիան ետ ստանալու պատրանքներ չպետք է ունենա: Հեղինակը համոզված է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի կարգավիճակի հարցով ռուս-վրացական համաձայնության համար տարիներ են պետք:
Ընդ որում, պարզորոշ ասվում է, որ քաղաքական կամք պետք է ցուցաբերի Թբիլիսին, իսկ դրա համար նա պետք է հանրային լայն աջակցություն ունենա, որ չկա եւ հազիվ թե լինի:
Վրաստանում սպասվող «թեժ աշնան» նկատառմամբ Կրեմլի հիմնական քարոզիչներից մեկը հանդսացող Regnum-ը, երեւի, ցանկության դեպքում կարող էր համեմատաբար չեզոք կեցվածք դրսեւորել, բայց, ինչպես տեսնում ենք, ընտրվել է «Վրաստանը տեղ չունի գնալու» մոտեցումը, ինչից կարելի է ենթադրել, որ Մոսկվան Թբիլիսիին պարզապես վերադարձնում է Արեւմուտքին:
Ըստ երեւույթին, Կրեմլում ուրախ չեն, որ Վրաստանը Չինաստանի հետ առեւտրա-տնտեսական եւ կոմունիկացիոն ծրագրեր է համաձայնեցնում« Ավելի վաղ վրացի փորձագետներից մեկը գրել էր, որ Մոսկվան ունի «կոնֆեդերատիվ Վրաստան կառուցելու ծրագիր, որի դիմաց պահանջում է վերականգնել Ախալքալակում եւ Վազիանիում ռազմահենակայանները, իսկ Աբխազիայում ստեղծել Սեւծովյան նավատորմի պահեստային բազա»
Հավանական է, որ «Վրացական երազանքն» այդ պայմանները չի ընդունել« Առկա իրավիճակում, երեւի, Մոսկվան իրեն թույլ չի տալիս քարոզչական հարձակումներ գործել« Դա բաց երախտամոռություն կլիներ, որ կկանխորոշեր իշխող կուսակցության պարտությունը:
Ընտրվել է իրականությունը բացահայտելու տարբերակը« Regnum-ի հեղինակը խոստովանում է, որ վրացական երիտասարդությունը կրթվել եւ դաստիարակվել է արեւմտյան արժեհամակարգով« գրեթե ոչ ոք ռուսաց լեզվին չի տիրապետում, ռուսական մշակույթին ծանոթ չէ, եւ «Արեւմուտքը հենց այդ խավերի վրա էլ խաղադրույք է դրել»:
Մոսկվան, իհարկե, քաջ գիտի, թե ինչու է վրացական հանրությունը նախապատվություն տալիս Արեւմուտքին: Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում Վրաստանից անջատվելու շարժում չի եղել, ամեն ինչ հրահրվել է Ռուսաստանի կողմից:
Վրացական հանրությունը կարող է փակել հիասթափության եւ անհանդուրժողականության էջը, եթե Մոսկվան ընդառաջ քայլ անի: Հասկացվում է, որ դա բացառված է. Աբխազիան եւ Հարավային Օսեթիան կմնան ռուսաստանյան ռազմահենակայաններ:
Ոչ ոք չի կարող բացառել, որ Վրաստանի ներքին անկայունությամբ եւ զանգվածային անկարգություններով առաջինը Մոսկվան է շահագրգռված: Եթե Թբիլիսին «պայթի», ինչպես ենթադրվում է, ապա Ռուսաստանը «կրագուկանոն վերականգնելու» պատրվակով կարող է միջամտել: Ըստ երեւույթին, ծրագրավորվում է Հարավային Կովկասի ամբողջական ներկալում: Վրաստանը դեպի Եվրոպա ադրբեջանական նավթի եւ գազի արտահանման «խողովակն է»: Իսկ եթե Մոսկվան եւ Բաքուն պայմանավորվել են նաեւ այդ հարցում՞:
Հոդվածը՝ 1in.am կայքից։