25.2 C
Yerevan

Մոսկվան Թբի­լի­սիին Վերա­դարձնում Է Արեւմուտքին

Հավա­նա­կան է, որ «Վրա­ցա­կան երա­զանքն» այդ պայմաննե­րը չի ընդունել «Առկա իրա­վի­ճա­կում, երեւի, Մոսկվան իրեն թույլ չի տալիս քարոզչա­կան հարձա­կումներ գործել» Դա բաց երախտա­մո­ռություն կլի­ներ, որ կկանխո­րո­շեր իշխող կուսակցության պարտությունը։

Վահրամ Աթա­նեսյան

Ռուսաստա­նի Դաշնա­յին խորհրդի խոսնակ Մատվիենկոն Վրաստա­նի հետ գոնե խորհրդա­րա­նա­կան մակարդա­կով շփումնե­րի ցանկություն է հայտնել: Նրա խոսքե­րով՝ աշնա­նը Վրաստա­նում խորհրդա­րա­նա­կան ընտրություններ են, դրանց արդյունքնե­րով երկրի քաղա­քա­կան, տնտե­սա­կան եւ սոցիա­լա­կան ուղե­գի­ծը պարզ կլի­նի:

Regnum‑ը Վրաստա­նի համար երեք սցե­նար է դիտարկել« Առա­ջին տեղում ԱՄՆ-ում Թրամփի հաղթա­նա­կի դեպքում ռուս-ամե­րիկյան «խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրման եւ խաղի կանոննե­րի համա­ձայնեցման» տեսլա­կանն է, երբ Ռուսաստա­նը հետխորհրդա­յին երկրնե­րի հետ հարա­բե­րություննե­րը կվե­րա­նա­յի «Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմում ով իրեն ինչպես է դրսեւո­րել» սկզբունքով:

Մյուս երկու սցե­նարնե­րին անդրա­դառնա­լու կարեւո­րություն չկա, հրա­պա­րակման բուն ասե­լի­քը, կարծես, Ռուսաստա­նի հաղթա­նա­կի դեպքում Վրաստա­նի հնա­րա­վոր դիվի­դենտնե­րի դիտարկումն է:

Լրատվա­մի­ջո­ցը շատ թափանցիկ հասկացնում է, որ ուկրաի­նա­կան պատե­րազմում լոյա­լության դիմաց Թբի­լի­սին Աբխա­զիան եւ Հարա­վա­յին Օսե­թաիան ետ ստա­նա­լու պատրանքներ չպետք է ունե­նա: Հեղի­նա­կը համոզված է, որ Աբխա­զիա­յի եւ Հարա­վա­յին Օսե­թիա­յի կարգա­վի­ճա­կի հարցով ռուս-վրա­ցա­կան համա­ձայնության համար տարի­ներ են պետք:

Ընդ որում, պարզո­րոշ ասվում է, որ քաղա­քա­կան կամք պետք է ցուցա­բե­րի Թբի­լի­սին, իսկ դրա համար նա պետք է հանրա­յին լայն աջակցություն ունե­նա, որ չկա եւ հազիվ թե լինի:

Վրաստա­նում սպասվող «թեժ աշնան» նկա­տառմամբ Կրեմլի հիմնա­կան քարո­զիչնե­րից մեկը հանդսա­ցող Regnum‑ը, երեւի, ցանկության դեպքում կարող էր համե­մա­տա­բար չեզոք կեցվածք դրսեւո­րել, բայց, ինչպես տեսնում ենք, ընտրվել է «Վրաստա­նը տեղ չունի գնա­լու» մոտե­ցումը, ինչից կարե­լի է ենթադրել, որ Մոսկվան Թբի­լի­սիին պարզա­պես վերա­դարձնում է Արեւմուտքին:

Ըստ երեւույթին, Կրեմլում ուրախ չեն, որ Վրաստա­նը Չինաստա­նի հետ առեւտրա-տնտե­սա­կան եւ կոմունի­կա­ցիոն ծրագրեր է համա­ձայնեցնում« Ավե­լի վաղ վրա­ցի փորձա­գետնե­րից մեկը գրել էր, որ Մոսկվան ունի «կոնֆե­դե­րա­տիվ Վրաստան կառուցե­լու ծրա­գիր, որի դիմաց պահանջում է վերա­կանգնել Ախալքա­լա­կում եւ Վազիա­նիում ռազմա­հե­նա­կա­յաննե­րը, իսկ Աբխա­զիա­յում ստեղծել Սեւծովյան նավա­տորմի պահեստա­յին բազա»

Հավա­նա­կան է, որ «Վրա­ցա­կան երա­զանքն» այդ պայմաննե­րը չի ընդունել« Առկա իրա­վի­ճա­կում, երեւի, Մոսկվան իրեն թույլ չի տալիս քարոզչա­կան հարձա­կումներ գործել« Դա բաց երախտա­մո­ռություն կլի­ներ, որ կկանխո­րո­շեր իշխող կուսակցության պարտությունը:

Ընտրվել է իրա­կա­նությունը բացա­հայտե­լու տարբե­րա­կը« Regnum‑ի հեղի­նա­կը խոստո­վա­նում է, որ վրա­ցա­կան երի­տա­սարդությունը կրթվել եւ դաստիա­րակվել է արեւմտյան արժե­հա­մա­կարգով« գրե­թե ոչ ոք ռուսաց լեզվին չի տիրա­պե­տում, ռուսա­կան մշա­կույթին ծանոթ չէ, եւ «Արեւմուտքը հենց այդ խավե­րի վրա էլ խաղադրույք է դրել»:

Մոսկվան, իհարկե, քաջ գիտի, թե ինչու է վրա­ցա­կան հանրությունը նախա­պատվություն տալիս Արեւմուտքին: Աբխա­զիա­յում եւ Հարա­վա­յին Օսե­թիա­յում Վրաստա­նից անջատվե­լու շարժում չի եղել, ամեն ինչ հրահրվել է Ռուսաստա­նի կողմից:

Վրա­ցա­կան հանրությունը կարող է փակել հիասթա­փության եւ անհանդուրժո­ղա­կա­նության էջը, եթե Մոսկվան ընդա­ռաջ քայլ անի: Հասկացվում է, որ դա բացառված է. Աբխա­զիան եւ Հարա­վա­յին Օսե­թիան կմնան ռուսաստանյան ռազմա­հե­նա­կա­յաններ:

Ոչ ոք չի կարող բացա­ռել, որ Վրաստա­նի ներքին անկա­յունությամբ եւ զանգվա­ծա­յին անկարգություննե­րով առա­ջի­նը Մոսկվան է շահագրգռված: Եթե Թբի­լի­սին «պայթի», ինչպես ենթադրվում է, ապա Ռուսաստա­նը «կրա­գուկա­նոն վերա­կանգնե­լու» պատրվա­կով կարող է միջամտել: Ըստ երեւույթին, ծրագրա­վորվում է Հարա­վա­յին Կովկա­սի ամբողջա­կան ներկա­լում: Վրաստա­նը դեպի Եվրո­պա ադրբե­ջա­նա­կան նավթի եւ գազի արտա­հանման «խողո­վակն է»: Իսկ եթե Մոսկվան եւ Բաքուն պայմա­նա­վորվել են նաեւ այդ հարցում՞:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ