Հայաստան

Իրանի Զորաշարժային Ակնարկը Բաքվին

Օրեր առաջ Թեհրանից Բաքու մեկնած ՌԴ ԱԽ քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Շոյգուն թերեւս Իրանից Ադրբեջան էր տարել այդ տրամաբանությամբ հաղորդագրություն, սակայն հնարավոր է, որ Կուրսկի մարզում ստեղծված բարդ իրավիճակից հետո Թեհրանն ունի մտավախություն, որ Ռուսաստանի բարդությունները կարող են թուլացնել այդ հաղորդագրությունը Բաքվի համար եւ առաջացնել «գայթակղություններ»:

Հակոբ Բադալյան

Իրանի Կասպյան Զորավարժության Ազդակը Բաքվին

Իրանը ռազմածովային ուժերի զորավարժություն է սկսել Կասպից ծովում, Ադրբեջանի սահմանի մերձակայքում: Ըստ իրանական աղբյուրների, վարժանքների նպատակը նավատորմի պաշտպանական կարողությունների ընդլայնումն է: Իրանի զորավարժությունը տեղի է ունենում Իսրայելին հարվածի «սպասման» ռեժիմում: Ընդ որում, Ադրբեջանի սահմանակից ջրերում անցկացվող զորավարժությունն ուշադրության է արժանի բրիտանական Տելեգրաֆի այն տեղեկության ֆոնին, որ Իրանի նախագֆահ Փեզեշկիանը կողմնակից է Իսրայելին անուղղակի հարվածի տարբերակին, երբ հարվածը կլինի ոչ թե Իսրայելի տարածքին, այլ ուրիշ երկրներում իսրայելական հենակետերին, հարվածից հետո խոսել այդ մասին տվյալ երկրների հետ եւ աայդպիսով փակել թեման:

Ըստ Տելեգրաֆի, խոսքն այդ թվում վերաբերում է Ադրբեջանում իսրայելական հենակետերին: Ընդ որում, ուշագրավ է, որ այս տեղեկության ֆոնին տարածվեց նաեւ մեկ այլ տեղեկություն, որ Իսրայելի Վրաստանում ու Ադրբեջանում գտնվող իր զինծառայողներին հրահանգել է արագ հեռանալ: Ադրբեջանական մամուլում եղավ տեղեկություն, թե Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կհերքի Փեզեշկիանի վերաբերյալ Տելեգրաֆի տարածած տեղեկատվությունը: Սակայն, ոչ միայն չկա Թեհրանի հերքում, այլ Թեհրանը զորավարժություն է անցկացնում Ադրբեջանին սահմանակից կասպյան ջրերում, դրանով կարծես թե հաստատելով Տելեգրաֆի տեղեկությունը, որ քննարկվում է ընդհուպ նաեւ ոչ Իսրայելի տարածքին հարվածելու, այլ ռեգիոնալ ուրիշ երկրներում իսրայելական հենակետեր խոցելու տարբերակը:

Բայց, կհարվածի՞ Իրանն Ադրբեջանի տարածքին, որքան էլ խոսքը իսրայելական հենակետերի մասին է, որոնք ի դեպ հիմնականում տեղակայված են 44-օրյա պատերազմի հետեւանքով օկուպացված տարածքներում: Չէ՞ որ դա էապես կսրի ադրբեջանա-իրանյան հարաբերությունը, որը իհարկե այսօր էլ ջերմ չէ, սակայն նվազագույնը բերվել է բնականոնության ինչ որ ռեժիմի: Ըստ ամենայնի, Իրանն առաջինը չի հարվածի, բայց ցույց է տալիս, որ Ադրբեջանում Իսրայելի հենակետերից իր դեմ որեւէ գործողություն ֆիքսելու դեպքում՝ կպատասխանի: Դա թերեւս ոչ այնքան Իսրայելին, որքան Ադրբեջանին զգուշացնելու, զգոն պահելու համար է:

Օրեր առաջ Թեհրանից Բաքու մեկնած ՌԴ ԱԽ քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Շոյգուն թերեւս Իրանից Ադրբեջան էր տարել այդ տրամաբանությամբ հաղորդագրություն, սակայն հնարավոր է, որ Կուրսկի մարզում ստեղծված բարդ իրավիճակից հետո Թեհրանն ունի մտավախություն, որ Ռուսաստանի բարդությունները կարող են թուլացնել այդ հաղորդագրությունը Բաքվի համար եւ առաջացնել «գայթակղություններ»: Ադրբեջանի սահմանին Իրանի կասպյան զորավարժությունը թերեւս Բաքվին այդպիսի գայթակղություններից զերծ պահելու համար է:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *