28.6 C
Yerevan

Կոնֆլիկտը Միայն Թեժա­նում Է

Տեղի է ունե­նում, երևի թե, այն, ինչին Մոսկվա­յում չէին հավա­տում. Արեւմուտքը քաղա­քա­կան առումով ընդունում է Ռուսաստա­նի հետ ռազմա­կան առճա­կատման մարտահրա­վե­րը: Դա այն դեպքում, երբ Ռուսաստա­նի դաշնա­կից երկրնե­րը շատ ընդգծված կեցվածքով մերժում են նրա հետ ուս-ուսի «միջազգա­յին իմպե­րիա­լիզմի դեմ կռվե­լու» հավա­նա­կա­նությունը: Ուժե­րի եւ ազդե­ցության այս հարա­բե­րակցությամբ ապա­գա­յում ո՞վ է ափսո­սա­լու:

Վահրամ Աթա­նեսյան

Ուկրաի­նան «մերժել է Ռուսաստա­նի շռայլ առա­ջարկությունը, դրա համար նա հետո շատ կափսո­սա»

Նախօ­րեին ՄԱԿ‑ի Անվտանգության խորհուրդը ոչ պաշտո­նա­կան քննարկումներ է անցկացրել՝ կապված Կուրսկի մարզ ուկրաի­նա­կան զորախմբի ներթա­փանցման հետ: ՄԱԿ-ում ՌԴ ներկա­յա­ցուցչի տեղե­կալ Դմիտրի Պոլյանսկին հիշեցրել է, որ հունի­սին Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը «բանակցություննե­րի համար շատ շռայլ առա­ջարկություն է արել»:

-Պատասխա­նը ստա­ցանք մեկ շաբաթ առաջ. Զելենսկիի ռեժիմն ընտրել է էսկա­լա­ցիան եւ պատե­րազմը՝ ներխուժե­լով ռուսաստանյան խաղաղ տարա­ծաշրջան: Դա ճակա­տագրա­կան սխալ է, ինչի համար Ուկրաի­նան հետո շատ կափսո­սա, բայց ընտրությունն արդեն արված է,- ասել է Պոլյանսկին:

Ուկրաի­նա­յի հետ բանակցություննե­րի նախա­պայմաններ ՌԴ նախա­գահ Պուտի­նը հրա­պա­րա­կել է հունի­սի 14-ին՝ առա­ջարկե­լով, որ Կիևը Ղրի­մը, Դոնբա­սը, Զապո­րո­ժիեի եւ Խարկո­վի մարզե­րը ճանա­չի Ռուսաստա­նի մաս, սահմա­նադրությամբ ամրագրի չեզոք-միջուկա­յին զենքից զերծ կարգա­վի­ճա­կը եւ բացա­ռի «նացիստա­կան ռեժի­մի վերարտադրության» որեւէ հնա­րա­վո­րություն:

ՄԱԿ-ում ՌԴ մշտա­կան ներկա­յա­ցուցչի գնա­հատմամբ՝ Կուրսկի եւ Բելգո­րո­դի մարզեր ուկրաի­նա­կան զորա­միա­վորման եւ դիվերսիոն–հետախուզական խմբե­րի ներթա­փանցումն այդ «առա­ջարկություննե­րի պատասխանն է, դա Ուկրաի­նա­յի ընտրությունն է, որի համար հետա­գա­յում նա շատ կափսո­սա»: Հասկացվում է, որ Ռուսաստա­նը կամ այլեւս հաշտության պայմաններ չի ներկա­յացնի, կամ դրանք կլի­նեն ավե­լի ծանր:

ՌԻԱ-Նովոստի պետա­կան գործա­կա­լության մեկնա­բանն անդրա­դարձել է ԱՄՆ նախա­գա­հի հանրա­պե­տա­կան թեկնա­ծու Դոնալդ Թրամփի՝ Իլոն Մասկին տված հարցազրույցին եւ առանձնացրել երկու հանգա­մանք. Թրամփը հպարտությամբ հայտա­րա­րել է, որ անձամբ «ինքն է ոչնչացրել «Հյուսի­սա­յին հոսք‑2» գազա­տա­րը», եւ նա «բառ անգամ չի ասել Կուրսկի մարզ ուկրաի­նա­կան ներթա­փանցման մասին, չի դատա­պարտել այդ ահա­բեկչությունը»:

Մեկնա­բա­նը եզրա­կացնում է, որ Թրամփը «չեղարկել է ուկրաի­նա­կան կարգա­վորման իր պլա­նը, Ռուսաստա­նը՝ նույնպես, որովհե­տեւ ով էլ ԱՄՆ-ում նախա­գահ ընտրվի, անփո­փոխ է մնում Ռուսաստա­նին ստրա­տե­գիա­կան պարտության մատնե­լու աշխարհա­քա­ղա­քա­կան կանխածրա­գի­րը: Միացյալ Նահանգնե­րում որո­շում ընդունում է ոչ թե Սպի­տակ տան քաղա­քա­կան դեմքը, այլ՝ ռազմա-արդյունա­բե­րա­կան համա­լի­րի «շնաձկնե­րը» եւ «խորքա­յին կառա­վա­րությունը»:

Դժվար է հավա­տալ, թե Կրեմլում պատրանքներ են ունե­ցել, որ նախա­գահ ընտրվե­լու դեպքում Թրամփն, իրոք, նույնիսկ մինչեւ պաշտո­նի ստանձնումը «կկանգնեցնի ուկրաի­նա­կան պատե­րազմը» եւ կճա­նա­չի Ռուսաստա­նի ռազմա­կան հաջո­ղություննե­րը:

Բայց որ ԱՄՆ-ում դեմոկրա­տա­կան կուսակցության «ուշքի գալուց» մեկ շաբաթ-տասը օր անց Ուկրաի­նան հանդուգն քայլ կանի եւ կներխուժի Ռուսաստա­նի սուվե­րեն տարածք, կարծես, անգամ ՌԴ հատուկ ծառա­յություննե­րը եւ ռազմա­կան հետա­խուզությունը չեն կանխա­տե­սել: Ընդ որում, Կրեմլի համար ավե­լի մտա­հո­գիչ է թվում ԱՄՆ եւ Եվրա­միության քաղա­քա­կան արձա­գանքը, որ միանշա­նա­կո­րեն սատա­րում է Ուկրաի­նա­յին, լեգի­տիմ ճանա­չում «ագրե­սո­րին իր տարածքում հարվա­ծե­լու իրա­վունքը»:

Տեղի է ունե­նում, երևի թե, այն, ինչին Մոսկվա­յում չէին հավա­տում. Արեւմուտքը քաղա­քա­կան առումով ընդունում է Ռուսաստա­նի հետ ռազմա­կան առճա­կատման մարտահրա­վե­րը: Դա այն դեպքում, երբ Ռուսաստա­նի դաշնա­կից երկրնե­րը շատ ընդգծված կեցվածքով մերժում են նրա հետ ուս-ուսի «միջազգա­յին իմպե­րիա­լիզմի դեմ կռվե­լու» հավա­նա­կա­նությունը: Ուժե­րի եւ ազդե­ցության այս հարա­բե­րակցությամբ ապա­գա­յում ո՞վ է ափսո­սա­լու:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ