19.2 C
Yerevan

Բաքվի Կեղծ Մեղադրանքը

Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստա­նի առա­ջարկը ստա­նա միջազգա­յին աջակցություն:

Հակոբ Բադալյան

Ո՞րն է Բաքվի նոր սադրիչ ապա­տե­ղե­կատվության նպա­տա­կը

Ադրբե­ջա­նը երկրորդ անգամ հայտնում է, թե իբր Հայաստա­նի ԶՈՒ ստո­րա­բա­ժա­նումնե­րը կրակ են բացել Նախի­ջեւա­նի ուղղությամբ տեղա­կայված ադրբե­ջա­նա­կան դիրքե­րի վրա: Նախ Բաքուն այդ մասին հայտա­րա­րել էր նախօ­րեին երե­կո­յան, ինչը հերքել էր Հայաստա­նի ՊՆ‑ն, հայտնե­լով, որ դա ապա­տե­ղե­կատվություն է:

Սակայն, առա­վոտյան Ադրբե­ջա­նը դարձյալ տարա­ծել է տեղե­կություն, թե հայկա­կան ուժե­րը գիշե­րը 3.20‑ի սահմա­նում իբր դարձյալ կրա­կել են Նախի­ջեւա­նի դիրքե­րի ուղղությամբ: Ադրբե­ջա­նի տեղե­կատվա­կան այդ ձեռա­գի­րը բոլո­րո­վին նոր չէ, եւ մշտա­պես հարցն այն է, թե ինչն է լինում դրա նպա­տա­կը, ի՞նչ նպա­տա­կով է Բաքուն դիմում հրա­դա­դա­րի խախտման ապա­տե­ղե­կատվության, ի՞նչ հարց փորձում լուծել Ադրբե­ջա­նը որեւէ անգամ, երբ ձեռնմուխ է լինում հրա­դա­դա­րի խախտման մասին ապա­տե­ղե­կատվության: Հերքե­լով Ադրբե­ջա­նի ՊՆ տարա­ծած տեղե­կությունը, Հայաստա­նը հերթա­կան անգամ հիշեցրել է հրա­դա­դա­րի խախտման համա­տեղ քննա­կան մեխա­նիզմ ստեղծե­լու մասին առա­ջարկը, որն արդեն ամիսներ է, ինչ բարձրա­ձայնել է Երեւա­նը սակայն որեւէ կերպ չի արձա­գանքել Բաքուն:

Ադրբե­ջա­նի համար այդ մեխա­նիզմը ձեռնտու չէ հենց այն պատճա­ռով, որ հրա­դա­դա­րի խախտման մասին ապա­տե­ղե­կատվա­կան ալիքնե­րը Բաքուն ծավա­լում է ոչ «հենց այնպես», այլ շատ կոնկրետ քաղա­քա­կան նպա­տակնե­րով: Եթե ձեւա­վորվի քննության համա­տեղ մեխա­նիզմ, ապա բնա­կա­նա­բար դա կբարդացնի հրա­դա­դա­րի խախտման հանգա­մանքնե­րը քաղա­քա­կան նպա­տակնե­րով օգտա­գործե­լը, էապես նվա­զեցնե­լով սահմա­նա­յին իրա­վի­ճա­կի ռազմա-քաղա­քա­կան սադրանքի «ներուժը»: Այստեղ շատ կարեւոր է, որպեսզի Հայաստա­նի առա­ջարկը ստա­նա միջազգա­յին աջակցություն:

Իհարկե ունե­նալ պատրանք, թե միջազգա­յին աջակցության պարա­գա­յում Ադրբե­ջա­նը հեշտությամբ կընդունի այն, կամ կընդունի ընդհանրա­պես, կլի­նի շատ միա­միտ: Սակայն, այդուհանդերձ, սահմա­նա­յին իրա­վի­ճա­կը սադրանքի նպա­տա­կի ծառա­յեցնե­լու Ադրբե­ջա­նի հնա­րա­վո­րություննե­րի «գործա­կի­ցը» զգա­լի կնվա­զի, եթե Հայաստա­նի առա­ջարկը՝ հետաքննության համա­տեղ մեխա­նիզմի վերա­բերյալ, արժա­նա­նա միջազգա­յին քաղա­քա­կան առարկա­յա­կան խրա­խուսանքի: Հավա­սա­րության նշա­նով արձա­գանքնե­րը կամ հավա­սա­րության նշա­նով լռությունը աշխա­տում են հօգուտ այն կողմի, ում համար հրա­դա­դա­րի խախտման հանգա­մանքը քաղա­քա­կան սադրանքի, շանտա­ժի ռեսուրս է: Իսկ դա ռեսուրս է այն կողմի համար, որն ունի ուժա­յին գերակշռություն եւ այդ գերակշռության միջո­ցով փորձում է թե քաղա­քա­կան, թե հոգե­բա­նա­կան ճնշման տակ պահել Հայաստա­նին:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ