Անհնարին համարել Բելառուսի հետ նույն ռազմական դաշինքում եւ տնտեսական ու մաքսային գոտիներում գտնվելը եւ անհապաղ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից։
ժողովրդավարական Ուժերի Հարթակ
Ժողովրդավարական Ուժերի Հարթակն այսօր ակցիա է իրականացրել Բելառուսի դեսպանատան առջև և հանդես եկել հայտարարությամբ՝ կապված օգոստոսի 19-ին Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողմից հեռուսատեսությամբ հայերի ու Հայաստանի հասցեին անվայելուչ և վիրավորական արտահայտվելու հետ կապված։ Հարթակն իր ակցիայով պահանջում է խզել Բելառուսի հետ հարաբերությունները, քանի դեռ Լուկաշենկոն այդ երկրի նախագահն է։
Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ և առավել վրդովեցուցիչ է, որ Հայաստանը շարունակում է Բելառուսի հետ գտնվել նույն ռազմաքաղաքական և տնտեսական բլոկի մեջ, երբ Բելառուսի կողմից նկատվում են Հայաստանի Հանրապետության հասցեին նման արտահայտություններ և նույն Բելառուսը շնորհավորում է Ադրբեջանին, աջակցում նրան, զինում և քաջալերում։
Հարթակի ակցիան շատ կարևոր է, հատկապես այն առումով, որ ՀՀ քաղաքակիրթ հասարակությունն իր վրդովմունքն ու զայրույթն է հայտնում՝ արձագանքելով այդ իրադարձությանը։
Առաջարկում ենք ծանոթանալ Հարթակի հայտարարությանը, ինչը շատ կարևոր քայլ է քաղաքացիական հասարակության իրավագիտակցության և պահանջատիրության առումով։
Մեր Ուղին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21 օգոստոսի 2024թ․, ք․ Երեւան
- Հաշվի առնելով Բելառուսի բռնապետ Լուկաշենկոյի՝ «Ռոսիա» հեռուստաընկերությանը 2024 թ․ օգոստոսի 19-ին տված ու նույն օրը երեկոյան նաեւ «Բելառուս 1» հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ արված անվայելուչ արտահայտությունները, համաձայն որի «հայերը ոչ ոքի պետք չեն», մի հակահայ պահվածք, որը նրա դեպքում վատ ավանդույթ է դարձել․
- Նկատի ունենալով Բելառուսի կողմից Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ պատերազմում Ադրբեջանին աջակցելու հանգամանքը, որի մասին վերջերս հրապարակավ խոստովանել է Բելառուսի բռնապետը, ինչը պետք է գնահատվի որպես ՀԱՊԿ անդամ երկրի կողմից թշնամական քայլ Հայաստանի Հանրապետության հանդեպ եւ պայմանագրային պարտավորությունների խախտում․
- Ապացուցված համարելով Բելառուսի բռնապետական ռեժիմի կողմից սեփական ժողովրդի եւ քաղաքացիների իրավունքների համակարգային եւ շարունակական խախտումները, ինչը բերել է հարյուրավոր քաղբանտարկյալների առկայությանը եւ տարատեսակ քաղաքական հետապնդումների եւ բռնաճնշումների,
Հայաստանի ժողովրդավարական ուժերի խորհրդակցական հարթակը պահանջում է Հայաստանի իշխանություններից․
1․ Անհապաղ խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ մինչեւ բռնապետ Լուկաշենկոյի պաշտոնանկությունը.
2․ Հայաստանում Բելառուսի դեսպանին եւ դեսպանատան դիվանագիտական անձնակազմի մյուս բոլոր անդամներին հայտարարել անցանկալի անձինք (Persona Non-Grata) եւ երեք օր ժամանակ տալ Հայաստանի տարածքը լքելու համար.
3․ Խզել Բելառուսի հետ ունեցած բոլոր երկկողմանի համաձայնագրերը/համաձայնությունները․
- Արգելել Բելառուսի որևէ պաշտոնատար անձի մուտքը Հայաստանի տարածք, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների միջոցառումների շրջանակներում, ինչպես նաեւ արգելել որեւէ հայաստանյան պաշտոնատար անձի այցելությունը Բելառուս․
5․ Անհնարին համարել Բելառուսի հետ նույն ռազմական դաշինքում եւ տնտեսական ու մաքսային գոտիներում գտնվելը եւ անհապաղ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից։
Հայաստանի ժողովրդավարական ուժերի խորհրդակցական հարթակ.
«Հանրապետություն» կուսակցություն
«Իրավունքի Եվրոպա» միավորում
«Հանուն Հանրապետության» կուսակցություն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հայաստանի Եվրոպական կուսակցություն
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ
Հայաստանի Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցություն
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
ՊրոԱրմենիա ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
Հելիսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Նվարդ Մանասյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի
Հայտարարությունը բաց է միանալու համար
STATEMENT
The Consultative Platform of the Democratic Forces of Armenia Demands from the Authorities of the Republic of Armenia to Break Diplomatic Relations with Belarus
August 21, 2024, Yerevan.
• Taking into account the unacceptable statements of the Belarusian dictator Lukashenko against Armenia and the Armenian people in an interview given to the “Russia” TV channel on August 19, 2024, which was also broadcast on the same evening on the “Belarus 1” TV channel, in which he stated that “Armenians are not needed by anyone” — another manifestation of his anti-Armenian position, which became a bad tradition for him;
• Considering the collaboration between Belarus and Azerbaijan as well as military support provided to the last by Lukashenko’s regime in the war against Armenia and the Armenian people, which the Belarusian dictator recently publicly admitted, which should be considered as a hostile step on the part of the CSTO member state about the Republic of Armenia and as a violation of contractual obligations;
• Stating the systematic and ongoing violation of the rights of the Belarusian people and citizens by the dictatorial regime of Lukashenko, which led to the existence of hundreds of political prisoners and various forms of political persecution and repression –
The Consultative Platform of the Democratic Forces of Armenia demands from the authorities of Armenia:
- Immediately break off diplomatic relations with Belarus until the removal of dictator Lukashenko from office;
- Declare the ambassador of Belarus and all other members of the diplomatic staff of the embassy of Belarus in Armenia as persons non grata and grant them three days to leave the territory of Armenia;
- Terminate all bilateral contracts and agreements with Belarus;
4․ Prohibit the entry of any Belarusian official to the territory of Armenia, including within the framework of the events of international organizations, as well as prohibit the visit of any Armenian official to Belarus; - Consider it impossible to be in the same military union and economic and customs space with Belarus and immediately withdraw from the CSTO, EAEU and CIS.
Party “Republic”
Europa in Law Association
Party “For the Republic”
Journalists’ Club “Asparez”
European Party of Armenia
“Free Citizen” Civil Initiatives Support Center
Christian Democratic Party of Armenia
“Peace Dialogue” NGO
ProArmenia NGO
“Union of Informed Citizens” NGO
Helsinki Citizens’ Assembly-Vanadzor
Nvard Manasyan, citizen of the Republic of Armenia
ЗАЯВЛЕНИЕ
Консультативная платформа демократических сил Армении требует от властей Республики Армения разорвать дипломатические отношения с Беларусью
21 августа 2024 г., г. Ереван
• Учитывая недопустимые высказывания белорусского диктатора Лукашенко в адрес Армении и армянского народа в интервью, данном телеканалу «Россия» 19 августа 2024 года, который также транслировался в тот же вечер на телеканале «Беларусь 1», в котором он заявил, что «армяне никому не нужны» — очередное проявление его антиармянской позиции, ставшей для него дурной традицией;
• Принимая во внимание сотрудничество Беларуси и Азербайджана, а также военную поддержку, оказываемую последнему режимом Лукашенко в войне против Армении и армянского народа, в чем белорусский диктатор недавно публично признался, что следует рассматривать как враждебный шаг со стороны государства-члена ОДКБ в отношении Республики Армения и как нарушение договорных обязательств;
• Констатируя систематическое и продолжающееся нарушение прав белорусского народа и граждан со стороны диктаторского режима, что привело к сотням политических заключённых и различным формам политических преследований и репрессий;
Консультативная платформа демократических сил Армении требует от властей Армении:
- Немедленно разорвать дипломатические отношения с Беларусью до смещения диктатора Лукашенко с поста;
- Объявить посла Беларуси и всех остальных членов дипломатического персонала посольства Беларуси в Армении персонами нон грата и предоставить им трое суток на то, чтобы покинуть территорию Армении;
- Разорвать все двусторонние договора и соглашения с Беларусью;
4․ Запретить въезд любого белорусского должностного лица на территорию Армении, в том числе в рамках мероприятий международных организаций, а также запретить визит любого армянского должностного лица в Беларусь;
- Считать невозможным нахождение в одном военном союзе и экономическом/таможенном пространствах с Беларусью и немедленно выйти из ОДКБ, ЕАЭС и СНГ.
Партия «Республика»
Общественная ассоциация «Европа права»
Партия «За Республику»
Клуб журналистов «Аспарез»
Европейская партия Армении
«Свободный гражданин» Центр поддержки гражданских инициатив
Христианско-демократическая партия Армении
НПО «Мирный Диалог»
НПО ПроАрмения
НПО «Союз информированных Граждан»
Офис Хельсинкской гражданской ассамблеи в Ванадзоре
Нвард Манасян, гражданка Республики Армения