17.9 C
Yerevan

Պուտինն Ինչ Որ Բա՞ն Է Պատրաստում Կովկա­սում

Պուտի­նը փորձում է որեւէ մեծ պլա՞ն խաղարկել Կովկա­սի առնչությամբ, կատա­րել է շոշա­փե­լի խաղադրու՞յք, թե՞ այդուհանդերձ Հյուսիսկովկասյան դաշնա­յին օկրուգ նրա այցը ավե­լի շատ կամ գերա­զանցա­պես միտված է Ռուսաստա­նի այսպես ասած հարա­վա­յին սահմաննե­րի ամրությունը ստուգե­լուն, հատկա­պես այն ֆոնին, ինչ տեղի ունե­ցավ արեւմտյան սահմաննե­րի ուղղությամբ՝ Կուրսկի մարզում:

Հակոբ Բադալյան

Օգոստո­սի 18–19-ին պետա­կան այցով Ադրբե­ջա­նում եղած ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը այնտե­ղից մեկնել է Հյուսի­սա­յին Կովկաս՝ Կաբարդի­նո-Բալկա­րիա, Հյուսի­սա­յին Օսիա-Ալա­նիա եւ Չեչնիա: Ընդ որում, տեղի են ունե­ցել բավա­կա­նին հագե­ցած այցեր: Միարժեք բարդ է ասել, թե ինչու՞ է Ադրբե­ջան հագե­ցած այցից հետո Պուտի­նը որո­շել համանման այց կատա­րել Հյուսիսկովկասյան դաշնա­յին օկրուգ:

Արդյո՞ք պատճա­ռը եղել է երթուղին՝ ավե­լի քան տասնամյակ այդ սուբյեկտնե­րում չեղած Պուտի­նը որո­շել է «անցնել ճանա­պարհին», թե՞ կա Ադրբե­ջան եւ Հյուսիսկովկասյան դաշնա­յին օկրուգ այցե­րի միջեւ բովանդա­կա­յին, այսպես ասած պատճա­ռա­հե­տեւանքա­յին որեւէ կապ: Պուտի­նը փորձում է որեւէ մեծ պլա՞ն խաղարկել Կովկա­սի առնչությամբ, կատա­րել է շոշա­փե­լի խաղադրու՞յք, թե՞ այդուհանդերձ Հյուսիսկովկասյան դաշնա­յին օկրուգ նրա այցը ավե­լի շատ կամ գերա­զանցա­պես միտված է Ռուսաստա­նի այսպես ասած հարա­վա­յին սահմաննե­րի ամրությունը ստուգե­լուն, հատկա­պես այն ֆոնին, ինչ տեղի ունե­ցավ արեւմտյան սահմաննե­րի ուղղությամբ՝ Կուրսկի մարզում: Չի բացառվում, որ Մոսկվան պատրաստվում է Վրաստա­նի խորհրդա­րա­նի ընտրությա­նը, ինչպես դրան պատրաստվում է նաեւ Արեւմուտքը:

Վրաստա­նի խորհրդա­րա­նի ընտրությունը զգա­լիո­րեն կկանխո­րո­շի Կովկա­սում իրա­դարձություննե­րի զարգացման տրա­մա­բա­նությունն ու դիրքա­յին հարա­բե­րակցությունը: Վրաստա­նի վարչա­պետ Կոբա­խի­ձեն օրերս հայտա­րա­րել էր, որ խորհրդա­րա­նի ընտրությա­նը Վրաստա­նը կանգնե­լու է պատե­րազմի եւ խաղա­ղության ընտրության առաջ: Բնա­կա­նա­բար, ըստ նրա, խաղա­ղությունը Վրա­ցա­կան երա­զանքի վերընտրությունն է, իսկ պատե­րազմի վտանգը՝ ընդդի­մության հաղթա­նա­կը: Սա իհարկե ցանկա­ցած պարա­գա­յում այսպես ասած ներքա­ղա­քա­կան ժանրի «կլա­սի­կան» է, սակայն անկասկած է նաեւ, որ ներկա­յումս բավա­կա­նին բարդ է ռեգիո­նալ աշխարհա­քա­ղա­քա­կա­նությունն ու բարձր է Վրաստա­նում խորհրդա­րա­նի ընտրության խաղադրույքը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ