Հայաստան

Պուտինն Ինչ Որ Բա՞ն Է Պատրաստում Կովկասում

Պուտինը փորձում է որեւէ մեծ պլա՞ն խաղարկել Կովկասի առնչությամբ, կատարել է շոշափելի խաղադրու՞յք, թե՞ այդուհանդերձ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգ նրա այցը ավելի շատ կամ գերազանցապես միտված է Ռուսաստանի այսպես ասած հարավային սահմանների ամրությունը ստուգելուն, հատկապես այն ֆոնին, ինչ տեղի ունեցավ արեւմտյան սահմանների ուղղությամբ՝ Կուրսկի մարզում:

Հակոբ Բադալյան

Օգոստոսի 18-19-ին պետական այցով Ադրբեջանում եղած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այնտեղից մեկնել է Հյուսիսային Կովկաս՝ Կաբարդինո-Բալկարիա, Հյուսիսային Օսիա-Ալանիա եւ Չեչնիա: Ընդ որում, տեղի են ունեցել բավականին հագեցած այցեր: Միարժեք բարդ է ասել, թե ինչու՞ է Ադրբեջան հագեցած այցից հետո Պուտինը որոշել համանման այց կատարել Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգ:

Արդյո՞ք պատճառը եղել է երթուղին՝ ավելի քան տասնամյակ այդ սուբյեկտներում չեղած Պուտինը որոշել է «անցնել ճանապարհին», թե՞ կա Ադրբեջան եւ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգ այցերի միջեւ բովանդակային, այսպես ասած պատճառահետեւանքային որեւէ կապ: Պուտինը փորձում է որեւէ մեծ պլա՞ն խաղարկել Կովկասի առնչությամբ, կատարել է շոշափելի խաղադրու՞յք, թե՞ այդուհանդերձ Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգ նրա այցը ավելի շատ կամ գերազանցապես միտված է Ռուսաստանի այսպես ասած հարավային սահմանների ամրությունը ստուգելուն, հատկապես այն ֆոնին, ինչ տեղի ունեցավ արեւմտյան սահմանների ուղղությամբ՝ Կուրսկի մարզում: Չի բացառվում, որ Մոսկվան պատրաստվում է Վրաստանի խորհրդարանի ընտրությանը, ինչպես դրան պատրաստվում է նաեւ Արեւմուտքը:

Վրաստանի խորհրդարանի ընտրությունը զգալիորեն կկանխորոշի Կովկասում իրադարձությունների զարգացման տրամաբանությունն ու դիրքային հարաբերակցությունը: Վրաստանի վարչապետ Կոբախիձեն օրերս հայտարարել էր, որ խորհրդարանի ընտրությանը Վրաստանը կանգնելու է պատերազմի եւ խաղաղության ընտրության առաջ: Բնականաբար, ըստ նրա, խաղաղությունը Վրացական երազանքի վերընտրությունն է, իսկ պատերազմի վտանգը՝ ընդդիմության հաղթանակը: Սա իհարկե ցանկացած պարագայում այսպես ասած ներքաղաքական ժանրի «կլասիկան» է, սակայն անկասկած է նաեւ, որ ներկայումս բավականին բարդ է ռեգիոնալ աշխարհաքաղաքականությունն ու բարձր է Վրաստանում խորհրդարանի ընտրության խաղադրույքը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *