17.9 C
Yerevan

«Պուտի­նը Հայաստա­նում Անե­լիք Չունի»

Եթե սահմա­նա­զա­տում եղավ, Ալիևը ու, հետև­ա­պես, Պուտի­նը կորցնում են վերջին պատճա­ռը՝ հարձակվել Հայաստա­նի վրա։ Մինչ այդ առիթն այն էր, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև իբր սահման չկա։ Ռուսաստա­նը շահագրգռվա՞ծ է, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև գործեն և վերա­բացվեն կոմունի­կա­ցիա­ներն՝ առանց իր ներկա­յության, առանց ԱԴԾ‑ի, ինչպես գրած է չարա­բաստիկ թղթի կտո­րի մեջ։ Իհարկե, ոչ։

Դավիթ Ստե­փանյան

Radar Armenia‑ի զրուցա­կի­ցը քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյանն է։

ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը պետա­կան այցով Բաքվում է։ Ինչպե՞ս եք մեկնա­բա­նում այս այցը՝ հատկա­պես ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի այս ակտիվ փուլում։

Պուտի­նի այցը Բաքու որևէ զարմա­նա­լի տարր չի պարունա­կում։ Սա ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի տրա­մա­բա­նա­կան շարունա­կությունն է։ Որ ասում են՝ Թուրքիա-Ադրբե­ջան տանդեմ, այս պահին, գոնե քաղա­քա­կան իմաստով, Ադրբե­ջանն ավե­լի սերտ տանդեմ ունի Ռուսաստա­նի հետ, քան Թուրքիա­յի։ Կա ակնհայտ շահե­րի համընկնում, որը չկա այս պահին Թուրքիա­յի հետ, որովհետև Թուրքիան ավե­րիչ երկրա­շարժից հետո, տնտե­սա­կան կոլապսի հետև­անքով, ստիպված է ավե­լի սերտ հարա­բե­րություններ ունե­նալ ԱՄՆ‑ի հետ։ Այնպես որ, զարմա­նա­լի բան այս այցում չկա։ Ռուսաստա­նը և Ադրբե­ջա­նը շարունա­կե­լու են իրենց հարա­բե­րություննե­րը ամրապնդել, և այստեղ անգամ ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը դերա­կա­տա­րում չունի։ Նույն Ադրբե­ջա­նը Ռուսաստա­նի հետ հակա­սություն ունի Ուկրաի­նա­յի հարցում, բայց սա էլ չի ազդե­լու, քանի որ շահե­րը համընկնումն ակնհայտ է՝ տնտե­սա­կան շահերն են, տարա­ծաշրջա­նում նրանց ընդհա­նուր դիրքն է, Հայաստա­նի նկատմամբ թշնա­մությունը և այլ ուղղություններ։

ՌԴ նախա­գա­հի մամուլի ծառա­յությունը հայտնեց, որ Պուտինն ու Ալիևը Բաքվում կքննարկեն հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վորման հարցը: Այս այցից հետո հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումն ի՞նչ փուլ կմտնի։ Դրա­կան տեղա­շարժ կանխատեսու՞մ եք։

Ռուսաստա­նի դերա­կա­տարման հետ կապված որևէ դրա­կան ակնկա­լիք ունե­նալ 2020թ․ սեպտեմբե­րի 27-ից հետո՝ անի­մաստ է։ Ռուսաստա­նը չի կարող դրա­կան ազդե­ցություն ունե­նալ։ Նրա միակ դերա­կա­տա­րումը այս տարա­ծաշրջա­նում հայ ժողովրդի, Հայաստա­նի մասնա­տումն է։ Ինչու եմ ասում հայ ժողովրդի, որովհետև Արցա­խը մասնատվեց թուրքե­րի և ռուսնե­րի միջև։ Այն տարածքը, որը ռուսներն իրենցն էին հռչա­կել, դա էլ հանձնե­ցին Ադրբե­ջա­նին։ Այնպես որ, դրա­կան կանխա­տե­սում չեմ կարող ունե­նալ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումից, որովհետև Ռուսաստա­նի դերա­կա­տա­րումը այդ հարա­բե­րություննե­րում միայն ապա­կա­ռուցո­ղա­կան է։ Էլե­մենտար հարց՝ Ռուսաստա­նը շահագրգռվա՞ծ է, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև սահմա­նա­զա­տում լինի. ոչ մի դեպքում։ Եթե սահմա­նա­զա­տում եղավ, Ալիևը ու, հետև­ա­պես, Պուտի­նը կորցնում են վերջին պատճա­ռը՝ հարձակվել Հայաստա­նի վրա։ Մինչ այդ առիթն այն էր, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև իբր սահման չկա։ Ռուսաստա­նը շահագրգռվա՞ծ է, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև գործեն և վերա­բացվեն կոմունի­կա­ցիա­ներն՝ առանց իր ներկա­յության, առանց ԱԴԾ‑ի, ինչպես գրած է չարա­բաստիկ թղթի կտո­րի մեջ։ Իհարկե, ոչ։ Ռուսաստա­նը շահագրգռված չէ, որպեսզի Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև լինի խաղա­ղություն։ Դա բոլո­րին արդեն հայտնի փաստ է, և 1991թ․ սկսած է այդ քաղա­քա­կա­նությունը։ Այնպես որ, այստեղ որևէ դրա­կան տեղա­շարժ չի կարող լինել։ Հուսով եմ, որ Հայաստա­նի ղեկա­վա­րությունը այնքան ողջա­միտ կլի­նի, որ ընդհանրա­պես կբա­ցա­ռի Ռուսաստա­նի դերա­կա­տա­րումը՝ որպես միջնորդ կամ մասնա­կից հայ-ադրբե­ջա­նա­կան բանակցություննե­րում։

Ի՞նչ եք կարծում՝ ճիշտ չէ՞ր լինի, որ Պուտի­նը նաև Հայաստան գար պետա­կան այցով։

Հաշվի առնե­լով այն բոլոր հանգա­մանքնե­րը, որի մասին խոսե­ցի՝ Ռուսաստա­նի ապա­կա­ռուցո­ղա­կան դերա­կա­տա­րումը, որ Ռուսաստա­նը փաստա­ցի Հայաստա­նի թշնա­մին է ու Ադրբե­ջա­նի դաշնա­կի­ցը, Պուտի­նը Հայաստա­նում անե­լիք չունի, որովհետև նա չի կարող գալ Հայաստան օրա­կարգով, որը կբխի Հայաստա­նի շահե­րից։ Պուտինն ընդհանրա­պես Հայաստան չպետք է գա։

Հայկ Մագո­յան

Հոդվա­ծը՝ radar.am կայքից։

Առնչվող Հոդվածներ