Ադրբեջանին էլ օգուտ չէ, որ այդ միջանցքը դառնա ռուսական տարածք ու նրան տիրություն անեն, որովհետև դա նշանակում է կրկնակի ճնշման ենթարկվել ռուսների կողմից։ Ռուսները ցանկանում են այդ միջանցքը սեփականացնել ու դրանով իսկ ռազմական հենակետեր ստեղծեն՝ տարածքն ու լոգիստիկա հսկելու համար, բայց այլևս հնարավորություն չունեն դա իրականացնելու, այդ իսկ պատճառով էլ գնում են նման հուսահատ քայլերի։
Հովսեփ Խուրշուդյան
CIVIC.am-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» հկ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Պուտինի այցը Բաքու, Լավրովի հայտարարությունն ու Հայաստանին առնչվող մի շարք իրադարձություններ։
Հովսեփ Խուրշուդյանը, անդրադառնալով Պուտինի՝ Բաքու կատարած այցին և դրանից հետո ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությանն առ այն, որ Հայաստանը բոյկոտում է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ամեն կերպ խանգարում է խաղաղության պայմանագրի կնքմանը, միջանցքի բացմանը, ասաց, որ ռուսների ձեռքն այլևս ոչ մի բանի չի հասնում և Պուտինը, զգաով, որ տարածաշրջանը գնում է ձեռքից, անձամբ է այցելու Ալիևին և նրան պահանջներ առաջադրում։ Պուտինը հասկացնում է, որ իրենից ինչ կախված է, արել է, իսկ Ալիևը իր բաժին պարտավորությունները չի կատարում։ Պուտինն ամեն կերպ ակտիվացնում է Հայաստանում հինգերորդ շարասյունը, իսկ Ադրբեջանը հարձակման վտանգ չի ստեղծում, պրովոկացիաներ չի կատարում, որ դրա հաշվին Հայաստանում հինգերորդ շարասյունը ակտիվ ճնշում գործադրի և իշխանություն փոխվի։ Հենց Հայաստանում իշխանություն փոխվեց, հայերը կտան միջանցքն էլ մնացած էլ։
Հովսեփ Խուրշուդյանն այն կարծիքը հայտնեց, որ Ալիևն այս պահին չի կարող որևէ բան անել։ Բաքուն ինքն է համաձայնվել արևմտյան բոլոր պահանջներին, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ որևէ պահանջ չունեն և պատրաստ են խաղաղության պայմանագիր ստորագրելու։ Բայց Բաքուն ամեն կերպ փորձում է ձգձգել ինչքան կարող է։ Մեկ սահմանադրական փոփոխություններից են խոսում, մեկ սահմանազատման ինչ որ անհասկանալի խնդիրներից ու անվերջ ձգձգում։ Ռուսաստանը Բաքվի վրա մեծ ճնշում է բանեցնում, բայց Ադրբեջանը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարողանալու ինչ որ բաներ անել, որովհետև՝ նախ Արևմուտքին չի կաորղանալու բացատրություններ տալ, երկրորդն էլ՝ եվրոդիտորդները կանգնած են սահմանին ու ամեն անգամ, երբ Ադրբեջանը հայտարարում է, որ հայերը կրակում են, եվրոդիտորդները շատ հանգիստ ասում են, որ ոչ մի շարժ էլ չկա, ոչ մի կրակոց չկա։ Այնպես, որ սրանք ջղաձգումներ են։ Բայց դա իհարկե չի նշանակում, որ Հայաստանը պետք է համաձայնվի Բաքվի պահանջներին, որովհետև Բաքուն, եթե տեսնի, որ Հայաստանը զիջում է, ապա կպահանջի ավելին։
Հովսեփ Խուրշուդյանը խոսեց միջին ասիական երկրների ու Ռուսաստանի քաղաքականության մասին, ապա ընդգծեց, որ միջինասիական երկրներից Եվրոպա գնացող ճանապարհներից մեկը Հայաստանով է անցնում ու դա ձեռք է տալիս նաև ԱՄՆ-ին ուստի ԱՄՆ-ը ևս թույլ չի տա, որ Զանգեզուրի միջանցքն իրակականան ռուսական կտրվածքով։ Այնպես է, որ Ադրբեջանին էլ օգուտ չէ, որ այդ միջանցքը դառնա ռուսական տարածք ու նրան տիրություն անեն, որովհետև դա նշանակում է կրկնակի ճնշման ենթարկվել ռուսների կողմից։Ռուսները ցանկանում են այդ միջանցքը սեփականացնել ու դրանով իսկ ռազմական հետակետեր ստեղծեն՝ տարածքն ու լոգիստիկա հսկելու համար, բայց այլևս հնարավորություն չունեն դա իրականացնելու, սյդ իսկ պատճառով էլ գնում են նման հուսահատ քայլերի։ Եվրոպան, որ հանգիստ հրաժարվեց մոտ 40 տոկոս ռուսական գազից ու նավթի, կարող է ավելի հանգիստ հրաժարվել ադրբեջանականից։ Բաքուն դա գիտե և չի ցանկանում լրացուցիչ պատժամիջոցների տակ մտնել հանուն Պուտինի և տնտեսական մեծ վնասներ կրել, մանավանդ, որ Թուրքիան չի միջամտում այս հարցերին և շատ ավելի հանդուրժող վերաբերմունք է ցույց տալիս, քան հենց նույն Ռուսաստանը։ Ափսոս, որ խաղաղության պայմանագրի միջից դուրս է եկել ճանապարհների ապաշրջափակման կետը, քանի որ դա ևս մեկ լավ հնարավորություն էր Ադրբեջանի հետ հարցերը վերջնական լուծելու առումով։
Հովսեփ Խուրշուդյանը խոսեց նաև այն մասին, որ Հայաստանում այսօր վխտում են օտարերկրյա գործակալները և անդրադարձ կատարեց ՀՅԴ 2022թ․ թվագրվող շրջաբերականին, որտեղ խոսվում է այն մասին, որ Ռուսաստանը հնարավոր է, որ վերականգնի միութենական հանրապետություները և այս դեպքում պետք է այնպես անել, որ Հայաստանի ու Արցախի հարցերը մեկ փաթեթով լուծվեն, նկատի ունենալով Հայաստանի ր Արցախի միութենական պետության կազմում ընդգրկվելը և այն, որ ներկայիս պայմաններում ազգեի շահը կարող է նշանակել նաև անկախությունից հրաժարում։ Հովսեփ Խուրշուդյանի խոսքերով, այսօր ՀՅԴ-ում բազմաթիվ օտարերկրյա գործակալներ կան, որոնք ոչ միայն Զանգեզուրի միջանցքը, այլև ողջ Սյունիքն էլ կտան, միայն թե իրենք մնան իշխանություն։ Նմանատիպ գործողություններով նրանք կարող են տալ, անընդհատ Հայաստանից տալ՝ կարծելով, թե այդ եղանակով, երբ դառնան Ռուսաստանի վասալը, ավելի լավ է լինելու։
Ամբողջական հարցազրույցը՝