16.3 C
Yerevan

ՀՅԴ Ընդդեմ ՀՀ

Այսքա­նից հետո ՀՅԴ‑ը առա­ջարկում է անկա­խությունը մի կողմ դնե՞լ և հուսալ, որ ամեն ինչ լավ կլի­նի՞։ Հետաքրքիր է, թե ի՞նչ են մտա­ծում ՀՅԴ-ում հենց հիմա, իրենց շրջա­բե­րա­կա­նից երկու տարի անց, երբ ռուսա­կան զորքե­րի լռության պայմաննե­րում ադրբե­ջանցի­նե­րը օկուպացրին ԼՂԻՄ‑ի ողջ տարածքը և 100 հազա­րից ավել մարդու բռնի կերպով տեղա­հա­նե­ցին իրենց հայրե­նի­քից, իսկ Պուտի­նը մեկ անգամ չէ, որ կրկնել է, թե Արցա­խը Ադրբե­ջա­նի մաս է կազմում։

Մեր Ուղին

Օրեր առաջ հրա­պա­րակվեց ՀՅԴ 34-րդ Ընդհա­նուր ժողո­վի թիվ 004 շրջա­բե­րա­կա­նը՝ թվագրվող 2022թ․ ապրի­լի 7‑ով։ Այդ շրջա­բե­րա­կա­նը, որ հասցեագրված է շարքե­րին՝ անիմջա­պես ծանո­թա­նա­լու, ունի նաև գաղտնիության կարգա­վո­րում, ըստ որի, շրջա­բե­րա­կա­նը և դրա­նում եղած կարգա­վո­րումը որևէ կերպ չի կարող դուրս գալ շարքե­րից։ Իսկ թե ինչպես և ում ձեռամբ է այն դուրս եկել, հավա­նա­բար ավե­լի ուշ կիմացվի, բայց դա արդեն կարև­որ չէ։ Ավե­լի կարև­որ է այն, թե ինչ էր գրված այդ շրջա­բե­րա­կա­նում, որ այդքան աղմուկ հանեց։ Դրան անդրա­դարձան տարբեր հասա­րա­կա­կան գործիչներ, ԱԺ պատգա­մա­վոր և այլն։
Շրջա­բե­րա­կա­նը, որ հիմնա­կա­նում ՀՅԴ ներքին ու արտա­քին քաղա­քա­կա­նության մասին է, ունի մի քանի կետ, որոնք մտա­հո­գություն են առա­ջացնում։ Շրջա­բե­րա­կա­նի 15 և 16-րդ կետե­րում խոսվում է Հայաստա­նի Հանրա­պե­տության և Արցա­խի մասին։ 15-րդ կետում նշված է, որ «անհրա­ժեշտ է կենտրո­նացնել ազգա­յին ողջ ներուժը, որպեսզի Արցա­խը չդառնա այն գինը, որի հաշվին Ադրբե­ջա­նը կարող է ինտեգրվել Ռուսաստա­նի նախա­ձեռնե­լիք հավա­նա­կան նոր միությա­նը։ Այդ նպա­տա­կով անհրա­ժեշտ է Արցա­խում, Հայաստա­նում և Սփյուռքում սկսել նոր պայքար։ Նկա­տի ունե­նալ, նաև, որ Ռուսաստա­նը կարող է ՝ Արցախն իր ենթա­կա­յությա­նը ուղղա­կիո­րեն ենթարկե­լու սցե­նար մշա­կել և գործադրել այն»։
16-րդ կետում ուղղա­կիո­րեն նշվում է, որ․ «աշխա­տանք տանել, որպեսզի հավա­նա­կան միության ձևա­վորման դեպքում Արցա­խի ու Հայաստա­նի ճակա­տագրե­րը լուծվեն որպես մեկ ամբողջություն»։

Ըստ էության՝ 15 և 16-րդ կետե­րով շրջա­բե­րա­կա­նում խոսվում է Ռուսաստա­նի կողմից Արցախն ու Հայաստա­նը միութե­նա­կան պետության մեջ մտցնե­լու հավա­նա­կա­նության մասին և, հիմնվե­լով 16-րդ հոդվա­ծի ձևա­կերպման վրա, ՀՅԴ-ում դեմ չեն անկա­խությունից հրա­ժարվե­լուն և Ռուսաստա­նի կազմ մտնե­լուն՝ այն հույսով, որ Արցա­խը և Հայաստա­նի Հանրա­պե­տությունը կմտնեն Ռուսաստա­նի կազմ որպես մեկ ամբողջություն։
Սա կարե­լի է երկու կերպ մեկնա­բա­նել։ Առա­ջի­նը, որ ՀՅԴ‑ը, հաշվի առնե­լով ներկա­յիս աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը, համոզված է, որ պետք է գնալ անչա­փե­լի ծանր փոխզիջման և, եթե պետք է, հրա­ժարվել նույնիսկ անկա­խությունից՝ փրկե­լու Արցա­խի ու Հայաստա­նի ապա­գան և երկրորդ, որ ՀՅԴ‑ը պարզա­պես ռուսա­կան գործա­կա­լի կարգա­վի­ճա­կում է։
Նախ դիտարկենք առա­ջին տարբե­րա­կը՝ անվա­նենք այն ցավոտ փոխզի­ջում։ Եթե ՀՅԴ կարծի­քով մենք կանգնած ենք այնպի­սի իրա­վի­ճա­կի առաջ, որ մեզ գրե­թե ֆիզի­կա­կան ոչնչա­ցում է սպասվում ու դրա­նից փրկվե­լու միակ տարբե­րա­կը Ռուսաստա­նի կազմ մտնելն է, էլ ինչո՞ւ են նրանք մեղադրում Նիկոլ Փաշինյա­նին, երբ վերջինս կրկնում է, որ փրկել է 30 հազար զինվո­րի կյանք՝ նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնագրով, երբ ասում է, որ զիջե­լով յոթ շրջաններն ու Շուշին՝ փրկել է Ստե­փա­նա­կերտը։ ՀՅԴ‑ը առա­ջարկում է ընդհանրա­պես զիջել պետա­կա­նությունը։ Ի՞նչ տարբե­րություն ՀՅԴ և իշխա­նության միջև, եթե երկուսն էլ պատրաստ են գնալ զիջումնե­րի, ընդ որում անչափ ծանր զիջումնե­րի։ Դրա­նից բացի շատ դժվար է այսօր հավա­տալ, որ Ռուսաստա­նը հայ ժողովրդին լավ աչքով կնա­յի, եթե վերջինս դառնա իր հպա­տա­կը։ Ով, ով, բայց ՀՅԴ‑ը պիտի շատ լավ տեղյակ լինի, թե ինչ է նշա­նա­կում Ռուսաստա­նի կազմի մեջ մտնե­լը։ 1920թ․ ՀՅԴ‑ը պայքա­րում էր հենց նույն Ռուսաստա­նի դեմ՝ պաշտպա­նե­լով ՀՀ անկա­խությունը, իսկ հիմա ՀՅԴ‑ը առա­ջարկում է հրա­ժարվել անկա­խությունից, որովհետև հավա­նա­կա­նություն կա, որ Ռուսաստա­նը կփորձի այս կամ այն կերպ պահել իրեն։ ՀՅԴ-ում մոռացե՞լ են, թե ինչ եղավ այն բանից հետո, երբ Ռուսաստա­նը կործա­նեց Առա­ջին Հանրա­պե­տությունը։ Մոռացե՞լ են, թե ինչպես 1921թ․ կնքվեց ռուս-թուրքա­կան պայմա­նա­գի­րը՝ նախ Մոսկվա­յում, ապա վերա­հաստատվեց Կարսում։ Մոռացե՞լ են, որ ռուսներն ու թուրքե­րը իրար մեջ բաժա­նե­ցին Հայաստա­նի տարածքը, Նախիջև­անն ու Արցախն էլ նվի­րե­ցին Ադրբե­ջա­նին, իսկ դրա­նից առաջ էլ բոլշև­իկյան զորքե­րը ադրբե­ջանցի­նե­րի հետ կռվում էին Նժդե­հի դեմ՝ Սյունի­քը գրա­վե­լու համար։
Պետք է հիշեցնել այս ամե­նը։ Դրա­նից բացի մոռացե՞լ են, որ խորհրդայնացման առա­ջին օրե­րից երկրում քաղա­քա­կան ահա­բեկչություն սկսվեց ու Խորհրդա­յին կարգե­րի գոյություն ունե­ցած ողջ ընթացքում հայ ժողովրդի շահե­րը արգելված էին, առա­ջին տասնամյակնե­րում հազա­րա­վոր մարդկանց աքսո­րե­ցին ու գնդա­կա­հա­րե­ցին ազգայնա­կա­նության ու դաշնակցա­կա­նության մեղադրանքով։ Մոռացե՞լ են, որ հենց ՀՅԴ‑ն էր երկրորդ համաշխարհա­յի­նի ժամա­նակ ջանքեր գործադրում Հայաստա­նի անկա­խությունը վերա­կանգնե­լու համար։ Մոռացե՞լ են ԽՍՀՄ փլուզման ամիսնե­րին խորհրդա­յին զորքե­րի «Օղակ» գործո­ղությունը։ Մոռացե՞լ են, որ Սումգա­յի­թում ջարդե­րից հետո Գորբա­չո­վը ցինի­կա­բաար հայտա­րա­րեց, որ զորքե­րը ընդա­մե­նը երեք ժամ են ուշա­ցել, մինչդեռ երեք օր քաղա­քում իսկա­կան սպանդ էր ընթա­նում։ Ու դրա­նից հետո էլ ՀՅԴ-ում մոռացե՞լ են, թե ինչքան զենք է վաճա­ռել Ռուսաստա­նը Ադրբե­ջա­նին, մոռացե՞լ են, որ իրենց ընդհա­նուր ժողո­վից ընդա­մե­նը երկու ամիս առաջ Ռուսաստանն ու Ադրբե­ջա­նը կնքե­ցին դաշնակցա­յին փոխօգնության պայմա­նա­գիր, մոռացե՞լ են, որ ամիսնե­րով ՀՀ‑ը խնդրում էր ՀԱՊԿ-ին, որ օգնություն ուղարկի, երբ ադրբե­ջանցի­նե­րը տարբեր ուղղություննե­րով հարձակվել էին ՀՀ տարածքի վրա, իսկ Մոսկովյան ՀԱՊԿ-ում հայտա­րա­րում էին, որ նախ դեռ պետք է պարզել, թե դա Հայաստա­նի տարա՞ծք է, թե ոչ։ Հիշեցնե­լու շատ բան կա։ Բայց հարկ չկա հատ հատ հիշել, ասվածն էլ բավա­կան է։ Այսքա­նից հետո ՀՅԴ‑ը առա­ջարկում է անկա­խությունը մի կողմ դնե՞լ և հուսալ, որ ամեն ինչ լավ կլի­նի՞։ Հետաքրքիր է, թե ի՞նչ են մտա­ծում ՀՅԴ-ում հենց հիմա, իրենց շրջա­բե­րա­կա­նից երկու տարի անց, երբ ռուսա­կան զորքե­րի լռության պայմաննե­րում ադրբե­ջանցի­նե­րը օկուպացրին ԼՂԻՄ‑ի ողջ տարածքը և 100 հազա­րից ավել մարդու բռնի կերպով տեղա­հա­նե­ցին իրենց հայրե­նի­քից, իսկ Պուտի­նը մեկ անգամ չէ, որ կրկնել է, թե Արցա­խը Ադրբե­ջա­նի մաս է կազմում։
Այս ամե­նից հետո ՀՅԴ շարքե­րում ինչ որ մտա­հո­գություն չկա՞։ Չկա վախ, որ կուսակցա­կան վերնա­խա­վը գաղա­փա­րա­կան առումով վերածնվել է որպես հակա­պե­տա­կան ինչ որ մարմին։ ՀՅԴ շարքե­րում իրո՞ք կարծում են, որ ռուսա­կա­նացվե­լը հայ ժողովրդի փրկությունն է։ Լավ կլի­ներ, եթե ՀՅԴ մարմիննե­րը՝ կոմի­տեություննե­րը հանդես գային հստակ խոսքով և պարզ ասեին, թե դիտարկո՞ւմ են անկա­խությունից հրա­ժարվե­լու տարբե­րակ, թե ոչ։
Էլ ավե­լի զարմա­նա­լի է, որ նման տողեր ՀՅԴ-ում են գրվում, ոչ թե ինչ որ լիբե­րալ կուսակցությունում։ Իրեն Հայ Դատի պաշտպան հռչա­կած կուսակցությունը զբաղված է գրե­թե հակա­պե­տա­կան քարոզնե­րով։ Միա­նալ Ռուսաստանի՞ն։ Ինչի՞ համար, որ վերջինս մեզ էլ ավե­լի շատ խեղդի և վերաձևի Հայաստանն այնպես ինչպես ուզո՞ւմ է։ Ինչպես 1921թ․ արեց։ Էլ ինչո՞վ է ՀՅԴ‑ը տարբերվում Վեստ Սարգսից, ով ամեն ինչ արեց, որ Հայոց թագա­վո­րությունը դառնա բյուզանդա­կան վասալ, համոզված լինե­լով, որ մեզ համար այդպես ավե­լի անվտանգ է։ Հրա­ժարվել անկախությունի՞ց։
ՀՅԴ այդ շրջա­բե­րա­կա­նը հակա­սում է ՀՅԴ ողջ գործունեությա­նը սկզբունքո­րեն՝ և՛ ազգա­յին, և՛ քաղա­քա­կան, և՛ գաղա­փա­րա­խո­սա­կան առումնե­րով։ ՀՅԴ կանո­նադրությունն անգամ արգե­լում է նման բան մտա­ծե­լը, ուր մնաց շարքե­րին նման բովանդա­կությամբ նամակ ուղարկե­լը։ Սոցիա­լիստա­կան հասա­րա­կարգով և ազգա­յին քաղա­քա­կան գաղա­փա­րա­խո­սությամբ հանդես եկող կուսակցությունն այսօր առա­ջարկում է մտնել ավտո­րի­տար մի կայսրության մեջ, որտե­ղից մենք մի կերպ ենք դուրս եկել նախորդ դարա­վերջին։
Սա շատ անհասկա­նա­լի և վտանգա­վոր շրջա­բե­րա­կան է։ Այնտեղ ուղղա­կիո­րեն չի ասվում եկեք հրա­ժարվենք անկա­խությունից, այնտեղ քննարկվում է դրա հավա­նա­կա­նությունը։ Այսինքն տեսա­կան մակարդա­կում ՀՅԴ-ում համա­ձայն են քննարկել ապա­գա­յի մի տարբե­րակ, որտեղ Հայաստան անկա­խությունից հրա­ժարվում է։ Սա կամ լավ մղումնե­րով արված հիմար քայլ է, կամ արկա­ծախնդրություն, որը կարող է թանկ արժե­նալ Հայաստա­նին։ Որովհետև անկա­խությունը գերա­գույն արժեք է, անկա­խությունը միակ հնա­րա­վո­րությունն է, միակ գործի­քը, միակ իրա­վի­ճա­կը, որ թույլ է տալիս պետության սեփա­կան ցանկություններն առաջ տանե­լու։ Անկա­խություն չունես, ուրեմն չունես պետություն, չունես սեփա­կան ազա­տություն ու այն գործադրե­լու կամք։
Այս ամե­նից բացի ևս մեկ հարց է առա­ջա­նում։ Ո՞րն է ՀՅԴ առա­քե­լությունն ընդհանրա­պես։ Գուցե նոր կանո­նադրություն և ծրա­գիր մշակվի։ Որովհետև մի կողմից հայտա­րա­րել Անկախ Միացյալ Հայաստան, մյուս կողմից քննարկել այդ անկա­խությունից հրա­ժարվե­լու հավա­նա­կա­նությունը, մի տեսակ գաղա­փա­րա­կան աբսուրդ է։ Մարդը չի կարող միա­ժա­մա­նակ և՛ անկա­խա­կան լինել, և՛ քննարկել այդ անկա­խությունը։ Կուսակցությունը, որը պայքա­րում է Ցեղասպա­նության ճանաչման և փոխհա­տուցման, հողե­րի վերա­դարձի համար, Վիլսոնյան վճռի իրա­կա­նացման համար, խոսում է անկա­խության հրա­ժա­րումի տեսա­կան հավա­նա­կա­նության մասին։ Ենթադրենք, թե Թուրքիան ճանա­չեց Ցեղասպա­նությունը և Վիլսո­նի վճռով որոշված հողե­րը վերա­դարձրեց։ Վերա­դարձնե­լու է ո՞ւմ։ Ռուսաստանի՞ն։ Դա՞ է ՀՅԴ պատկե­րացրած Հայ Դատի հաղթա­նա­կը։ Դա՞ է ՀՅԴ պատկե­րացրած միացյալ և անկախ Հայաստա­նը։
Սա մի գաղա­փա­րա­կան և կիրա­ռա­կան խառնաշփոթ է, որ ՀՅԴ-ում պիտի պարզա­բա­նումներ ստա­նա, այլա­պես տպա­վո­րություն է ստեղծվում, որ ՀՅԴ-ում ոչ միայն ուղղություն է փոխվել, այլև Հայաստա­նի մասին սկզբունքա­յին պատկե­րա­ցումներ։
Եվ այդ ենթադրությունը օդից չէ վերցված։ Շրջա­բե­րա­կա­նի 31-րդ էջում կա 17-րդ կետը, որը բաղկա­ցած է բազմա­կե­տե­րից, ոչ մի բառ գրված չէ։ Ունի այս տեսքը․ «․․․․․․»։ Անտեղյակ մարդուն դա կարող է վրի­պակ թվալ, կան անհասկա­նա­լի շփոթմունք, բայց գործից տեղյակ մարդիկ գիտեն, որ այդ կետե­րը ՀՅԴ ԸԺ-ների շրջա­բե­րա­կաննե­րին վերա­բե­րող ավանդա­կան ոճն է և այդ կետե­րը կարող են նշա­նա­կել ԽԻՍՏ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ, ՑՈՒՑԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ կամ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ նշա­նա­կություն։ Այսինքն այս շրջա­բե­րա­կա­նը պիտի լինի գերգաղտնի, չհրա­պա­րակվի ոչ մի դեպքում, կատարվի անխոս ու հապշտապ և ունե­նա հեղաշրջիչ նշա­նա­կություն։
Ուշագրավ է, որ այս շրջա­բե­րա­կա­նից մեկ տարի հետո՝ 2023թ․ սեպտեմբե­րի 9‑ին Արցա­խում տեղի ունե­ցավ հապշտապ հեղաշրջում, որի արդյունքում Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը հրա­ժա­րա­կան տվեց, նախա­գահ ընտրվեց Սամվել Շահրա­մանյա­նը։ Այդ գործո­ղություննե­րին ակտիվ դերա­կա­տա­րում ունե­ցավ նաև ՀՅԴ‑ը, որի անդամ Դավիթ Իշխանյա­նը նշա­նակվեց Ազգա­յին Ժողո­վի նախա­գահ։ Այդ առի­թով Բաքուն մի քանի անգամ զգուշացրեց, որ եթե Արցա­խում որևէ ընտրություններ լինի, ապա դա համա­րե­լու են սեպա­րա­տիստա­կան շարժում։ Ընտրություննե­րը տեղի ունե­ցան։ Դրա­նից օրեր հետո տեղի ունե­ցավ Բաքվի հարձա­կումը և արցախցի­նե­րի բռնա­գաղթը։
Ինչի՞ համար արվեց այդ ընտրությունը։ Ո՞րն էր մերկ ձեռքե­րով կացնին խփե­լու տրա­մա­բա­նությունը։ Ինչի՞ հանգեցրեց այդ արկա­ծախնդրությունը։ Ի՞նչ էր ցանկա­նում անել դրա­նով ՀՅԴ‑ը։ Արդյունքնե­րը բավարարեցի՞ն։ Չէ՞ որ ամեն ինչից բացի հենց ինքը Դավիթ Իշխանյանն էլ այժմ գերի է Բաքվի բռնա­պե­տի ձեռքում։
Արդյո՞ք դա չի նշա­նա­կում, որ այս շրջա­բե­րա­կա­նով նոր ու ավե­լի վտանգա­վոր արկա­ծախնդրություն է առա­ջարկվում, միայն թե այս անգամ նշա­կե­տը լինե­լու է ՀՀ անկա­խությունը։
ՀՅԴ‑ը ասե­լիք չունի՞։

Շրջա­բե­րա­կա­նի աղբյուրը՝ civic.am կայքից։

Առնչվող Հոդվածներ