21.5 C
Yerevan

Ադրբե­ջա­նը Չի Հրա­ժարվել Իր Նկրտումնե­րից

Հայե­րի բնօրրա­նը ջնջե­լու երա­զա­խա­բությամբ է տառա­պում Ադրբե­ջա­նը, ու մենք իրա­վունք չունենք տրվե­լու նման մանի­պուլյա­ցիա­նե­րի, նորից եմ կրկնում՝ Ադրբե­ջա­նի քաղա­քա­կա­նությունը ոչ այլ ինչ է, քան երիտթուրքե­րի քաղա­քա­կա­նության շարունա­կության պարզ արտա­ցո­լում՝ Թուրքիա­յի միջնորդությամբ ու վերահսկո­ղությամբ։

Արամ Փոլադյան

Ադրբե­ջա­նը դե ֆակտո հրա­ժարվել է բանակցություննե­րից և փորձում է դրանք տապա­լել, բայց COP 29‑ի հետ կապված մի փոքր դանդա­ղեցնում է. Փոլադյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է ադրբե­ջա­նա­գետ Արամ Փոլադյա­նը

– Պարո՛ն Փոլադյան, Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րա­րության մամուլի քարտուղա­րը հայտա­րա­րել է, թե Հայաստա­նը խեղաթյուրում է նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րության 9‑րդ կետը, որը վերա­բե­րում է կոմունի­կա­ցիա­նե­րի բացմա­նը, և «եթե Հայաստա­նը չփո­խի իր ներկա դիրքո­րո­շումը դրա վերա­բերյալ, ապա Ադրբե­ջա­նը ունի այլընտրանքա­յին տարբե­րակներ։ Մենք աշխա­տանքներ ենք տանում Իրա­նի միջո­ցով հաղորդակցություննե­րի բացման ուղղությամբ»։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ադրբե­ջա­նը հրա­ժարվում է «Զանգե­զուրի միջանցքից», թե՞ հերթա­կան հայտա­րա­րությունն է։

– Բնա­կա­նա­բար Ադրբե­ջա­նը չի հրա­ժարվե­լու այդ գաղա­փա­րից, ես բազմիցս եմ ասել, որ երիտթուրքե­րի քաղա­քա­կա­նության շարունա­կությունն այսօր իր արտա­ցո­լումն է գտնում Թուրքիա­յի մեծ ներգրավմամբ Ադրբե­ջա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ։ Արձա­նագրենք հետևյա­լը. եթե զուգա­հե­ռա­բար կառուցվում են երկաթգծեր, որոնք իբրև թե Ադրբե­ջա­նի սուվե­րե­նության ներքո են, որը բնա­կա­նա­բար երբեք տեղի չի ունե­նա­լու, միացնեն Արցա­խի ժամա­նա­կա­վո­րա­պես օկուպացված տարածքներն ու Նախիջև­ա­նի Ինքնա­վար Հանրա­պե­տությունը միմյանց, եթե Ադրբե­ջա­նը ամեն կերպ ջանում է հրա­ժարվել, լիո­վին ու ամբողջա­պես տապա­լել «խաղա­ղության» բանակցություննե­րը, եթե արդեն մեկ ամիս է՝ ինչ ամե­նա­տարբեր տեսա­կի ստո­րա­բա­ժա­նումներ զորա­վարժություններ են անցկացնում ու դրան զուգա­հեռ, եթե ոչ ամե­նօրյա, ապա օրումեջ հայտա­րա­րություն են տարա­ծում, թե ՀՀ զինված ուժե­րը գնդա­կո­ծում են Նախիջև­ա­նի դիրքե­րը, ապա պարզ է դառնում ձեր մատնանշած պաշտոնյա­յի ասա­ծի ու իրա­կա­նության միջև առկա հակա­սությունը։

Հայե­րի բնօրրա­նը ջնջե­լու երա­զա­խա­բությամբ է տառա­պում Ադրբե­ջա­նը, ու մենք իրա­վունք չունենք տրվե­լու նման մանի­պուլյա­ցիա­նե­րի, նորից եմ կրկնում՝ Ադրբե­ջա­նի քաղա­քա­կա­նությունը ոչ այլ ինչ է, քան երիտթուրքե­րի քաղա­քա­կա­նության շարունա­կության պարզ արտա­ցո­լում՝ Թուրքիա­յի միջնորդությամբ ու վերահսկո­ղությամբ։

Բացի այդ, հատկա­պես արևմտյան մի քանի գերա­կա սուբյեկտնե­րի կողմից մեր տարա­ծաշրջան ուղարկվող ազդակնե­րը ստի­պում են Ադրբե­ջա­նին, որ մասնա­վո­րա­պես COP29-ին ընդա­ռաջ նրանց որո­շա­կի ականջա­հա­ճո հայտա­րա­րություններ անեն: Բայց կարող ենք փաստել, որ Ադրբե­ջա­նը դե ֆակտո արդեն հրա­ժարվել է բանակցություննե­րից ու փորձում է գործադրել բոլոր գործի­քա­կազմերն այդ բանակցություններն արագ տապա­լե­լու, բայց մի փոքր դանդա­ղեցնում է այն՝ միջազգա­յին այդ միջո­ցառմամբ պայմա­նա­վորված, որը, ցավոք, անցկացվե­լու է Բաքվում։

– Իսկ Իրա­նի հետ կապված այդ մտադրությունը լո՞ւրջ է։

– Բնա­կա­նա­բար, դա ևս ուղղա­կի հայտա­րա­րություն է։ Նախիջև­ա­նի ու բուն Ադրբե­ջա­նի տարածքի միջև հնա­րա­վոր է եղել ու հնա­րա­վոր է կապ իրա­կա­նացնել Իրա­նի Իսլա­մա­կան Հանրա­պե­տության տարածքով, հիմա ինչպես մենք ենք հասնում, օրի­նակ՝ Ռուսաստան, նույն կերպ էլ իրենք են, ուղղա­կի միջպե­տա­կան ճանա­պարհներ են, որոնք, բնա­կա­նա­բար, գտնվում են տվյալ պետության սուվե­րե­նության ներքո, այսինքն՝ այդ խեղաթյուրումնե­րը նրա համար են, որ փորձեն մոլո­րեցնել երկու հասա­րա­կություննե­րին էլ՝ սեփա­կան ու մեր։ Ի՞նչ նոր հաղորդակցության մասին է խոսքը, այդ հաղորդակցությունը վաղուց կա, նրանք երթև­ե­կում են, ինչպես ամբողջ աշխարհում կարգա­վորված է միջազգա­յին նորմե­րին համա­պա­տասխան։

– Պարո՛ն Փոլադյան, Ադրբե­ջա­նը չի՞ փորձե­լու ռազմա­կան ճանա­պարհով հասնել «Զանգե­զուրի միջանցք» նախագծի իրա­գործմա­նը։

– Այս պահին՝ ո՛չ, հաշվի առնե­լով Ադրբե­ջա­նի ու եվրո­պա­կան երկրնե­րի միջև էներգե­տիկ ոլորտում շատ լուրջ զարգա­ցումնե­րը, երկրորդ պատճա­ռը, որ չի գնա այդ քայլին, որովհետև շատ լուրջ խաղա­թուղթ ունի թե՛ Հայաստա­նի, թե՛ միջազգա­յին հանրության այն հատվա­ծը, որը առնվազն որո­շա­կի ներգրավվա­ծություն է ունե­ցել արցախյան բանակցություննե­րին: Արցա­խում կատարվա­ծը, բնա­կա­նա­բար, ցեղասպա­նություն էր, որն անպայման պետք է իրա­վա­կան գնա­հա­տա­կան ստա­նա, ու կազմա­կերպիչնե­րը պատասխա­նատվության ենթարկվեն։

Երրորդ պատճա­ռը, որ չի գնա մասշտա­բա­յին հարձակման, խոսքը լոկա­լի մասին չէ, դա հավա­նա­կան եմ համա­րում, COP29‑ի անցկա­ցումը և, բնա­կա­նա­բար, ուկրաի­նա­կան պատե­րազմն ու դրա­նից բխող հետև­անքներն են։ Հետև­ա­պես այս պահին ու առա­ջի­կա­յում քիչ հավա­նա­կան եմ համա­րում լայնա­ծա­վալ հարձա­կումը, իսկ ինչ վերա­բե­րում է հետա­գա­յին, բնա­կա­նա­բար, ադրբե­ջա­նա-թուրքա­կան տանդե­մը երբեք հետ չի կանգնե­լու նպա­տակնե­րից։

Բայց ադրբե­ջա­նա­կան հասա­րա­կությունը քաջ գիտակցում է նաև, որ հայ հասա­րա­կությունը չի հաշտվել ու չի հաշտվե­լու այն իրա­վի­ճա­կին, որը կա։ Դրա ապա­ցույցը 2022‑ի կարճատև պատե­րազմն էր, երբ Ադրբե­ջա­նը լուրջ դիմադրության հանդի­պեց ու անակնկա­լի եկավ։

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ