19.2 C
Yerevan

Եվրաքվեն Մեկնարկել Է

Սնհրա­ժեշտ ստո­րագրություննե­րի քանա­կը 50 հազարն է, ուստի, եթե հավաքվի ասենք 100 կամ 150 հազար ստո­րագրություն, ապա միևնույն է, հաջորդ փուլի համար պետք է գալու հավաքված այդ 50, 100 կամ 150 հազա­րը ու գումա­րած դրան՝ ևս 300 հազար։ Այնպես, որ 50 հազար և մի քիչ է ավե­լին հավաքվե­լու դեպքւմ հավա­նա­բար ստո­րագրա­հա­վա­քը կդա­դա­րեցվի և կսկսվի արդեն ԱԺ քննարկման փուլը։ Եթե այնտեղ մերժվի, ապա նոր միայն կսկսվի հաջորդ՝ 300 հազար ստո­րագրության փուլը։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV‑ն զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» հկ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստա­նում մեկնարկած հանրաքվեն, որի նպա­տակն է ՀՀ ԱԺ-ում քննարկման դնել ՀՀ կողմից ԵՄ անդա­մության թեկնա­ծուի կարգա­վի­ճակ ստա­նա­լու հարցը։ «Եվրաքվեն» մեկնարկել է այսօրվա­նից, տևե­լու է 60 օր, որի ընթացքում կազմա­կերպիչնե­րը պետք է կարո­ղա­նան 50 հազար ստո­րագրություն հավա­քել և ներկա­յացնել ԿԸՀ, որից հետո հարցը կմտնի ԱԺ՝ քննարկման, որտեղ ԱԺ խմբակցություննե­րը կողմ կամ դեմ կքվեարկեն այդ հարցը օրենքի կարգա­վի­ճա­կով ընդունե­լու համար։
Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ ՀՀ քաղա­քա­ցի­նե­րը այսօրվա­նից հնա­րա­վո­րություն ունեն իրենց անձնագրե­րով մոտե­նա­լու համայնքա­պե­տա­րաններ և ստո­րագրե­լու։ Թեև դեռ առա­ջին օրն է, բայց արդեն բավա­կան լավ մեկնարկ կա տրված, թեև դեռևս քարոզչությունը չի սկսել։ Պաշտո­նա­կան քարո­զարշավն անպայման տեղի կունե­նա՝ նաև Հանրա­յին հեռուսաընկե­րության եթե­րով։
Առանձնա­պես խնդիրներ դեռևս չկա, կան միայն տեխնի­կա­կան հարցեր, որոնցից անհնար է խոսւա­փել։ Եղել է դեպքեր, որ Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի Հարթա­կի լիա­զորված անձը մոտե­ցել է համայնքա­պե­տա­րան, բայց պարզվել է, որ աշխա­տակնե­րը դեռևս տեղում չեն, պետք է սպա­սել, կամ ասենք ինչ որ վայրում ստո­րագրա­հա­վա­քի համար նախա­տեսված հատվա­ծը գտնվում է երրորդ հարկում, ինչը դժվա­րացնում է գործընթա­ցը, քանի որ տարեցնե­րի համար դժվար է բարձրա­նալ երրորդ հարկ ու տեղի են ունե­նում բանակցություններ՝ առա­ջին հարկ տեղա­փոխվե­լու համար։ Առանձնա­պես ուրիշ խնդիրներ չկան։ Այնպես է, որ հատուկ պայմաններ պետք չեն։ Ընդա­մե­նը մի սեղան և աթո­ռը լիո­վին բավա­րար է։
Հովսեփ խուրշուդյա­նը նշեց, որ դժբախտա­բար իրենց ռեսուրսնե­րը չեն հերի­քում, որպեսզի Հայաստա­նի բոլոր բնա­կա­վայրե­րում ունե­նան իրենց լիա­զոր ներկա­յա­ցուցիչնե­րին, այդ իսկ պատճա­ռով էլ ստո­րագրա­հա­վա­քի կետե­րը ոչ թե ամեն գյուղում առանձին են, այլ վարչա­կան կենտրոննե­րում, ուստի որևէ խոշո­րացված համայնքի բնա­կի­չը ոչ թե հենց իր գյուղում պետք է , այլ պետք է այցե­լի համայնքի վարչա­կան կենտրոն։ Օրի­նակ Վեդի խոշո­րացված համայնքի այսինչ գյուղի բնա­կի­չը պետք է գնա հենց Վեդի։ Հաջորդ խնդի­րը, որ կարե­լի է առանձնացնել, այն է, որ ստո­րագրա­հա­վա­քը կատարվում է միայն աշխա­տանքա­յին օրե­րին և աշխա­տանքա­յին ժամե­րին, իսկ դա, ինքստինքյան հասկա­նա­լի է, որ բարդացնում է գործընթա­ցը։ Դա ևս նախկիննե­րի թողած ժառանգության մի մասն է, որի միակ նպա­տա­կը այն է եղել, որ Հայաստա­նում ոչ մի ինքնա­բուխ բան տեղի չունե­նա, ամեն ինչ լինի միայն ուղղորդված։
Ստո­րագրել կարե­լի է և՛ տեղում, և՛ օնլայն եղա­նա­կով, ինչպես նաև արտա­սահմա­նում ապրող ու ՀՀ քաղա­քա­ցի հանդի­սա­ցող մեր հայրե­նա­կիցնե­րը կարող են մոտե­նալ հյուպա­տո­սա­րաններ և ստո­րագրել, հարկա­վոր է ԱԳՆ հետ վերջնա­կան բանակցություններ անել և ճշգրտել այդ հարցը ևս, որպեսզի դրսում ապրող մեր հայրե­նա­կիցնե­րը կարո­ղա­նան իրացնել իրենց քաղա­քա­ցիա­կան իրա­վունքը։
Հովսեփ խուրշուդյա­նը նշեց, որ այս պահին իրենք գտվում են առա­ջին փուլում, այսինքն անհրա­ժեշտ ստո­րագրություննե­րի քանա­կը 50 հազարն է, ուստի, եթե հավաքվի ասենք 100 կամ 150 հազար ստո­րագրություն, ապա միևնույն է, հաջորդ փուլի համար պետք է գալու հավաքված այդ 50, 100 կամ 150 հազա­րը ու գումա­րած դրան՝ ևս 300 հազար։ Այնպես, որ 50 հազար և մի քիչ է ավե­լին հավաքվե­լու դեպքւմ հավա­նա­բար ստո­րագրա­հա­վա­քը կդա­դա­րեցվի և կսկսվի արդեն ԱԺ քննարկման փուլը։ Եթե այնտեղ մերժվի, ապա նոր միայն կսկսվի հաջորդ՝ 300 հազար ստո­րագրության փուլը։
Հովսեփ Խուրշուդյա­նը հորդո­րեց քաղա­քա­ցի­նե­րին ակտիվ լինել, անպայման մասնակցել ստո­րագրա­հա­վա­քին և մանրա­մասնե­րի համար այցե­լել «Եվրաքվե» ֆեյսբուքյան էջը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ