21.5 C
Yerevan

Համակցված Աշխա­տանք Բոլոր Ճակատնե­րով

Նախընտրա­կան փուլում գտնվող երկրի հետ առա­ջին դեմքի մակարդա­կով շփումը կարող է ընկալվել որպես աջակցության դրսեւո­րում: Սակայն, եթե քննարկվող հարցերն օրախնդիր չեն, այլ դիտարկվում են ապա­գա­յի կտրվածքով, ապա այդ բանակցություններն ստա­նում են նաեւ կողմե­րի միջեւ քաղա­քա­կան «երկա­րա­կե­ցության փոխա­դարձ հավաստման» իմաստ:

Վահրամ Աթա­նեսյան

Ծանր է դեմոկրա­տիա­յի «գլխարկը» Հայաստա­նի հյուսի­սա­յին «դարպա­սին ի՞նչ է գրվե­լու»

Հայաստա­նի ԿԸՀ‑ն գրանցել է Եվրա­միության անդա­մակցության հարցով հանրաքվեի նախա­ձեռնությունը: Պատա­հա­կան զուգադիպությու՞ն է, թե՞ այդպես էր ծրագրված, բայց փաստ է, որ հանրաքվեի հանրա­յին պահանջով ստո­րագրա­հա­վա­քի մեկնարկի օրը Հայաստան է ժամա­նել Ֆրանսիա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րը: Հայաստա­նը եւ Ֆրանսիան հատել են հռչա­կագրա­յին համա­գործակցության շեմը՝ Փարի­զը Երեւա­նին աջակցում է անվտանգության հարցե­րում:

Ֆրանսիա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րի Երեւանյան բանակցություննե­րին հաջորդում է վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի Վրաստան այցը: Civil.ge‑ի փոխանցմամբ՝ ծրագրված է նրա եւ Վրաստա­նի վարչա­պետ Կոբա­խի­ձեի «տետ-ա-տետ հանդի­պումը», ինչին կհա­ջորդեն պատվի­րա­կություննե­րի կազմով բանակցություննե­րը եւ մամուլի համար կողմե­րի հայտա­րա­րություննե­րը:

Նիկոլ Փաշինյա­նը Վրաստան է այցե­լում մի իրա­վի­ճա­կում, երբ Թբի­լի­սին տվել է նախընտրա­կան քարոզչության մեկնարկը եւ ներքա­ղա­քա­կան կրքե­րը բորբոքված են: Սեպտեմբե­րի 13-ին դատա­րա­նը Հակա­կո­ռուպցիոն բյուրոին արտո­նել է մուտք ունե­նալ «Ընտրիր Եվրո­պան» հանրա­յին շարժման հիմնա­դիր ֆիզի­կա­կան անձանց բանկա­յին հաշիվնե­րին:

Շարժման կազմա­կերպա­կան մեկնարկը տրվել է հուլի­սի 11-ին՝ Վրաստա­նի նախա­գահ Սալո­մե Զուրա­բիշվի­լիի ներկա­յությամբ, հռչակվել է «100 օր՝ մինչեւ հաղթա­նակ» կարգա­խոս: «Ընտրիր Եվրո­պան» ստեղծվել է, որպեսզի համախմբի եվրո­պա­մետ այն ընտրա­զանգվա­ծը, որը ընդդի­մա­դիր կուսակցություննե­րի համա­կիր չէ:

Այսպի­սով, գործող իշխա­նության հետ մրցակցությունը կազմա­կերպվում է երկու՝ կուսակցա­կան եւ հանրա­յին ընդդի­մության ճակա­տով: Շարժման փաստա­բան Կոջո­րի­ձեն դատա­րա­նի որո­շումը գնա­հա­տել է «լիո­վին ապօ­րի­նի» եւ մտա­դիր է վերա­նայման բողոք ներկա­յացնել: Նրա հիմնա­վորմամբ՝ օրենքը թույլ է տալիս ստուգել այն կառույցնե­րի եւ ֆիզի­կա­կան անձանց ֆինանսա­կան միջոցնե­րը, որոնք «սահմանված կարգով ընտրություննե­րի մասնա­կից են ճանաչվում»:

Հայաստա­նի վարչա­պե­տի Վրաստան այցը, իհարկե, կապված է տարա­ծաշրջա­նում եւ նրա շուրջ իրա­վի­ճա­կի հետ: Մինչ այդ Թբի­լի­սի է այցե­լել պաշտպա­նության նախա­րար Պապիկյա­նը, սակայն դրան հաջորդել է ռազմա­կան գերա­տեսչություննե­րի մակարդա­կով Թուրքիա­յի, Վրաստա­նի եւ Ադրբե­ջա­նի հանդի­պումը: Խնդրա­հա­րույց է, թե Վրաստանն ինչպես է գնա­հա­տում Հարա­վա­յին Կովկա­սի 3+3 ձևա­չա­փին իր մասնակցության հնա­րա­վո­րությունը:

Անշուշտ, այն, ինչ մեզ տեսա­նե­լի է թվում, կարող է ամենև­ին էլ ոչ հիմնա­կա­նը լինել Վրաստան-Հայաստան հարա­բե­րություննե­րում: Մի հանգա­մանք, սակայն, ուշադրության արժա­նի է:

Նախընտրա­կան փուլում գտնվող երկրի հետ առա­ջին դեմքի մակարդա­կով շփումը կարող է ընկալվել որպես աջակցության դրսեւո­րում: Սակայն, եթե քննարկվող հարցերն օրախնդիր չեն, այլ դիտարկվում են ապա­գա­յի կտրվածքով, ապա այդ բանակցություններն ստա­նում են նաեւ կողմե­րի միջեւ քաղա­քա­կան «երկա­րա­կե­ցության փոխա­դարձ հավաստման» իմաստ:

Հայաստա­նում կա՞ վստա­հություն, որ հոկտեմբե­րի վերջին «Վրա­ցա­կան երա­զանքը» պահպա­նե­լու է իշխա­նությունը եւ ապա­հո­վե­լու է քաղա­քա­կան կուրսի հաջորդա­կա­նությունը՝ անկախ նրա­նից, թե ով կզբա­ղեցնի վարչա­պե­տի պաշտո­նը:

Դեմոկրա­տիա­յի «գլխարկը» Վրաստա­նի համար շատ ծանր եղավ: Հայաստա­նում հանրա­յին կայուն կարծիք կա, որ ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջա­կա­նության, սահմաննե­րի ամբողջա­կա­նության վերա­կանգնման եւ զարգացման հեռանկա­րը եվրո­պա­կան քաղա­քակրթա­կան ընտրությունը կարող է ապա­հո­վել: Այս առումով, թվում է, էակա­նը ոչ թե Փաշինյա­նի ուղերձն է Կոբա­խի­ձեին, այլ՝ ընդհա­կա­ռա­կը: Հայաստա­նի հարա­վում շրջա­փա­կումը հաղթա­հա­րե­լու հնա­րա­վո­րությունը նվազ է: Ի՞նչ է «գրվե­լու Հայաստա­նի հյուսի­սա­յին դարպա­սին»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ