16.8 C
Yerevan

60 Օր Հասկա­նա­լու, Իրա­զեկվե­լու Եւ Որո­շե­լու Համար

Հիմա, հենց հիմա ՀՀ քաղա­քա­ցուն ոչ ոք չի կարող ստի­պել գնալ կամ չգնալ ու հենց դրա­նումն է ազա­տության մեծ ու ինչ որ տեղ նաև վախեցնող շունչը, երբ քո փոխա­րեն ոչ ոք ոչինչ չի անե­լու, այլ դու ես որո­շե­լու և որո­շե­լու հետ մեկտեղ նաև պիտի գնաս այդ որոշման հետև­ից։ Տասնամյակնե­րով ընտրություն ասվա­ծը ենթադրել է ընդա­մե­նը ուղղորդված ու հրա­մայված քվեարկություն։ Մարդիկ քվեարկել են ու քաշվել մի կողմ։ Մինչդեռ հիմա մարդիկ ոչ միայն կարող են ստո­րագրել, այլ հետև­ել, թե ի՞նչ է տեղի ունե­նում իրենց ստո­րագրության հետ։

Մեր Ուղին

Երեկվա­նից Հայաստա­նում մեկնարկել է «Եվրաքվե»-ն և մեր քաղա­քա­ցի­նե­րը հնա­րա­վո­րություն ունեն առա­ջի­կա երկու ամսվա ընթացքում մոտե­նալ համայքա­պե­տա­րաններ և վարչա­կան կենտրոններ և ստո­րագրել՝ հօգուտ ՀՀ ԵՄ անդա­մության թեկնա­ծության օրենքի նախագծի։ 50 հազար ստո­րագրություն հավաքվե­լուց հետո դա կմտնի ԱԺ և արդեն պատգա­մա­վորնե­րի հերթը կհասնի իրենց քաղա­քա­ցիա­կան պարտքը կատա­րե­լու։
Նախագծի մասին շատ է խոսվել, բայց այստեղ կարև­որ ևս մի քանի բան կա։
Նախ և առաջ դա հանրաքվեն է ինքն իրե­նով։ Հայաստա­նում ինքնա­բուխ հանրաքվե գրե­թե չի եղել։ Գրե­թե չի եղել, որ քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ներկա­յա­ցուցիչնե­րը կարո­ղա­նան որևէ հարց դնել հանրաքվեի մակարդա­կի ու ստո­րագրա­հա­վաք սկսեն։ Եվ սա մի կարև­որ բանի ցուցա­նիշ է՝ ազա­տության։ Այն ազա­տության, որի համար Հայաստա­նում շատ երկար ժամա­նակ տեղ չի եղել, որովհետև իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը օրենքը կիրա­ռել են ոչ թե պետության, այլ իրենց համար։ Սա կարև­որ է հասկա­նալ և ընդունել, որովհետև չգի­տակցված ազա­տությունը և օրենքը միշտ թերի են աշխա­տում։
Հաջորդն այն է, որ հանրաքվեն և ստո­րագրա­հա­վա­քը ոչ միայն իրա­վունք են, այլև՝ պտասխա­նատվություն։ ՀՀ քաղա­քա­ցու առաջ հարց է դրված։ Ու այդ հարցը ոչ թե ու ոչ միայն ընդա­մե­նը տեսա­կան մակարդա­կի վրա է այլ հենց հիմա կախված է հենց քաղա­քա­ցու ընտրությունից։ ՀՀ քաղա­քա­ցին ինքը հնա­րա­վո­րություն ունի իշխա­նությա­նը խոսք ասե­լու և այդ խոսքի հետև­ից գնա­լու։ ՀՀ քաղա­քա­ցին հենց այս օրե­րին կարող է ցույց տալ, որ Հայաստա­նում իշխա­նությունը ոչ թե պատկա­նում է իշխա­նությա­նը, այլ՝ ժողովրդին։ ՀՀ քաղա­քա­ցին կարող է ստո­րագրա­հա­վա­քին մասնակցել կամ չմասնակցե­լով ցույց տալ իր պատասխա­նատվության աստի­ճա­նը իր ապա­գա­յի վերա­բերյալ։ Անկախ նրա­նից, թե Եվրաքվեն որքան ժամա­նա­կում ինչքան ստո­րագրություն կհա­վա­քի, դա մի կարև­որ ցուցա­նիշ կլի­նի, թե ՀՀ քաղա­քա­ցին որքա­նով է ինքն իրեն պատասխա­նա­տու համա­րում երկրի ապա­գա­յի համար։ Հասկա­նա­լի է, որ տասնամյակնե­րով ընտրություն ասվա­ծը եղել է ընդա­մե­նը իմի­տա­ցիա և այդ իսկ պատճա­ռով էլ ՀՀ քաղա­քա­ցին դեռևս ունի ընտրություննե­րի մասին կանխա­կալ կարծիք, բայց հենց սրա­նում է Եվրաքվեի նշա­նա­կությունը։ Հիմա, հենց հիմա ՀՀ քաղա­քա­ցուն ոչ ոք չի կարող ստի­պել գնալ կամ չգնալ ու հենց դրա­նումն է ազա­տության մեծ ու ինչ որ տեղ նաև վախեցնող շունչը, երբ քո փոխա­րեն ոչ ոք ոչինչ չի անե­լու, այլ դու ես որո­շե­լու և որո­շե­լու հետ մեկտեղ նաև պիտի գնաս այդ որոշման հետև­ից։ Տասնամյակնե­րով ընտրություն ասվա­ծը ենթադրել է ընդա­մե­նը ուղղորդված ու հրա­մայված քվեարկություն։ Մարդիկ քվեարկել են ու քաշվել մի կողմ։ Մինչդեռ հիմա մարդիկ ոչ միայն կարող են ստո­րագրել, այլ հետև­ել, թե ի՞նչ է տեղի ունե­նում իրենց ստո­րագրության հետ։
Հիմա հենց այդ պահն է։
Կան նաև այլ, գուցե և չերև­ա­ցող երանգներ։ Դրանք կրկին առնչվում են ՀՀ քաղա­քա­ցու կայացման ու կայունացման հետ։ ՀՀ քաղա­քա­ցին, որո­շե­լով ստո­րագրել, թե ոչ, պետք է որո­շի, թե ո՞ւր է ուսզում գնալ։ Այդ որո­շումը չպի­տի կախված լինի Փաշինյան, թե Քոչարյան երկընտրությամբ։ Այդ երկբև­եռ իրա­վի­ճա­կը կարող է քայքա­յիչ և արժեզրկող դեր ունե­նալ։ Հայաստա­նը չի կարող և չպի­տի ապրի ընդդեմ Քոչարյան կամ ընդդեմ Փաշինյան կարգա­խո­սով։ Հայաստա­նի ապա­գան վեր է ամեն ինչից։ Իսկ ներկա­յիս ստո­րագրա­հա­վա­քը, անկախ իր ելքից, թող փոքր ինչ դաստիա­րա­կիչ հետև­անք ունե­նա հենց ՀՀ քաղա­քա­ցու համար։ Ի վերջո մի կողմ թողնել վախը և հստակ որո­շել, որ ես ուզում եմ, կամ չեմ ուզում, որովհետև․․․․․
Բացի դրա­նից ՀՀ քաղա­քա­ցին նաև ակա­նա­տեսն է վերջին, առնվազն քսան տարվա կյանքի։ Նա տեսել է, թե ինչ է տեղի ունե­նում իր երկրի ու հենց իր հետ։ Ակա­նա­տեսն է ամեն ինչի, ակա­նա­տեսն է հեղա­փո­խության, պատե­րազմի, բռնա­գաաղթի, Արցա­խի օկուպացման , ակա­նա­տեսն է բարե­կա­մի ու թշնա­մու պահվածքի, ակա­նա­տեսն է իր իսկ պահվածքի։ Ու հիմա պահը չէ պարզա­պես ասե­լու «ուզում եմ կամ չեմ ուզում»։ ՀՀ քաղա­քա­ցին ի վերջո պետք է հետև­ություններ անի, թե ինչ է կատարվում իր ու իր երկրի հետ։ ՀՀ քաղա­քա­ցին ի վերջո պիտի հասկա­նա, թե այս ամե­նից հետո ինչ է պետք անել ու ինչ չէ պետք անել։ Ու իր փոխա­րեն դա ոչ ոք չի անե­լու։ Այլևս հնա­րա­վոր չէ նստել ու սպա­սել, որ իշխա­նությունն ինքը որո­շի։ Ո՛չ։ Իշխա­նությա­նը պետք է հստակ ասել, թե ինչ է ուզում ՀՀ քաղա­քա­ցին, ով էլ ընտրել է իշխա­նությա­նը որ նա անի ինչ որ բան ու չանի ինչ որ բան։
Այսօր Եվրաքվեն լակմուսի թուղթ է, որը ցույց է տալու, թե ի՞նչ աճ է գրանցել ՀՀ քաղա­քա­ցին իր գիտակցությամբ և մակարդա­կով։ Այսօր Եվրաքվեն հնա­րա­վո­րություն է տալիս սեփա­կան ձայնը բարձրացնե­լու։
Եվ այո՛, պետք չէ միա­միտ լինել։ Պետք չէ կարծել, որ այս ստո­րագրա­հա­վա­քը բավա­կան է ու ԵՄ‑ը գալու է մեզ փրկի, գալու է հենց այնպես օգնե­լու։ ԵՄ‑ը փրկա­րար ծառա­յություն չէ։ ԵՄ‑ը չի գա ու չի փրկի, ԵՄ‑ը պատրաստ է աշխա­տել միայն նրա հետ, ումից պատրաստ է նաև իր բաժին օգուտը ստա­նա­լու, բայց ԵՄ‑ը կաշխատնի նախ և առաջ նրա հետ, ով իր սեփա­կան կարծիքն ունի, ով ինքն է որո­շում, թե ինչ անի, և ինչ չանի։ Իսկ սա լավ առիթ է նաև ԵՄ-ին ցույց տալու , որ ՀՀ քաղա­քա­ցին ինքն է որո­շե­լու, թե ուր գնա։
ՀՀ քաղա­քա­ցին ուշա­նում է ամեն օր։ ՀՀ քաղա­քա­ցին դանդա­ղում է ու կորցնում ամեն վայրկյան։ ՀՀ քաղա­քա­ցին առանց այն էլ տասնամյակներ է կորցրել ոչինչ չանե­լով ու խեղճա­նա­լով։ Հետև­անքը տեսա­նե­լի է։ Հիմա այլևս դանդա­ղե­լու ժամա­նա­կը չէ, հիմա նորից հրաշք սպա­սե­լու ժամա­նա­կը չէ։ Քաղա­քակրթություններ ստեղծած ժողովրդին վայել չէ նստել և ձրիա­կե­րի նման ուրի­շից օգուտներ սպա­սել։ Հենց հիմա պահն է, որ ՀՀ քաղա­քա­ցին նաև որո­շի, թե ինքը ցանկանո՞ւմ է ինչ որ բան որո­շել, թե էլի շարունա­կե­լու է մնալ հնա­զանդ կամա­կա­տար ու նորից ու նորից կորցնել։
Հիմա մենք երկու ամիս ունենք այդ հարցին պատասխա­նե­լու համար՝ պատասխա­նատվության երկու ամիս։

Առնչվող Հոդվածներ