19.2 C
Yerevan

Իրա­նը Կհա­մա­ձայնի՞ Հայաստա­նի Շրջա­փակմա­նը

Շոյգուն Իրա­նի նախա­գա­հին է փոխանցել Վլա­դի­միր Պուտի­նի ուղերձը: Մեկ ամիս հետո Իրա­նի նախա­գա­հը կայցե­լի ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղով: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, այդ շրջա­նակնե­րում կկա­յա­նա նրա եւ Վլա­դի­միր Պուտի­նի հանդի­պումը: Իրա­նը կհա­մա­ձայնի՞ Հայաստա­նի շրջա­փակմա­նը։

Վահրամ Աթա­նեսյան

Սեպտեմբե­րի 17-ին ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուն Դամասկո­սից մեկնել է Թեհրան: Այդ մի շարք լրատվա­մի­ջոցներ անվա­նել են «նախա­պես չծրագրված»: Mehr գործա­կա­լությունը, սակայն, ընդգծել է, որ Շոյգուն Թեհրան է մեկնել «Ռուսաստա­նի նախա­գա­հի հանձնա­րա­րությամբ»:

Ռուսաստա­նի ՏԱՍՍ գործա­կա­լության տարա­ծած տեղե­կատվությունը նշում է, որ Շոյգուն նախ բանակցություններ է վարել Իրա­նի Ազգա­յին անվտանգության բարձրա­գույն խորհրդի քարտուղար Ահմա­դիա­նի հետ, ապա նրան ընդունել է նախա­գահ Փեզեշքիա­նը եւ հավաստիացրել, որ Մոսկվա­յի եւ Թեհրա­նի միջեւ հարա­բե­րություննե­րը «կզարգա­նան մշտա­կան եւ անընդմեջ հիմքով»:

ՏԱՍՍ‑ը, հղում անե­լով իրա­նա­կան IRIB-ին, հայտնում է, որ Շոյգուն «համա­ձայնություննե­րի մասին «հաշվետվություն» է փոխանցել»՝ առանց հստա­կեցնե­լու՝ հասցեա­տերն իրանցի պաշտոնակի՞ցն է, թե՞ նախա­գահ Փեզեշքիա­նը, որ, ի դեպ, առա­ջի­կա կիրա­կի մեկնում է Նյու-Յորք, որտեղ սեպտեմբե­րի 24-ին ելույթ կունե­նա ՄԱԿ‑ի Գլխա­վոր ասամբլեա­յի նստաշրջա­նում:

Շոյգուի Թեհրան այցի մասին տեղե­կատվա­կան շատ սուղ հոսքում առանձնա­նում է մի կարեւոր հանգա­մանք: Ըստ Mehr գործա­կա­լության, նա «հաստա­տել է Ադրբե­ջա­նի հանրա­պե­տության հետ հաղորդուղի­նե­րի եւ միջանցքնե­րի հարցում ԻՀ քաղա­քա­կա­նությա­նը Ռուսաստա­նի աջակցությունը»:

ՏԱՍՍ‑ի հաղորդագրությունը նույնպես ընդգծում է այդ հարցի քննարկումը, բայց ձեւա­կերպումն էակա­նո­րեն տարբեր է: «Առանձնա­հա­տուկ ուշադրություն է դարձվել Ադրբե­ջան տանող տրանսպորտա­յին երթուղի­նե­րի եւ միջանցքնե­րի հարցում Իրա­նի դիրքո­րոշմա­նը»:

Ո՞րն է այս տարընթերցման պատճա­ռը: Եթե իրա­կա­նությա­նը մոտ է Mehr‑ի տեղե­կատվությունը, ապա պետք է ենթադրել, որ ՌԴ ԱԽ քարտուղա­րը Թեհրա­նում քննարկել է Հայաստա­նի շրջա­փա­կումը պահպա­նե­լու հարցը, որովհե­տեւ Ադրբե­ջան-Իրան հաղորդակցության երկու երթուղի­ներն էլ Հայաստա­նով միջնորդա­վորված չեն:

Մի դեպքում երկու երկրնե­րը երկա­թուղա­յին հաղորդակցություն կունե­նան Աստա­րա­յում, երկրորդ ծրագրի գործարկման դեպքում Ադրբե­ջա­նը Նախի­ջեւա­նին կկապվի այսպես կոչված «Արաքսի միջանցքով»:

Այն ենթադրա­բար կկա­ռուցվի հայ-իրա­նա­կան սահմա­նին զուգա­հեռ՝ Իրա­նի տարածքում: Ըստ էության, ՏԱՍՍ‑ի տեղե­կատվությունն էլ ընդգծում է «Ադրբե­ջան տանող տրանսպորտա­յին երթուղի­նե­րի եւ միջանցքնե­րի» թեման:

Շոյգուն Իրա­նի նախա­գա­հին է փոխանցել Վլա­դի­միր Պոի­տի­նի ուղերձը: Մեկ ամիս հետո Իրա­նի նախա­գա­հը կայցե­լի ԲՐԻԿՍ‑ի գագա­թա­ժո­ղով: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, այդ շրջա­նակնե­րում կկա­յա­նա նրա եւ Վլա­դի­միր Պուտի­նի հանդի­պումը: Իրա­նը կհա­մա­ձայնի՞ Հայաստա­նի շրջա­փակմա­նը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3466044.html

Առնչվող Հոդվածներ