Հայաստան

Բաքվին Ստիպելու Միայն Մի Ձև Կա

Տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է ակտիվորեն Թուրքիային ներքաշել իր կողմ: Տեղի է ունեցել Սերդար Քըլըչի (որը հայ-թուրքական հարաբերությունների բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչն է) այցը Մոսկվա, նա հանդիպել է Գալուզինի հետ, որի ժամանակ քննարկել են նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները, որից հետո Քըլըչը գնացել է Բաքու:

Դավիթ Ստեփանյան

Այսօր կա մեկ ճանապարհ, որը կարող է ստիպել Ադրբեջանին գնալ խաղաղության. Ստեփանյանը մանրամասնել է՝ որն է դա

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ հետևողական է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հարցում:

«Միշտ էլ փորձել է կազմակերպել հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի միջև, լինել միջնորդ, տրամադրել հարթակ, այստեղ որևէ նոր բան չկա: Բայց այն, որ վերջին մի քանի օրվա ընթացքում հայտարարությունների տեսքով ակտիվացում կա, ակնհայտ է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ըստ Ստեփանյանի՝ պատճառը Ռուսաստանի ակտիվացումն է. «Տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է ակտիվորեն Թուրքիային ներքաշել իր կողմ: Տեղի է ունեցել Սերդար Քըլըչի (որը հայ-թուրքական հարաբերությունների բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչն է) այցը Մոսկվա, նա հանդիպել է Գալուզինի հետ, որի ժամանակ քննարկել են նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները, որից հետո Քըլըչը գնացել է Բաքու: Այս ամենը տեղի է ունենում Իրանի կողմից՝ ՌԴ հասցեին ակնհայտ սպառնալիքներ հնչեցնելուց հետո: Այսինքն՝ ակնհայտ է, որ կան գործընթացներ, կա ՌԴ-ի ակտիվացում, ակնհայտ է, որ նույն հայ-թուրքական հարաբերություններում խնդիրներ է հարցում ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև ՌԴ-ն, ակնհայտ է, որ Պուտինի այցից հետո Բաքու այդ գործընթացները ստացել են նոր թափ, և ակնհայտ է, որ այդ ամենին ԱՄՆ-ն պետք է ինչ-որ կերպ արձագանքի: Կարծում եմ՝ այս՝ դիվանագիտական ակտիվացումը առաջին հերթին ռուսական գործողությունների պատասխանն է»:

Քաղաքագետը նկատում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները և խնդիրները միջազգային դերակատարները դիտում են ավելի գլոբալ համատեքստում:

«Տվյալ դեպքում՝ կոմունիկացիաների վերաբացման նախագծերի համատեքստում՝ արևելք-արևմուտք, այն, ինչը ԱՄՆ-ն կոչում է միջին միջանցք, և այն, ինչը ՌԴ-ն կոչում է կոմունիկացիաների վերաբացում, իսկ իրականում՝ «Զանգեզուրի միջանցք»: Հայ-ադրբեջանական խնդիրները այդ ամենի ածանցյալն են, և այստեղից էլ գալիս է այդ ուշադրությունը, որը մենք նկատում ենք բոլոր դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից»,- ասում է Դավիթ Ստեփանյանը:

Վերջինս համոզված է՝ Բաքուն չի պատրաստվում գնալ խաղաղության, որովհետև այդ համատեքստում ունի երկու շահ. «Կա ռուս-ադրբեջանական տանդեմ, և կա կոնկրետ Ալիևի անձնական շահը: Նա չի ցանկանում Հայաստանի հետ ստորագրել հիմնարար խաղաղություն, այն պարզ պատճառով, որ Ալիևը կորցնելու է հային՝ որպես թշնամի, քանի որ չի կարող հային ներկայացնել թշնամի, եթե նրանց հետ ունի խաղաղության փաստաթուղթ, նույնիսկ դատարկ, իսկ դա նրան ձեռնտու չէ, որովհետև ալիևյան ռեժիմը կառուցվել, գործում և բարգավաճում է հայերի և ադրբեջանցիների ոսկորների վրա: Երկրորդը՝ արտաքին քաղաքական կոմպոնենտն է՝ ՌԴ-ն, որի շահերից ևս դա չի բխում, որովհետև, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվում է հիմնարար խաղաղություն, և խնդիրներ չկան, ՌԴ-ն այստեղ անելիք չունի, որովհետև ՌԴ-ն 1991 թվականից պարազիտանում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա»:

Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ այսօրվա աշխարհաքաղաքական պայմաններում կա մեկ ճանապարհ, որը կարող է ստիպել Ադրբեջանին գնալ խաղաղության. «Եթե ԱՄՆ-ն ճնշում գործադրի, այսինքն՝ ԱՄՆ-ում որոշում կայացվի, որ Ադրբեջանը պետք է այդ պայմանագիրը ստորագրի և իր բոլոր լծակները կիրառելով՝ ստիպի, որ Ալիևը գնա դրան: Այս պահին ես այդպիսի նպատակահարմարություն ԱՄՆ-ի մոտ չեմ տեսնում, դրա համար չեմ հավատում, որ այսօր կարող է կյանքի կոչվել»:

Հոդվածը՝ Armtimes.com կայքից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *