21.5 C
Yerevan

Անվտանգություն՝ Իրա­կան Եւ Պատրանքա­յին Հայաստաններ

Անվտանգությունը դադա­րում է լինել «ստա­տիկ» երեւույթ, որը կարող է պարունա­կել ժամա­նա­կի ու տարա­ծության թեկուզ միջնա­ժամկետ որեւէ պաշար:

Հակոբ Բադալյան

Աշխարհում չկա երկիր և ռազմա­կան բլոկ, որն ի վիճա­կի է ապա­հո­վել անվտանգութուն Հայաստա­նի համար, Երեւա­նում մեկնարկած համաշխարհա­յին հայկա­կան երկրորդ գագաթնա­ժո­ղո­վի ընթացքում հայտա­րա­րել է Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը, խոսե­լով Հայաստա­նի անվտանգության համա­կարգի մասին: Փաշինյա­նը նշել է, որ անվտանգության գոյություն ունե­ցած ճարտա­րա­պե­տությունը ցույց է տվել իր անարդյունա­վե­տությունը եւ Հայաստա­նի համար անվտանգոուն հուսա­լի միջա­վայրը խաղա­ղությունն է: Նիկոլ Փաշինյա­նի այդ ձեւա­կերպումը արժա­նի է «շերտա­յին» դիտարկման:

Նախ, Փաշինյա­նի գնա­հա­տա­կանն այն մասին, որ աշխարհում չկա երկիր կամ բլոկ, որն ի վիճա­կի է ապա­հո­վել Հայաստա­նի անվտանգությունը, լայն իմաստով ըստ էության ներկա­յիս համաշխարհա­յին իրադրության մասին է: Այստեղ դիտարկել առանձին օրի­նակներ կամ տարբե­րակներ, իրա­տե­սա­կան կամ ռացիո­նալ չէ այն պարզ պատճա­ռով, որ համաշխարհա­յին հարա­բե­րություննե­րը ներկա­յումս դե ֆակտո պատե­րազմի ու փլուզման ռեժի­մում են:

Այդ պայմաննե­րում անվտանգությունը դադա­րում է լինել «ստա­տիկ» երեւույթ, որը կարող է պարունա­կել ժամա­նա­կի ու տարա­ծության թեկուզ միջնա­ժամկետ որեւէ պաշար: Եվ դա ըստ էության խոստո­վա­նում են անգամ միջազգա­յին հարա­բե­րություննե­րի առա­ջա­տար երկրնե­րի բարձրա­գույն պաշտոնյա­նե­րը: Հետեւա­բար, այդ իմաստով Հայաստա­նը չի կարող ապա­վի­նել որեւէ երրորդ երկրի որեւէ երաշխի­քի, թեեւ հանուն արդա­րության հարկ է նկա­տել, որ չկա Հայաստա­նին երաշխիք տվող որեւէ երրորդ երկիր՝ լինի Հյուսի­սում, Հարա­վում, Արեւելքում, թե Արեւմուտքում:

Ըստ այդմ, Հայաստա­նի անվտանգությունը կարող է լինել միայն ու միայն Հայաստա­նի «ձեռքի գործը»: Իհարկե, Հայաստա­նը պարտա­վոր էր այդ բանա­ձեւով ապրել միշտ, բայց Հայաստանն առա­վել եւս պարտա­վոր է չունե­նալ պատրանքներ այսօր: Բայց, պետք է նաեւ զգուշա­նալ մեկ այլ՝ խաղա­ղության պատրանքի մեջ ընկնե­լուց: Պետք չէ ընկնել արտա­քին երաշխի­քի պատրանքի գիրկը, բայց նույնքան պատրանքա­յին կարող է լինել խաղա­ղությունը՝ որպես երաշխիք: Խաղա­ղությունը պետք է կառուցվի այնպես, ինչպես անվտանգության որեւէ այլ ճարտա­րա­պե­տություն: Իսկ դա նշա­նա­կում է, որ անվտանգության երաշխիքնե­րը պետք է ձեւա­վորվեն ներպե­տա­կան, ներհա­սա­րա­կա­կան ռեժիմնե­րում արդիա­կա­նացման լայն գործընթացննե­րով, պետա­կան կառա­վարման, քաղա­քա­կան, հասա­րա­կա­կան ինստի­տուտնե­րի գործունեության որա­կա­կան առարկա­յա­կան փոփո­խություննե­րով: Չանե­լով դա, Հայաստա­նը չի կարող հիմնա­րար արդյունա­վե­տությամբ կառուցել անվտանգության տեսանկյունից արդյունա­վետ խաղա­ղություն: Առա­վել եւս մի ռեգիո­նում, որը համաշխարհա­յին պատե­րազմի թիրա­խա­յին ուղղություննե­րից մեկն է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ