21.5 C
Yerevan

Բաքվին Ստի­պե­լու Միայն Մի Ձև Կա

Տեսնում ենք, որ Ռուսաստա­նը փորձում է ակտի­վո­րեն Թուրքիա­յին ներքա­շել իր կողմ: Տեղի է ունե­ցել Սերդար Քըլը­չի (որը հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի բանակցություննե­րում Թուրքիա­յի ներկա­յա­ցուցիչն է) այցը Մոսկվա, նա հանդի­պել է Գալուզի­նի հետ, որի ժամա­նակ քննարկել են նաև հայ-թուրքա­կան և հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը, որից հետո Քըլը­չը գնա­ցել է Բաքու:

Դավիթ Ստե­փանյան

Այսօր կա մեկ ճանա­պարհ, որը կարող է ստի­պել Ադրբե­ջա­նին գնալ խաղա­ղության. Ստե­փանյա­նը մանրա­մասնել է՝ որն է դա

Քաղա­քա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը կարծում է, որ Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րը շատ հետև­ո­ղա­կան է հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության գործընթա­ցի հարցում:

«Միշտ էլ փորձել է կազմա­կերպել հանդի­պումներ Ադրբե­ջա­նի և Հայաստա­նի միջև, լինել միջնորդ, տրա­մադրել հարթակ, այստեղ որևէ նոր բան չկա: Բայց այն, որ վերջին մի քանի օրվա ընթացքում հայտա­րա­րություննե­րի տեսքով ակտի­վա­ցում կա, ակնհայտ է»,- «Հայկա­կան ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ըստ Ստե­փանյա­նի՝ պատճա­ռը Ռուսաստա­նի ակտի­վա­ցումն է. «Տեսնում ենք, որ Ռուսաստա­նը փորձում է ակտի­վո­րեն Թուրքիա­յին ներքա­շել իր կողմ: Տեղի է ունե­ցել Սերդար Քըլը­չի (որը հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի բանակցություննե­րում Թուրքիա­յի ներկա­յա­ցուցիչն է) այցը Մոսկվա, նա հանդի­պել է Գալուզի­նի հետ, որի ժամա­նակ քննարկել են նաև հայ-թուրքա­կան և հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը, որից հետո Քըլը­չը գնա­ցել է Բաքու: Այս ամե­նը տեղի է ունե­նում Իրա­նի կողմից՝ ՌԴ հասցեին ակնհայտ սպառնա­լիքներ հնչեցնե­լուց հետո: Այսինքն՝ ակնհայտ է, որ կան գործընթացներ, կա ՌԴ‑ի ակտի­վա­ցում, ակնհայտ է, որ նույն հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րում խնդիրներ է հարցում ոչ միայն Ադրբե­ջա­նը, այլ նաև ՌԴ‑ն, ակնհայտ է, որ Պուտի­նի այցից հետո Բաքու այդ գործընթացնե­րը ստա­ցել են նոր թափ, և ակնհայտ է, որ այդ ամե­նին ԱՄՆ‑ն պետք է ինչ-որ կերպ արձա­գանքի: Կարծում եմ՝ այս՝ դիվա­նա­գի­տա­կան ակտի­վա­ցումը առա­ջին հերթին ռուսա­կան գործո­ղություննե­րի պատասխանն է»:

Քաղա­քա­գե­տը նկա­տում է, որ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը և խնդիրնե­րը միջազգա­յին դերա­կա­տարնե­րը դիտում են ավե­լի գլո­բալ համա­տեքստում:

«Տվյալ դեպքում՝ կոմունի­կա­ցիա­նե­րի վերա­բացման նախագծե­րի համա­տեքստում՝ արև­ելք-արևմուտք, այն, ինչը ԱՄՆ‑ն կոչում է միջին միջանցք, և այն, ինչը ՌԴ‑ն կոչում է կոմունի­կա­ցիա­նե­րի վերա­բա­ցում, իսկ իրա­կա­նում՝ «Զանգե­զուրի միջանցք»: Հայ-ադրբե­ջա­նա­կան խնդիրնե­րը այդ ամե­նի ածանցյալն են, և այստե­ղից էլ գալիս է այդ ուշադրությունը, որը մենք նկա­տում ենք բոլոր դերա­կա­տարնե­րի, այդ թվում՝ ԱՄՆ‑ի կողմից»,- ասում է Դավիթ Ստե­փանյա­նը:

Վերջինս համոզված է՝ Բաքուն չի պատրաստվում գնալ խաղա­ղության, որովհետև այդ համա­տեքստում ունի երկու շահ. «Կա ռուս-ադրբե­ջա­նա­կան տանդեմ, և կա կոնկրետ Ալիևի անձնա­կան շահը: Նա չի ցանկա­նում Հայաստա­նի հետ ստո­րագրել հիմնա­րար խաղա­ղություն, այն պարզ պատճա­ռով, որ Ալիևը կորցնե­լու է հային՝ որպես թշնա­մի, քանի որ չի կարող հային ներկա­յացնել թշնա­մի, եթե նրանց հետ ունի խաղա­ղության փաստա­թուղթ, նույնիսկ դատարկ, իսկ դա նրան ձեռնտու չէ, որովհետև ալիևյան ռեժի­մը կառուցվել, գործում և բարգա­վա­ճում է հայե­րի և ադրբե­ջանցի­նե­րի ոսկորնե­րի վրա: Երկրորդը՝ արտա­քին քաղա­քա­կան կոմպո­նենտն է՝ ՌԴ‑ն, որի շահե­րից ևս դա չի բխում, որովհետև, եթե Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև հաստատվում է հիմնա­րար խաղա­ղություն, և խնդիրներ չկան, ՌԴ‑ն այստեղ անե­լիք չունի, որովհետև ՌԴ‑ն 1991 թվա­կա­նից պարա­զի­տա­նում է հայ-ադրբե­ջա­նա­կան կոնֆլիկտի վրա»:

Դավիթ Ստե­փանյա­նի խոսքով՝ այսօրվա աշխարհա­քա­ղա­քա­կան պայմաննե­րում կա մեկ ճանա­պարհ, որը կարող է ստի­պել Ադրբե­ջա­նին գնալ խաղա­ղության. «Եթե ԱՄՆ‑ն ճնշում գործադրի, այսինքն՝ ԱՄՆ-ում որո­շում կայացվի, որ Ադրբե­ջա­նը պետք է այդ պայմա­նա­գի­րը ստո­րագրի և իր բոլոր լծակնե­րը կիրա­ռե­լով՝ ստի­պի, որ Ալիևը գնա դրան: Այս պահին ես այդպի­սի նպա­տա­կա­հարմա­րություն ԱՄՆ‑ի մոտ չեմ տեսնում, դրա համար չեմ հավա­տում, որ այսօր կարող է կյանքի կոչվել»:

Հոդվա­ծը՝ Armtimes.com կայքից:

Առնչվող Հոդվածներ