19.2 C
Yerevan

Մոսկվա­յի Սպառնալիք֊Ակնարկը

«Ստացվում է տեղե­կատվա-քարոզչա­կան մատրի­ցա, ըստ որի՝ «Հայաստա­նի անկա­խության եւ անվտանգության միակ երաշխա­վո­րը Ռուսաստանն է, բայց չի կարող կատա­րել այդ գործա­ռույթը, որովհե­տեւ Նիկոլ Փաշինյա­նը եւ նրա թիմը կատա­րում են Արեւմուտքի պատվե­րը»»։

Վահրամ Աթա­նեսյան

Մոսկվան վերջին «նախազգուշա­կան կրա­կոցն է արձա­կում»

Անդրա­դառնա­լով Հայաստան-ՀԱՊԿ հարա­բե­րություննե­րում «անդառնա­լիության կետի» մասին վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի դիտարկմա­նը, Regnum‑ի վիզա­վի Նիկի­տա Մեդվեդչուկն ասել է, որ նա «սեփա­կան մորթը շթփում է պետա­կա­նի հետ»: Այո, ՀԱՊԿ‑ը սպառնա­լիք է, բայց ոչ թե Հայաստա­նի, այլ՝ Փաշինյա­նի իշխա­նության համար,- մեկնա­բա­նում է նա:

Հրա­պա­րակման հեղի­նա­կը խորհուրդ է տալիս «դուրս գալ Երեւա­նի կենտրո­նա­կան հրա­պա­րակ եւ համոզվել, որ այն դեռեւս չի կոչվում Աթա­թուրքի կամ Հեյդար Ալիեւի անվամբ»: Նրա գնա­հատմամբ՝ «Հայաստա­նի եւ Թուրքիա­յի ու Ադրբե­ջա­նի միջեւ անտա­գո­նիզմն այնքան խորն է, իսկ կողմե­րի հնա­րա­վո­րություննե­րի տարբե­րությունն՝ այնքան ակնհայտ, որ Անկա­րան եւ Բաքուն հարցը վաղուց լուծած կլի­նեին, եթե չլի­ներ Ռուսաստա­նը»:

Հաջորդում է հիմնա­կան ասե­լի­քը: Մոսկվան համբե­րա­տա­րությամբ այդ մասին ասում է, բայց արդեն ոչ թե «Փաշինյա­նին եւ նրա թիմի անդամնե­րին, որ Հայաստա­նի շահե­րը չեն ներկա­յացնում», այլ՝ հայ ժողովրդին, բայց նրա մի մասն այսօր Մոսկվա­յին լսել չի կարող, որովհե­տեւ եթերն զբա­ղեցրել է արեւմտա­մետ քարոզչությունը:

Դժվար է ասել, որ տեղե­կատվա-քարոզչա­կան գրո­հը նախա­ձեռնել է ՌԴ ԱԳՆ‑ն կամ նախա­գահ Պուտի­նի աշխա­տա­կազմը, բայց նույնքան էլ կասկա­ծե­լի է Regnum‑ի լրագրո­ղա­կան անկա­խությունը: Ըստ երև­ույթին, այն, ինչ Մոսկվան պաշտո­նա­կան մակարդա­կում իրեն թույլ չի տալիս, ասում է մամուլը, իսկ փորձա­գետնե­րը՝ «հիմնա­վո­րում»:

Ստացվում է տեղե­կատվա-քարոզչա­կան մատրի­ցա, ըստ որի՝ «Հայաստա­նի անկա­խության եւ անվտանգության միակ երաշխա­վո­րը Ռուսաստանն է, բայց չի կարող կատա­րել այդ գործա­ռույթը, որովհե­տեւ Նիկոլ Փաշինյա­նը եւ նրա թիմը կատա­րում են Արեւմուտքի պատվե­րը»:

Դա ակնհայտ սպառնա­լիք է, Հայաստա­նի ներքին գործե­րին կոպիտ միջամտություն, ինչից կարե­լի է եզրա­կացնել, որ առա­ջի­կա­յում Մոսկվան մեծացնե­լու է քարոզչա­կան ճնշումը, փորձե­լու է Հայաստա­նում ընդլայնել ազդե­ցության շրջա­նակնե­րը:

-Ռուսաստա­նը Հայաստա­նի «վիճե­լի territories» զորք չի մտցրել, որովհե­տեւ Փաշինյանն ինքը դրանք վիճե­լի է ճանա­չել եւ Ադրբե­ջա­նի վերջին ներխուժման ժամա­նակ նույնիսկ զորա­կոչ չի հայտա­րա­րել,- ՀԱՊԿ-ից հայ հանրության դժգո­հությա­նը հակա­դարձում է ռուսաստանյան լրատվա­մի­ջո­ցը:

Սա նույն նարա­տիվն է, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի վերա­բերյալ ասում են Ռուսաստա­նի նախա­գա­հը, ԱԳ նախա­րա­րը, փորձա­գետնե­րը եւ վերլուծա­բաննե­րը: Ի՞նչ է անցյալ տարի տեղի ունե­ցել ԼՂ-ում՝ հայտնի է: Գեղարքունի­քի եւ Սյունի­քի մարզեր ադրբե­ջա­նա­կան ներխուժման քաղա­քա­կան գնա­հա­տա­կա­նի բացա­կա­յությունն է ՀԱՊԿ‑ի հետ հարա­բե­րություննե­րում «անդառնա­լիության կետի» հասնե­լու պատճա­ռը:

Մոսկվան, մինչդեռ, Հայաստա­նին սպառնում է Երեւա­նի կենտրո­նա­կան հրա­պա­րակն Աթա­թուրքի կամ Հեյդար Ալիեւի «անվամբ վերա­կոչվե­լու» հեռանկա­րով. Միոտւկն ակնհայտ է՝ հայ հանրությա­նը նոր պատե­րազմի սպառնա­լիք ներշնչել, որպեսզի վերջինս ոտքի կանգնի եւ պահանջի Նիկոլ Փաշինյա­նի հեռա­ցումը:

ՀԱՊԿ‑ի գլխա­վոր քարտուղար Թասմա­գատբե­կովն ասել է, որ կազմա­կերպությունը պատրաստ է քննարկել Հայաստա­նի փաստարկնե­րը: Իսկ թե Հայաստա­նին ի՞նչ է առա­ջարկում ՀԱՊԿ‑ը՝ հայտնի չէ:

Փոխա­րե­նը մամուլում տեղե­կություն է հայտնվել, որ ՌԴ նախա­գահ Պուտի­նը հավա­նություն է տվել ԱԳՆ առա­ջարկությա­նը՝ Ուզբեկստա­նի հետ բանակցություններ սկսել ԳԼՈՆՈՍԱ տիե­զե­րա­կան կապին այդ երկրի հասա­նե­լիության հարցի շուրջ: Ըստ աղբյուրնե­րի՝ տարեսզբից Ռուսաստանն Ադրբե­ջա­նին «Կոռնետ» հակա­տանկա­յին համա­կարգեր է վաճա­ռել: Իսկ Հայաստա­նի պարա­գա­յում Մոսկվան, երևի, վերջին «նախազգուշա­կան կրա­կոցն է արձա­կել»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ