19.2 C
Yerevan

«Շարժումը» Հայաստա­նը Քաշում Է Միջնա­դար

Ո՞վ պիտի որո­շի, թե ով է արժա­նա­վոր: Դարձյալ Մելիք-Ադամյան, թե՞ Հանրա­պե­տության փողո­ցի կուսակցա­կան գրա­սենյա­կը?

Վահրամ Աթա­նեսյան

«Սրբա­զան շարժումը» քաղա­քա­կան չէ, քաղա­քակրթա­կան է:

Մարզա­հա­մերգա­յին համա­լի­րում «Սրբա­զան շարժման» ֆորմալ առաջնորդ Բագրատ Գալստանյա­նը հայտա­րա­րել է, որ Նիկոլ Փաշինյա­նը պետք է հեռացվի և ձևա­վորվի «ըստ արժա­նիքնե­րի իշխա­նություն»:

Հայաստա­նը մի շրջան անցել է, երբ պետությունը կոչվել է «կազմա­կերպված»: Այսինքն՝ հիե­րարխիկ, երբ որո­շումներ ընդունվում են «վերև­ից՝ ներքև կատարման ենթա­կա» սկզբունքով, իսկ ընտրություննե­րը անցկացվում են, որպեսզի իշխա­նության բրգաձև կառուցվածքը լեգի­տի­մացվի որպես ժողովրդի «ազատ կամարտա­հայտություն»:

Դա կիսաամբողջա­տի­րա­կան, բայց հասկա­նա­լի համա­կարգ էր և ուներ հիմնա­վո­րում. «Հայաստա­նում դեպի իշխա­նություն ճանա­պարհն անցնում է Մելիք-Ադամյան փողո­ցով», — ինչպես ՀՀԿ գործիչնե­րից մեկն էր 2017թ. խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի փուլում ձևա­կերպել՝ նկա­տի ունե­նա­լով իրենց կուսակցության կենտրո­նա­կան գրա­սենյա­կի հասցեն:

«Սրբա­զան շարժումը» սեպտեմբե­րի 22-ին տվել է նախընտրա­կան քարոզչության մեկնարկը, և, դատե­լով հազվագյուտ քաղա­քա­կան արտա­հայտություննե­րի տոնայնությունից ու, հատկա­պես, Բագրատ արքե­պիսկո­պո­սի կրո­նա-բարո­յա­խո­սա­կան բնույթի հորդորնե­րից, նախա­պատրաստվում է Ազգա­յին ժողո­վի հերթա­կան՝ 2026թ. ընտրություննե­րին:

Դա հուշում է նաև միջո­ցառման վայրի և ձևա­չա­փի ընտրությունը: Որևէ շարժում կամ կուսակցություն ազատ է իշխա­նության համար օրի­նա­կան պայքա­րի ձևե­րի, եղա­նա­կի և քարոզչահնարքնե­րի ընտրության հարցում:

Այս առումով «ըստ արժա­նիքնե­րի իշխա­նության» թեզը, որ հնչեցրել է Բագրատ արքե­պիսկո­պո­սը, ապրիո­րի քննա­դա­տե­լի կամ մերժե­լի չէ: Պետք է փորձենք հասկա­նալ, թե խոսքն ի՞նչ արժա­նիքնե­րի մասին է՝ անհատակա՞ն, թե՞ գաղա­փա­րա-քաղա­քա­կան:

Հայաստա­նը խորհրդա­րա­նա­կան կառա­վարման երկիր է, և գործա­դիր իշխա­նություն ձևա­վո­րում է ընտրություննե­րում հաղթած կուսակցությունը կամ դաշինքը. Այս պայմաննե­րում արժա­նիքնե­րի հարցը պետք է կուսակցությունը լուծի՝ ներքին քննարկումնե­րի, բանա­վե­ճի և քվեարկության միջո­ցով որո­շե­լով իր առաջնորդին:

Տպա­վո­րություն է, որ «Սրբա­զան շարժման» առաջնորդը նկա­տի ունի ոչ թե այս պրակտի­կան, այլ խոսում է «արժա­նա­վորնե­րի իշխա­նություն» ձևա­վո­րե­լու մասին: Իսկ ով պիտի որո­շի, թե ով է արժա­նա­վոր: Դարձյալ Մելիք-Ադամյան, թե՞ Հանրա­պե­տության փողո­ցի կուսակցա­կան գրա­սենյա­կը?

«Ըստ արժա­նիքնե­րի» կամ «արժա­նա­վորնե­րի իշխա­նության» քարոզչությունը վերա­դարձ չէ՞ «կազմա­կերպված պետության» ժամա­նակնե­րին: Ազգե­րի պատմությունը գիտի անցյա­լին վերա­դարձի նախա­դե­պեր: Ամե­նա­դա­սա­կան օրի­նա­կը, թերևս, Ֆրանսիա­յի նախա­գա­հի պաշտո­նում գենե­րալ դը Գոլի երկրորդ ընտրությունն է:

Բայց Հայաստա­նի դեպքում «կազմա­կերպված պետությա­նը» կամ «արժա­նա­վորնե­րի իշխա­նությա­նը» վերա­դարձը որքանո՞վ է նպա­տա­կա­հարմար, եթե քսա­նամյա այդ շրջա­փուլը 2018թ.-ին փլուզվել է և հանրայնո­րեն արժեզրկվել:

«Ըստ արժա­նիքնե­րի» կամ «արժա­նա­վորնե­րի իշխա­նության» քարոզչությունը, ի վերջո, հանգում է անհա­տի և նրա շուրջ համախմբված թիմի ֆետի­շացման: Հայաստա­նը, մինչդեռ, ունի ներքին արդիա­կա­նացման և վերա­փոխման սուր կարիք:

«Արժա­նա­վորնե­րի իշխա­նության» քաղա­քա­կան մատրի­ցան Հայաստա­նը դատա­պարտում է մի միջա­վայրի, որտեղ գերա­կա են ոչ թե քաղա­քա­կան սկզբունքնե­րը, այլ՝ անհա­տի կամքը: Լինի նա Վլա­դի­միր Պուտին, Ռեջեփ Թայիփ Էրդո­ղան, թե Բիձի­նա Իվա­նիշվի­լի՝ տարբե­րությունը մեծ չէ: Բագրատ Գալստանյա­նը հայտա­րա­րեց, որ իր առաջնորդած շարժումը քաղա­քա­կան չէ: Ճիշտ է, դա ավե­լին է, որովհետև փորձում է լուծել Հայաստա­նի քաղա­քակրթա­կան ընտրության հարցը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ