15.8 C
Yerevan

Մեկ Ողբերգություն, Երկու Ճակա­տա­գիր

Երբ երգում ու գոռում էինք, որ «իրա­վունքը ուժն է միայն» ու ոչինչ չէինք անում ուժե­ղա­նա­լու համար, թեև տեսնում էինք, որ մեր թշնա­մի­նե­րը ուժե­ղա­նում են ժամ առ ժամ։ Ըստ մեր տրա­մա­բա­նության, որ ուժն է որո­շում իրա­վունք, մեր թշնա­մի­նե­րը ուժով որո­շե­ցին, որ իրա­վունք ունեն։ Հիմա մենք ինչի՞ց ենք բողո­քում, որ այդ տրա­մա­բա­նությունը մեր դեմ աշխատե՞ց, թե որ ուժեղնե­րը մեզ մարդա­տեղ չդրին ու հիմա Արցա­խի հաշվով ամե­նա­շա­տը որ կարե­լի է լսել՝ արցախցի­նե­րի իրա­վունքն է, բռնա­գաղթի ենթարկվե­լու փաստը։

Արա­յիկ Մկրտումյան

44- օրյա պատե­րազմի, Արցա­խի ու վերջին չորս տարի­նե­րի մասին ինչքան էլ մտա­ծես ու խոսես՝ քիչ կլի­նի։ Ոչ միայն այն պատճա­ռով, որ տեղի ունե­ցա­ծը կուլ տալ հնա­րա­վոր չէ, որովհետև այն սարսա­փե­լի ծանր է, այլև այն պատճա­ռով, որ մինչև հիմա չենք հասկա­նում, թե ինչու նման բան եղավ։ Հակընդդեմ խմբե­րը միշտ էլ կարող են պատասխա­նատվությունը միմյանց ուսե­րին բարդել, ավե­լի սառը կամ ցինիկ մարդիկ կարող են ասել, որ պատե­րազմնե­րը մարդկությանն ուղեկցող ամե­նօրյա երև­ույթ են, հենց հիմա էլ երկու մաշող պատե­րազմ կա՝ ռուս-ուկրաի­նա­կանն ու պաղեստի­նա-իսրա­յելյա­նը, դեռ չասած, որ աշխարհի տարբեր անկյուննե­րում միշտ չհայտա­րարված փոքր զինված բախումներ են տեղի ունե­նում ու հայերն էլ վերջին մի քանի հազար տարում ընդա­մե­նը մեկ դեպք է եղել, որ գոնե 50 տարի պատե­րազմ չլի­նի, այնպես, որ Արցա­խի հետ կատարվա­ծը ամե­նա­սարսա­փե­լին չէ։ Բայց ոչ։ Տեղի ունե­ցա­ծը սարսա­փե­լի է ամեն առումով՝ մարդկա­յին կորստից ու հայրե­նազրկումից մինչև բարո­յա­կան իջե­ցում ու քաղա­քա­կան կոպիտ սխալներ։

44-օրյա­յի մասին խոսե­լիս մենք միշտ մի բան ենք նշում․ աշխարհը մեզ չօգնեց։ Միա­ժա­մա­նակ մենք նշում ենք, որ աշխարհը օգնում է Ուկրաի­նա­յին՝ գումա­րով, զենքով։ Այնպես չէ, որ այդ օգնությունն Ուկրաի­նա­յին հաղթա­նակ է տալիս, բայց միանշա­նակ փրկում է պարտությունից։ Առայժմ։ Մնա­ցա­ծը հետո կերևա։ Ու բնա­կա­նա­բար հարց է առա­ջա­նում, թե ինչո՞ւ արևմուտքը, որ անհաշվե­լի գումարներ ու զենք է տալիս Կիև­ին, նույնը չարեց Արցա­խի պարա­գա­յում։ Հարցը միայն քաղաքակա՞ն էր, թե էլի ինչ որ անտե­սա­նե­լի բաներ կան, որ չենք նկա­տում կամ չենք ուզում նկա­տել։ Կարծիքներ կան, որ Ուկրաի­նա­յի վրա ռուսա­կան հարձակման առա­ջին շրջա­նում, երբ ուկրաի­նա­ցի­նե­րը ծանրա­գույն վիճա­կում էին, արևմուտքը ևս որո­շել էր գետում ալյուր չմա­ղել, այլ կերպ ասած չաջակցել տապալված ձեռնարկի, բայց երբ ուկրաի­նա­ցի­նե­րը ցույց տվե­ցին, որ նրանք չեն հանձնվե­լու, կռվե­լու են մինչև, արևմուտքը ևս հասկա­ցավ, որ Ուկրաի­նա­յում դեռ ոչինչ ավարտված չէ ու սկսեց զինել, օգնել, արգե­լա­փա­կել ռուսա­կան ակտիվնե­րը, պատժա­մի­ջոցներ սահմա­նել և այլն։ Բայց այդտեղ ևս թեր ու դեմ կարծիքներ կան։ Այո՛, կարե­լի է ասել, որ ուկրաի­նա­ցի­նե­րի ձեռքով ռուսնե­րի դեմ կռվե­լը այնքան էլ ազնիվ բան չէ, որ Ուկրաի­նան ավերվում է, բայց հաստատ է նաև այն, որ եթե Ուկրաի­նան չկռվեր, նա արդեն պարտված էր լինե­լու։ Ու հետո արդեն կարև­որ չէ, թե ձևա­կերպումներն ինչպես կհնչեին․ կամ պարտվում ես, կամ ոչ։ Ուկրաի­նան այս պահին պարտված չէ։ Գոնե այս պահին պարտված չէ։

Վերա­դառնանք 44-օրյա­յին։ Մի՞թե հայե­րը չէին կռվում։ Մի՞թե հայե­րը հանձնվում էին կամ փախչում։ Իհարկե ոչ։ Չէ որ հայերն այնպես էին կռվում, որ հույներն ասա­ցին, որ «հայե­րը հերոսնե­րի նման չեն կռվում, հերոսներն են հայե­րի նման կռվում»։ Ուրեմն ի՞նչն էր բացթո­ղումը։ Ո՞րն էր այն սխա­լը կամ վրի­պումը, որ հայե­րը կռվե­ցին, ընդ որում տասնա­պա­տիկ ավե­լի մեծ ուժի դեմ, բայց մնա­ցին միայնակ, ոչ ոք ոչնչով չօգնեց, իսկ Ուկրաի­նան, որ կռվում է նույնպի­սի տասնա­պա­տիկ ուժե­ղի դեմ ստա­նում է ամեն տեսակ աջակցություն։ Սա չի նշա­նա­կում, որ Ուկրաի­նա­յին օգնեք կամ մի օգնեք, սա հարց է, որ ինքներս հասկա­նանք, թե ի վերջո ի՞նչն էր խնդի­րը։

Իսկ գուցե խնդի­րը ոչ թե կռվել-չկռվե­լու մեջ էր, այլ նրա, թե ինչ էին խոսում ուկրաի­նա­կան դեմքե­րը և ինչ՝ հայկա­կան։ Գուցե խնդիրն այն էր, որ Ուկրաի­նան երբեք չհայտա­րա­րեց, որ բանակցում է Ղրի­մի շրջաննե­րը ռուսնե­րին վերա­դարձնե­լու համար, կամ Ուկրաի­նան չուներ այն դիվա­նա­գի­տա­կան-քաղա­քա­կան խնդիրնե­րը ինչ որ ունեինք և ունենք մենք։ Գուցե կարև­որ էր այն, թե ինչի մասին են խոսում հայ ղեկա­վարնե­րը ադրբե­ջանցի­նե­րի հետ 1994թ․ հետո, բայց մենք այդպես էլ անտեղյակ էինք դրա մասին։ Ու գուցե խնդիր էր նաև այն կարճա­միտ աղվե­սությունը, որ մենք ունեինք այն մտա­քով մշտա­պես կարե­լի է բոլո­րի քթից բռնած ման տալ ոը ջրից չոր դուրս գալ։ Ու գուցե հենց այդ ամե­նի հետև­անքն է այն, որ մենք քննարկում ենք հայրե­նիք-պետություն հարցեր, կես բերան ծաղրում ենք հայկա­կան «իմպե­րիա­լիզմը», հերթով հայ չոր առաջնորդնե­րին դավա­ճան ու լրտես ենք համա­րում, փիլի­սո­փա­յա­կան մեջբե­րումներ ենք անում ու «կռկռում» Հայաստա­նի վրա, փորձում ենք խելա­ցի դեմքով ինչ որ բաներ ասել և դրա­նով էլ բավա­րա­րել մեր մեջ առա­ջա­ցած հասա­րա­կա­կան-պետա­կան այն «սև խոռո­չը», որ հիմա ունենք։

Մենք առաջնե­րում երբևէ չենք էլ հետաքրքրվել, թե համաշխարհա­յին քաղա­քա­կա­նությունն ինչ է, չենք փորձել։ Մենք երգել ենք, որ «ուժե­ղի մոտ թույլն է մեղա­վոր», որ «մուրճ կամ զնդան պիտի լինի», «Ուժն է ծնում իրա­վունքը» ու գնա­ցել ենք մեր կենցա­ղա­յին մանր-մունր գործե­րով։ Այո՛, կենցա­ղա­յին։ Ու նշա­նա­կություն չունի, որ սովո­րա­կան մարդը մի քանի հազար դրամ է աշխա­տել, իսկ կաշա­ռա­կեր պաշտո­նա­վո­րը՝ մի քանի տասնյակ մլն։ Սկզբունքը նույնն էր։ Միայն թե մեկն աշխա­տում էր, մյուսը՝ գողա­նում։ Բայց երկուսով էլ երգում էին։ Դրա­նից էր մեր խնդի­րը մետաստազներ տալիս։ Երբ երգում ու գոռում էինք, որ «իրա­վունքը ուժն է միայն» ու ոչինչ չէինք անում ուժե­ղա­նա­լու համար, թեև տեսնում էինք, որ մեր թշնա­մի­նե­րը ուժե­ղա­նում են ժամ առ ժամ։ Ըստ մեր տրա­մա­բա­նության, որ ուժն է որո­շում իրա­վունք, մեր թշնա­մի­նե­րը ուժով որո­շե­ցին, որ իրա­վունք ունեն։ Հիմա մենք ինչի՞ց ենք բողո­քում, որ այդ տրա­մա­բա­նությունը մեր դեմ աշխատե՞ց, թե որ ուժեղնե­րը մեզ մարդա­տեղ չդրին ու հիմա Արցա­խի հաշվով ամե­նա­շա­տը որ կարե­լի է լսել՝ արցախցի­նե­րի իրա­վունքն է, բռնա­գաղթի ենթարկվե­լու փաստը։ Աշխարհի համար դա չեղած մի խնդիր է, մանա­վանդ, որ Արցախն էլ չկա։ Ատա­մից էլ են պրծել, ատամնա­ցա­վից էլ։ Իսկ աշխարհի ու Ադրբե­ջա­նի համար խնդիր չէ Ալիևի թևե­րը մի օր ոլո­րել, դատել արցախցի­նե­րի դեմ գործած հանցանքի համար ու վերջ, երբ իհարկե Ալիևը սկսի կանոննե­րից դուրս խաղալ։ Դա մի կողմ։

Այլ խնդիր է նաև այն, որ 1994թ այս կողմ գոնե մեկ անգամ մենք մեզ հարց չենք տվել, որ պատմա­կան հանցանքի հետև­անքով Արցա­խը «դարձել է» Ադրբե­ջա­նի մաս։ Մենք երբևէ չենք փորձել լուրջ մակարդա­կով ցույց տալ, որ Արցա­խի կարգա­վի­ճա­կը չի կարող ադրբե­ջա­նա­կան լինել, այն հայկա­կան է, բայց ոչ թե «Հայաստան է ու վերջ» մեծա­միտ հոխորտանքով, այլ գիտա­կա­նից մինչև քաղա­քա­կան ձևով։ Իսկ Ուկրաի­նան այդ խնդի­րը գոնե չուներ։ ՄԱԿ‑ը Ղրի­մը ճանա­չում է որպես Ուկրաի­նա, ՄԱԿ‑ը ընդունում է, որ ռուսներն են հարձակվել ուկրաի­նա­ցի­նե­րի վրա։ Հիմա մենք գոռում ենք մեր իրա­վունքնե­րի մասին, երբ բանը բանից անցել է, իսկ երբ բանակցում էինք տարածք հանձնե­լու մասին, երբ քաջ գիտեինք, որ մի օր Արցա­խի կարգա­վի­ճա­կը աշխարհում «ադրբե­ջա­նա­կան է», մատներս մատնե­րիս չտվինք դա փոխե­լու համար։ Մենք չհասկա­ցանք կամ չուզե­ցինք հասկա­նալ, որ եթե «ուժն է ծնում իրա­վունք», ապա կամ ուժեղ պիտի լինես կամ ուժե­ղի հետ պիտի լինես։ Մեր «ուժեղնե­րը» սրճա­րաննե­րում մարդ էին սպա­նում ծուռ նայե­լու ու թթու խոսքի համար, մեքե­նա ու տուն էին պայթեցնում, ծեծում էին ու վախեցնում։ Դա էր ուժի մասին մեր պատկե­րա­ցումնե­րը։ Մեր հասա­րա­կա­կան ընկա­լումնե­րը ուժե­ղի մասին քրեա­կա­նից այն կողմ չէր գնում։ Մենք սովոր էինք ասե­լու, որ «ճիշտը մի հատ է ու մեր գրպա­նում է»։ Տեսա՞նք այդ ճիշտը, գո՞հ ենք դրա­նից։ Գո՞հ ենք, որ մեզ հետ քրեա­կան մակարդա­կի էլ լուծե­ցին հարցե­րը։ Չէ, գոհ չենք, բայց չէ՞ որ դա էինք անում ինքներս մեզ հետ։

Ուրեմն էլ ինչո՞ւ ենք զարմա­նում, որ մեկին օգնում են, իսկ մյուսին՝ ոչ։ Ինչո՞ւ ենք զարմա­նում, որ մեր պատկե­րացրած տրա­մա­բա­նությունն աշխա­տել է․․․․բայց մեր դեմ, ինչո՞ւ մինչև հիմա չենք ուզում հասկա­նալ, որ Արցա­խի հարցում մեր պատկե­րա­ցումը սխալ էր հենց սկզբից, երբ կռվե­լով հանդերձ՝ չփորձե­ցինք խոսքով պահել զենքով ձեռք բերա­ծը։ Իսկ դրան զուգա­հեռ՝ ուժե­ղա­նալ, որովհետև ինքներս էինք երգում, որ «զենքով կա հայոց փրկություն», զենքով, ոչ թե երգով։ Իսկ ինչո՞ւ չուժե­ղա­ցանք։ Ինչո՞ւ որպես պետություն շարունա­կե­ցինք մնալ ինչ որ կիսատ պռատ մարմին։ Ինչո՞ւ։ Ու եթե մենք վստահ էինք, որ ուժն է որո­շե­լու իրա­վունքը, ապա ինչո՞ւ այսպես աննա­հանջ կերպով Հայաստա­նը չոքեցրինք։ Ենթադրենք, թե Նիկոլ Փաշինյա­նը թուրքա­կան գործա­կալ է, եկել է Հայաստանն ավե­րե­լու։ Այդ դեպքում ինչո՞ւ երկիրն այն օրին հասցրինք, որ թուրքա­կան գործա­կա­լը նախընտրե­լի լինի հայ թալանչիից։ Իսկ գուցե այդ գործա­կա­լա­կան մեղադրանքը ևս մեկ ինքնաարդա­րացման մեթոդ է։ Կամ մի՞թե մի Նիկոլ Փաշինյան կարող էր համաշխարհա­յին մակարդա­կով այսպես հարցեր լուծել։ Որո­շել Արցա­խի հարցը, որ 20 տարի ԵԱՀԿ համա­նա­խա­գահնե­րը չէին կարո­ղա­նում։ Իսկ գուցե Արցա­խը մեզ ուղղա­կի պետք չէր ու մենք մեր նկատմամբ այսպի­սի հրե­շա­վոր դավադրություն իրա­կա­նացրինք, որ մեր կեղտո­տա­ծը թաքցնենք Արցա­խի փլա­տակնե­րի տակ։

Ընդ որում, հիմա էլ, երբ փորձում ենք հասկա­նալ, թե պատե­րազմից հնա­րա­վոր էր խուսա­փել թե ոչ, շարունա­կում ենք հավա­տալ այն մոլո­րության, որ եթե յոթ շրջաննե­րը հանձեինք, ապա պատե­րազմ չէր լինի։ Դրա մասին խոսում են ոչ միայն հասա­րակ մարդիկ, այլ նույնիսկ ՀՀ վարչա­պե­տը։ Փաշինյանն ինքն է հայտա­րա­րել, որ իր ամե­նա­մեծ սխալն այն է, որ ինքը չի համա­ձայնել տարածքնե­րի հանձնմա­նը ու պատե­րազմ է սկսվել։ Եթե իրոք Փաշինյանն է անգամ հավա­տում այդ հիմա­րությա­նը, ապա մենք մեծ, շատ մեծ խնդիր ունենք։ Որովհետև Ադրբե­ջա­նին յոթը շրջաննե­րը պետք չէին։ Ադրբե­ջա­նին պետք էր ողջ Արցա­խը։ Յոթ շրջաննե­րը շատ լավ միջոց էին Բաքվի ձեռքում‘ ժամա­նակ ձգձգե­լու, նույն բանը տարբեր ձևով քննարկե­լու և մերժե­լու, իսկ 2016֊ից հետո երբեք որևէ լուրջ քաղա­քա­կան տիրույթում կասկած չի եղել, որ Ադրբե­ջա­նը ցանկա­նում է վերցնել ողջ Արցա­խը, ոչ թե յոթ շրջաններ։ Ու արդեն 2020֊ին Ադրբե­ջանն անցավ գործի։ Նիկոլ Փաշինյա­նը համա­ձայնվել, թե չհա­մա­ձայնվեր, դա արդեն ոչ ոքի պետք չէր, որովհետև Ադրբե­ջանն արդեն իրեն ապա­հո­վել էր ռազմա­կան ու քաղա­քա­կան առումով։ Ամեն ինչ պատրաստ էր պատե­րազմի համար, բայց մենք նորից շարունա­կում էինք ոչինչ չտեսնել ու չլսել։ Երբ 2019թ Արցա­խը արդեն հայտնվել էր դիվա­նա­գի­տա­կան մեկուսացման մեջ, մենք էլի ոչինչ չտե­սանք ու չհասկա­ցանք։ Դա հասկա­նում էր Սերժ Սարգսյա­նը, երբ ասում էր,  որ «Ստե­փա­նա­կերտ, Ստե­փա­նա­կերտ ենք երգե­լու» ու դա ասում էր դեռ մինչև Փաշինյա­նի վարչա­պետ դառնա­լը։ Ինչ վերա­բերվում է Փաշինյա­նին, ապա նա ոչ ոք էր Արցա­խի հարց լուծել֊չլուծելու համար։ Փաշինյա­նը ոչ ուժ, ոչ լծակներ, ոչ էլ հնա­րա­վո­րություն ուներ որո­շե­լու Արցա­խի ճակա­տա­գի­րը։ Բայց Փաշինյանն էլ օգտա­գործեց ռազմա­հայրե անի­րա­կան խոսույթը և բղա­վում էր, որ «Արցա­խը Հայաստան է և վերջ»։ Արդյո՞ք նա հասկա­նում էր, թե ինչ է ասում, որովհետև նա գոնե մեկ խորհրդա­կան պիտի ունե­նար, որ ամբողջությամբ կհասկա­նան, թե ինչ է կատարվում։ Արցա­խի ճակա­տա­գի­րը մեկ մարդ չորո­շեց, այլ վերջին տասնամյակնե­րի անգործությունը, հիմա­րությունը, ագա­հությունը, անտեղյա­կությունը, հույսը սրա֊նրա վրա դնե­լը։

Ուկրաի­նա­յի հետ համե­մատվել պետք չէ։ Արցախ և Ուկրաի­նա՝ տարբեր ճակա­տագրեր են։ Բայց նույնն է սկիզբը՝ կամ պայքա­րում ես, կամ՝ ոչ։ իսկ պայքար ասվա­ծը միայն զենքը չէ, զենք իր տեղն ու դերն ունի։

Մնում է միայն մեծա­գույն ափսո­սանքով նորից աղո­թել բոլոր ընկածնե­րի հոգու համար, հասկա­նալ, որ մեր կյանքը նաև նրանց է պատկա­նում ու մենք պիտի այնպես ապրենք, որ նրանց մեծա­գույն զոհը անի­մաստ չմնա։

Առնչվող Հոդվածներ