16.8 C
Yerevan

Քոչարյա­նի Հայաստա­նը Ռուսա­կան Գաղութ Էր

Քոչարյա­նենք այդ օրե­րին եռուզե­րի մեջ էին, Քրքի փողե­րը պիտի մշակվեին, պիտի Օսկանյան Վարդա­նի նկա­րած “տնտե­սա­կան վագր” Հայաստա­նի միսն ու կաշին քերթեին, դոլա­րի կուրսը 550 ից իջեցնեին 260 դրա­մի, փողը Նեա­գա­րա­յի ջրվե­ժի պես թափվում էր երկնքից, ժամա­նակ չկար Էրդո­ղա­նի հետ հարա­բե­րություններ ստեղծե­լու համար…

Արա Արա­յան

2005 թվա­կա­նին Էրդո­ղա­նը Թուրքիա­յի վարչա­պետն էր։ Նամակներ էր գրում Քոչարյա­նին, առա­ջարկում էր հայ-թուրքա­կան հանձնա­ժո­ղով ստեղծել, արխիվներ բացել։
Բայց Քոչարյա­նի ղեկա­վա­րած Հայաստա­նը փաստա­ցի միջազգա­յին հարա­բե­րություննե­րի սուբյեկտ չէր, ռուսա­կան գուբեռնիա էր։ Քոչարյա­նը արդեն Պուտի­նին հանձնել էր էներգե­տիկ ոլորտը, Իրա­նի- Հայաստան գազա­տա­րը, “գույք պարտքի դիմա­ցը” և բազմա­թիվ ստրա­տե­գիա­կան նշա­նա­կության հարցեր։
Արցախն ու 7 շրջաննե­րը մեր տիրա­պե­տության տակ, Թուրքիա­յի կառա­վա­րությունը մեզ ուղիղ երկխո­սության առա­ջարկ էր անում, Ալիևը այդ ժամա­նակ անլուրջ տպա­վո­րություն էր թողնում։ Իսկ Քոչարյա­նենք այդ օրե­րին եռուզե­րի մեջ էին, Քրքի փողե­րը պիտի մշակվեին, պիտի Օսկանյան Վարդա­նի նկա­րած “տնտե­սա­կան վագր” Հայաստա­նի միսն ու կաշին քերթեին, դոլա­րի կուրսը 550 ից իջեցնեին 260 դրա­մի, փողը Նեա­գա­րա­յի ջրվե­ժի պես թափվում էր երկնքից, ժամա­նակ չկար Էրդո­ղա­նի հետ հարա­բե­րություններ ստեղծե­լու համար…
Իսկ հիմա մեր դեգրա­դացված հանրությունը, նույն Քոչարյա­նի երկրպա­գու մոլորյալնե­րը վրդովվում են Նիկո­լի ու Էրդո­ղա­նի ուղիղ շփումնե­րից, գրքե­րի փոխա­նա­կումից, Աննա­յի ու Էրդո­ղա­նի կնոջ գրկա­խառնումից։
Ի դեպ, մեր ժողո­վուրդը դարե­րով զարմա­ցել ու վախե­ցել, միֆա­կա­նացրել է թուրքա­կան դիվա­նա­գի­տությունը, բայց Նիկո­լի ու Էրդո­ղա­նի հանդի­պումից բորբոքվում է։ Որպեսզի հայն ու թուրքը շփվեն, պիտի արանքում ինչ որ Լավրով լինի ու Նալբանդյան Էձի­կին թելադրի, իշմարներ տա։
Ինչևէ, 2005 ից 15 տարի անց մենք ազգո­վի վճա­րե­ցինք մեր փնթի “էլի­տա­նե­րի” հանցա­վոր ու ապազգա­յին քաղա­քա­կա­նության դիմաց։ Հետո զարմա­նում ենք, թե ինչու՞ աշխարհը այս ամե­նը թույլ տվեց։ Մենք թույլ տվե­ցինք։ Մեր սրի­կա “էլի­տա­յի” դավա­ճա­նա­կան գործունեության շնորհիվ Էրդո­ղանն ու Պուտի­նը, Սահա­կաշվի­լին ու Ալիևը դարձան մտե­րիմ դաշնա­կիցներ, ինչի հետև­անքով տարա­ծաշրջա­նի բալանսը շրջվեց մեր դեմ։
Իսկ ամեն ինչ բոլո­րո­վին այլ կերպ կլի­ներ, դրա համար կային չտեսնված հնա­րա­վո­րություններ…
Բայց գաճաճ մտքի տեր փնթի գեղջուկը նման իրա­վի­ճակնե­րում սեփա­կան փորո­տի­քից ու գրպա­նից այն կողմ ոչինչ չի տեսնում…
Ռոբիկն ու Ռեջե­փը

Գրա­ռումը՝ Արա Արա­յա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ