Հայաստան

Քոչարյանի Հայաստանը Ռուսական Գաղութ Էր

Քոչարյանենք այդ օրերին եռուզերի մեջ էին, Քրքի փողերը պիտի մշակվեին, պիտի Օսկանյան Վարդանի նկարած “տնտեսական վագր” Հայաստանի միսն ու կաշին քերթեին, դոլարի կուրսը 550 ից իջեցնեին 260 դրամի, փողը Նեագարայի ջրվեժի պես թափվում էր երկնքից, ժամանակ չկար Էրդողանի հետ հարաբերություններ ստեղծելու համար…

Արա Արայան

2005 թվականին Էրդողանը Թուրքիայի վարչապետն էր։ Նամակներ էր գրում Քոչարյանին, առաջարկում էր հայ-թուրքական հանձնաժողով ստեղծել, արխիվներ բացել։
Բայց Քոչարյանի ղեկավարած Հայաստանը փաստացի միջազգային հարաբերությունների սուբյեկտ չէր, ռուսական գուբեռնիա էր։ Քոչարյանը արդեն Պուտինին հանձնել էր էներգետիկ ոլորտը, Իրանի- Հայաստան գազատարը, “գույք պարտքի դիմացը” և բազմաթիվ ստրատեգիական նշանակության հարցեր։
Արցախն ու 7 շրջանները մեր տիրապետության տակ, Թուրքիայի կառավարությունը մեզ ուղիղ երկխոսության առաջարկ էր անում, Ալիևը այդ ժամանակ անլուրջ տպավորություն էր թողնում։ Իսկ Քոչարյանենք այդ օրերին եռուզերի մեջ էին, Քրքի փողերը պիտի մշակվեին, պիտի Օսկանյան Վարդանի նկարած “տնտեսական վագր” Հայաստանի միսն ու կաշին քերթեին, դոլարի կուրսը 550 ից իջեցնեին 260 դրամի, փողը Նեագարայի ջրվեժի պես թափվում էր երկնքից, ժամանակ չկար Էրդողանի հետ հարաբերություններ ստեղծելու համար…
Իսկ հիմա մեր դեգրադացված հանրությունը, նույն Քոչարյանի երկրպագու մոլորյալները վրդովվում են Նիկոլի ու Էրդողանի ուղիղ շփումներից, գրքերի փոխանակումից, Աննայի ու Էրդողանի կնոջ գրկախառնումից։
Ի դեպ, մեր ժողովուրդը դարերով զարմացել ու վախեցել, միֆականացրել է թուրքական դիվանագիտությունը, բայց Նիկոլի ու Էրդողանի հանդիպումից բորբոքվում է։ Որպեսզի հայն ու թուրքը շփվեն, պիտի արանքում ինչ որ Լավրով լինի ու Նալբանդյան Էձիկին թելադրի, իշմարներ տա։
Ինչևէ, 2005 ից 15 տարի անց մենք ազգովի վճարեցինք մեր փնթի “էլիտաների” հանցավոր ու ապազգային քաղաքականության դիմաց։ Հետո զարմանում ենք, թե ինչու՞ աշխարհը այս ամենը թույլ տվեց։ Մենք թույլ տվեցինք։ Մեր սրիկա “էլիտայի” դավաճանական գործունեության շնորհիվ Էրդողանն ու Պուտինը, Սահակաշվիլին ու Ալիևը դարձան մտերիմ դաշնակիցներ, ինչի հետևանքով տարածաշրջանի բալանսը շրջվեց մեր դեմ։
Իսկ ամեն ինչ բոլորովին այլ կերպ կլիներ, դրա համար կային չտեսնված հնարավորություններ…
Բայց գաճաճ մտքի տեր փնթի գեղջուկը նման իրավիճակներում սեփական փորոտիքից ու գրպանից այն կողմ ոչինչ չի տեսնում…
Ռոբիկն ու Ռեջեփը

Գրառումը՝ Արա Արայանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *