19.2 C
Yerevan

Բաքվի Սաբո­տա­ժը

Քանի դեռ ավե­լի բարձր իրա­վա­կան փաստաթղթով չկա ամրագրված որեւէ սկզբունք, եւ չկա նաեւ ստո­րագրված խաղա­ղության պայմա­նա­գիր, Ադրբե­ջա­նը ըստ էության մշտա­պես լեգի­տիմ հիմք է ունե­նում կանո­նա­կարգում ամրագրված Ալմա Աթիից խուսա­նա­վե­լու համար՝ ըստ անհրա­ժեշտության:

Հակոբ Բադալյան

Բաքվի Վատ Քողարկված Բոյկո­տը

Հայաստա­նը սկսում է, իսկ Ադրբե­ջա­նը՝ շարունա­կում. կանո­նա­կարգն ու խութե­րը

Հայաստա­նի Սահմա­նադրա­կան դատա­րա­նը սեպտեմբե­րի 24-ին քննարկում է Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ սահմա­նա­զատման ու սահմա­նագծման հանձնա­ժո­ղովնե­րի միջեւ ստո­րագրված կանո­նա­կարգը: Թեեւ կանո­նա­կարգի ստո­րագրման մասին հայտա­րա­րության մեջ կառա­վա­րության աշխա­տա­կազմը նշում էր, որ ներպե­տա­կան ընթա­ցա­կարգե­րը Հայաստա­նում ու Ադրբե­ջա­նում կլի­նեն համադրված, սակայն ակնա­ռու է, որ Բաքուն գոնե առայժմ չի շտա­պում կանո­նա­կարգը այսպես ասած՝ անցկացնել այդ ընթա­ցա­կարգե­րով:

Ավե­լին, եթե օրի­նակ Հայաստա­նի վարչա­պե­տը ՄԱԿ Ապա­գա­յի գագաթնա­ժո­ղո­վի ընթացքում իր ելույթում խոսում է այն մասին, որ կանդրա­դառնա ապա­գա­յին, ոչ թե կընդդի­մա­խո­սի հարեւաննե­րին, Ադրբե­ջա­նը շարունա­կում է մարտա­շունչ հռե­տո­րա­բա­նությունը եւ նախա­գա­հի մակարդա­կով երկրի թիվ մեկ խնդիր է դիտարկում ռազմա­կան հզո­րությունն ավե­լացնե­լը: Միա­ժա­մա­նակ, Ադրբե­ջա­նը հրա­ժարվում է նաեւ խաղա­ղության պայմա­նագրի նախագծի համա­ձայնեցված դրույթնե­րը ստո­րագրե­լը:

Իսկ այդտեղ կա թերեւս բավա­կա­նին էական հանգա­մանք, որը առնչվում է հենց սահմա­նա­զատման ու սահմա­նագծման հարցե­րին: Մասնա­վո­րա­պես, Հայաստա­նի հետ ստո­րագրված կանո­նա­կարգում նշվում է, որ դրա հիմքում Ալմա Աթա­յի 1991 թվա­կա­նի հռչա­կա­գիրն է: Բայց, վերա­պա­հումով արձա­նագրվում է, որ, եթե խաղա­ղության պայմա­նագրում լինի ամրագրվի այլ սկզբունք, ապա սահմա­նա­զատման ու սահմա­նագծման գործընթա­ցը կիրա­կա­նացվի այդ՝ ավե­լի բարձր փաստաթղթում ամրագրված սկզբունքով:

Իսկ խաղա­ղության պայմա­նագրի նախագծում թերեւս հենց նաեւ սահմա­նա­զատման ու սահմա­նագծման հիմնա­րար սկզբունքի հարցն է չհա­մա­ձայնեցված հարցե­րի թվում: Եվ, քանի որ այդտեղ հարցը չհա­մա­ձայնեցված է, այսինքն, քանի դեռ ավե­լի բարձր իրա­վա­կան փաստաթղթով չկա ամրագրված որեւէ սկզբունք, եւ չկա նաեւ ստո­րագրված խաղա­ղության պայմա­նա­գիր, Ադրբե­ջա­նը ըստ էության մշտա­պես լեգի­տիմ հիմք է ունե­նում կանո­նա­կարգում ամրագրված Ալմա Աթիից խուսա­նա­վե­լու համար՝ ըստ անհրա­ժեշտության:

Որովհե­տեւ, արձա­նագրված վերա­պահման պարա­գա­յում խնդիրն այն չէ միայն, որ խաղա­ղության պայմա­նագրով այլ սկզբունքի դեպքում Ալմա Աթին կարող է չեղարկվել: Բուն խնդի­րը այն է, որ խաղա­ղության պայմա­նագրի չլի­նե­լու հանգա­մանքը ինքնին Ադրբե­ջա­նին թույլ կտա մերժել Ալմա Աթին, հղում անե­լով հանգա­մանքին, որ քննարկվում է ավե­լի բարձր փաստա­թուղթ եւ քանի դեռ այդ հարցում չկա որո­շա­կիություն, ուրեմն որո­շա­կի չի կարող լինել նաեւ դրա­նից ցածր փաստաթղթով ամրագրված որեւէ սկզբունք: Իսկ դա կանո­նա­կարգում առկա էական խութ է, առա­վել եւս՝ ոչ միա­կը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ