15.6 C
Yerevan

Արևմուտքը Մեր Վերա­կանգնվե­լու Միակ Հնա­րա­վո­րությունն Է

Թուրքիան տնտե­սա­կան շատ վատ վիճա­կում է։ Ռուսաստա­նը նրան չի պահե­լու, եթե Չինաստա­նը պահեց, ապա դրա համար մեծ գին է պահանջե­լու, իսկ Թուրքիան այսօր ամե­նա­կարև­որ օգնությունը ցանկա­նում է ստա­նալ Արևմուտքից։ Եվրաքվեն այսօր միակ միջոցն է, որը կարող է տարա­ծաշրջա­նին երկա­րատև կայուն խաղա­ղություն բերել, տնտե­սա­կան ազատ շունչ տալ։

Անա­հիտ Ադամյան

FactorTV‑ը զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության ներկա­յա­ցուցիչ Անա­հիտ Ադամյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Ժողովրա­վա­րա­կան Ուժե­րի Հարթա­կի կողմից ձեռնարկված «Եվրաքվե»-ն և դրա իրա­կան անհրա­ժեշտությունը։
Անա­հիտ Ադամյա­նը, անդրա­դառնա­լով այն հարցին, թե ե՞րբ է սկսվել 2020թ․ պատե­րազմի իրա­կան սկիզբը, ասաց, որ այդ պատե­րազմի իրա­կան մեկնարկ տրվել է դեռևս 1999թ․ հոկտեմբե­րի 27-ին, երբ գլխատվեց ՀՀ կառա­վա­րությունը։ Պետա­կան այրե­րի սպա­նությունը, հարձա­կումը ԱԺ‑ի վրա նշա­նա­կում էր հետընթաց պետության սկզբունքնե­րից, նշա­նա­կում էր հետընթաց ժողովրդա­վա­րությունից ու ինքնիշխա­նությունից։ Դրա­նից հետո սկսվեց մեր ինքնիշխա­նությունը վաճա­ռե­լու, ուրի­շից ողորմություն խնդրե­լու փուլը։ Մենք սկսե­ցինք վաճա­ռել մեր տնտե­սությունը, մեր ռեսուրսնե­րը, մեր ինքնիշխա­նությունը՝ դրա դիմաց անվտանգություն ակնկա­լե­լով։ Ու կարև­որ չէ, թե ինչ էր խոստա­ցել գնորդը, կարև­ո­րը մեր սկզբունքն էր, մեր պետա­կան նահանջը։
Քաղա­քա­կան գործիչն ասաց, որ մենք այժմ գտնվում ենք ավտո­րի­տա­րիզմի ու ժողովրդա­վա­րության արանքում։ Մենք չենք կարո­ղա­նա­լու մնալ այդպես։ Մեզ հարցնե­լու են, թե մենք ով ենք, հարցնե­լու են, թե ինչ կողմնո­րո­շում ունենք։ Մենք ինչպե՞ս ենք շարունա­կե­լու մեր գոյությունը, ինչպե՞ս ենք զարգացնե­լու մեր տնտե­սությունը։ Վարչա­պե­տը կարծես թե հավա­սա­րակշռություն է քարո­զում, դա հաճե­լի, հետաքրքիր երև­ույթ է, բայց ինչքանո՞վ է հնա­րա­վոր, մանա­վանդ, որ մենք ապրում ենք մի տարա­ծաշրջա­նում, ուր ամեն ինչ այսքան փոթորկված է։
Անդրա­դառնա­լով հայ-թուրքա­կան հարա­բե­րությւոննե­րին՝ ԱՆա­հիտ Ադամյանն ասաց, որ Էրդո­ղա­նը մեր գեղե­ցիկ աչքե­րի համար չէ, որ ցանկա­նում է հաստա­տել այդ հարա­բե­րություննե­րը։ Դրանց կարգա­վո­րումը ոչ միայն մեզ է պետք, այլև հենց Թուրքիա­յին։ Թուրքիա-Ադրբե­ջան հակա­սություն գոյություն ունի և դա այսպես, թե այնպես իրեն ցույց է տալու։ Տարա­ծաշրջա­նին խաղա­ղություն է պետք, իսկ Թուրքիա­յին՝ առա­վել ևս։ Թուրքիան տնտե­սա­կան շատ վատ վիճա­կում է։ Ռուսաստա­նը նրան չի պահե­լու, եթե Չինաստա­նը պահեց, ապա դրա համար մեծ գին է պահանջե­լու, իսկ Թուրքիան այսօր ամե­նա­կարև­որ օգնությունը ցանկա­նում է ստա­նալ Արևմուտքից։ Եվրաքվեն այսօր միակ միջոցն է, որը կարող է տարա­ծաշրջա­նին երկա­րատև կայուն խաղա­ղություն բերել, տնտե­սա­կան ազատ շունչ տալ։
Մենք այլևս չենք կարող Ռոբերտ Քոչարյա­նի քաղա­քա­կա­նությունը շարունա­կել, չենք կարող տնտե­սա­կան փուչիկ ուռեցնել, թվեր նկա­րել, այդ փուչի­կը պայթե­լու է, մեր տնտե­սությունը թույլ է, մենք ոսկի, ադա­մանդ ու նավթ չունենք, որ կարո­ղա­նանք միայն մեզնով համաշխարհա­յին շուկա նվա­ճել մեր տնտե­սության հզորմացման համար մեզ ԵՄ‑ն է անհրա­ժեշտ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ