Թուրքիան տնտեսական շատ վատ վիճակում է։ Ռուսաստանը նրան չի պահելու, եթե Չինաստանը պահեց, ապա դրա համար մեծ գին է պահանջելու, իսկ Թուրքիան այսօր ամենակարևոր օգնությունը ցանկանում է ստանալ Արևմուտքից։ Եվրաքվեն այսօր միակ միջոցն է, որը կարող է տարածաշրջանին երկարատև կայուն խաղաղություն բերել, տնտեսական ազատ շունչ տալ։
Անահիտ Ադամյան
FactorTV-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Ադամյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Ժողովրավարական Ուժերի Հարթակի կողմից ձեռնարկված «Եվրաքվե»-ն և դրա իրական անհրաժեշտությունը։
Անահիտ Ադամյանը, անդրադառնալով այն հարցին, թե ե՞րբ է սկսվել 2020թ․ պատերազմի իրական սկիզբը, ասաց, որ այդ պատերազմի իրական մեկնարկ տրվել է դեռևս 1999թ․ հոկտեմբերի 27-ին, երբ գլխատվեց ՀՀ կառավարությունը։ Պետական այրերի սպանությունը, հարձակումը ԱԺ-ի վրա նշանակում էր հետընթաց պետության սկզբունքներից, նշանակում էր հետընթաց ժողովրդավարությունից ու ինքնիշխանությունից։ Դրանից հետո սկսվեց մեր ինքնիշխանությունը վաճառելու, ուրիշից ողորմություն խնդրելու փուլը։ Մենք սկսեցինք վաճառել մեր տնտեսությունը, մեր ռեսուրսները, մեր ինքնիշխանությունը՝ դրա դիմաց անվտանգություն ակնկալելով։ Ու կարևոր չէ, թե ինչ էր խոստացել գնորդը, կարևորը մեր սկզբունքն էր, մեր պետական նահանջը։
Քաղաքական գործիչն ասաց, որ մենք այժմ գտնվում ենք ավտորիտարիզմի ու ժողովրդավարության արանքում։ Մենք չենք կարողանալու մնալ այդպես։ Մեզ հարցնելու են, թե մենք ով ենք, հարցնելու են, թե ինչ կողմնորոշում ունենք։ Մենք ինչպե՞ս ենք շարունակելու մեր գոյությունը, ինչպե՞ս ենք զարգացնելու մեր տնտեսությունը։ Վարչապետը կարծես թե հավասարակշռություն է քարոզում, դա հաճելի, հետաքրքիր երևույթ է, բայց ինչքանո՞վ է հնարավոր, մանավանդ, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, ուր ամեն ինչ այսքան փոթորկված է։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությւոններին՝ ԱՆահիտ Ադամյանն ասաց, որ Էրդողանը մեր գեղեցիկ աչքերի համար չէ, որ ցանկանում է հաստատել այդ հարաբերությունները։ Դրանց կարգավորումը ոչ միայն մեզ է պետք, այլև հենց Թուրքիային։ Թուրքիա-Ադրբեջան հակասություն գոյություն ունի և դա այսպես, թե այնպես իրեն ցույց է տալու։ Տարածաշրջանին խաղաղություն է պետք, իսկ Թուրքիային՝ առավել ևս։ Թուրքիան տնտեսական շատ վատ վիճակում է։ Ռուսաստանը նրան չի պահելու, եթե Չինաստանը պահեց, ապա դրա համար մեծ գին է պահանջելու, իսկ Թուրքիան այսօր ամենակարևոր օգնությունը ցանկանում է ստանալ Արևմուտքից։ Եվրաքվեն այսօր միակ միջոցն է, որը կարող է տարածաշրջանին երկարատև կայուն խաղաղություն բերել, տնտեսական ազատ շունչ տալ։
Մենք այլևս չենք կարող Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը շարունակել, չենք կարող տնտեսական փուչիկ ուռեցնել, թվեր նկարել, այդ փուչիկը պայթելու է, մեր տնտեսությունը թույլ է, մենք ոսկի, ադամանդ ու նավթ չունենք, որ կարողանանք միայն մեզնով համաշխարհային շուկա նվաճել մեր տնտեսության հզորմացման համար մեզ ԵՄ-ն է անհրաժեշտ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝