16.8 C
Yerevan

Իրա­նին Խաբել Են, Ի՞նչ Կանի

Այժմ Իրա­նի նախա­գա­հը հայտա­րա­րում է, որ ԱՄՆ ու Եվրո­պան իրենց խաբել են: Հարց է առա­ջա­նում՝ և ի՞նչ: Ի՞նչ է դա նշա­նա­կում, Իրա­նը հարվածելո՞ւ է Իսրա­յե­լին, իրականացնելո՞ւ է այն պատասխան գործո­ղությունը, որի մասին պարբե­րա­բար հայտա­րա­րել է ամիսներ, բայց այդպես էլ չի արել։

Հակոբ Բադալյան

ԱՄՆ ու Եվրո­պան Իրա­նին խոստա­ցել էին հրա­դա­դար Գազա­յում, եթե Թեհրանն Իսրա­յե­լին չպա­տասխա­նի ՀԱՄԱՍ‑ի առաջնորդի սպա­նության համար, բայց նրանք խաբե­ցին մեզ: Այդ հայտա­րա­րությունն արել է ոչ այլ ոք, քան Իրա­նի նախա­գահ Մասուդ Փեզեշկիա­նը, որը նոր է վերա­դարձել ԱՄՆ-ից, որտեղ մասնակցում էր Նյու Յորքում տեղի ունե­ցող ՄԱԿ ԳԱ հերթա­կան նստաշրջա­նին: Մասուդ Փեզեշկիանն ու Իրա­նի արտգործնա­խա­րար Աբաս Արագչին Նյու Յորքում բավա­կա­նին, այսպես ասած, կառուցո­ղա­կան հռե­տո­րա­բա­նությամբ էին:

Դրա ֆոնին Իսրա­յե­լը ոչ միայն ուժգնացրեց հարվածնե­րը Լիբա­նա­նի ուղղությամբ, այլ թիրա­խա­վո­րեց ու սպա­նեց Հըզբոլլա­հի առաջնորդին Լիբա­նա­նում: Իսկ դա նշա­նա­կում է անուղղա­կի հարվածնե­րի շարունա­կություն Իրա­նի ուղղությամբ՝ հաշվի առնե­լով այն, որ Իրանն է Հըզբոլլա­հի և ընդհանրա­պես Մերձա­վոր Արև­ելքում «դիմադրության շարժման» անթա­քույց հովա­նին: Ինչպես նկա­տել էի օրեր առաջ հրա­պա­րակման մեջ, բավա­կա­նին ակնա­ռու կոնտրաստ է՝ Նյու Յորքում Իրա­նի կառուցո­ղա­կա­նությունն ու Լիբա­նա­նի և Հըզբոլլա­հի ուղղությամբ Իսրա­յե­լի հարվածնե­րի ուժգնա­ցումը:

Այժմ Իրա­նի նախա­գա­հը հայտա­րա­րում է, որ ԱՄՆ ու Եվրո­պան իրենց խաբել են: Հարց է առա­ջա­նում՝ և ի՞նչ: Ի՞նչ է դա նշա­նա­կում, Իրա­նը հարվածելո՞ւ է Իսրա­յե­լին, իրականացնելո՞ւ է այն պատասխան գործո­ղությունը, որի մասին պարբե­րա­բար հայտա­րա­րել է ամիսներ, բայց այդպես էլ չի արել, փաստո­րեն Գազա­յում հրա­դա­դա­րի խոստման դիմաց: Այժմ, երբ նախա­գա­հի մակարդա­կով հայտա­րարվում է, որ այդ խոստումը եղել է կեղծ, լինելո՞ւ է պատասխան Իսրա­յե­լին: Թե՞ կեղծ է «կեղծ խոստման» մասին հայտա­րա­րությունը: Թեև հնա­րա­վոր է, որ հայտա­րա­րությունը կեղծ չէ, սակայն Իրա­նը, այդուհանդերձ, ավե­լի շատ փնտրում է Իսրա­յե­լին հարվա­ծից խուսա­փե­լու պատճառ, քան հակա­ռա­կը՝ հարվա­ծե­լու պատճառ կամ առիթ:

Իրա­նը չափա­զանց զգուշա­վոր է, սակայն փաստա­ցի ստացվում է, որ այդ զգուշա­վո­րությունն այլևս «սպա­սարկվում է» ռեգիո­նում Թեհրա­նի հեղի­նա­կության հաշվին: Իսկ դա քայքա­յող գործընթաց է: Եթե մեծ պատե­րազմն Իրա­նի համար պարունա­կում է թե՛ արտա­քին, թե՛ ներքին ռիսկեր, ապա, ըստ էության, պակաս ռիսկա­յին չէ և այն, որ Իրա­նը հեղի­նա­կությունը քայքա­յող վարքագծի հաշվին է խուսա­փում մեծ պատե­րազմից:

Պետա­կա­նության մեծ՝ հազա­րամյակնե­րի փորձ ունե­ցող Իրա­նը, անշուշտ, ունի վարքագծի ուրույն փիլի­սո­փա­յություն, ինչն էլ նաև այդ պետա­կա­նության հազա­րամյակնե­րի ընթացքի գրա­վա­կաննե­րից է, բայց բոլոր դեպքե­րում, երբ պետությունը նախա­գա­հի մակարդա­կով խոստո­վա­նում է, որ իրենց խաբել են, դա ենթադրում է, որ պետք է լինի որևէ գործո­ղություն, որն էապես տարբեր է լինե­լու «խաբե­լու հետև­անքով» ձևա­վորված վարքագծից: Հետև­ա­բար հարց է առա­ջա­նում՝ ի՞նչ է պատրաստում Իրա­նը, եթե նախա­գա­հի մակարդա­կով հայտա­րա­րում է, որ իրեն խաբել են: Դա նշա­նա­կում է, որ Թեհրա­նը հրաժարվելո՞ւ է այն կառուցո­ղա­կան տոնայնությունից, որ նկատվում էր Նյու Յորքում Փեզեշկիա­նի և Արագչիի ելույթնե­րում, թե՞ իր հերթին պատրաստվում է բարձրացնել խաղադրույքը, ինչպես անում է Իսրա­յե­լը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ