15.6 C
Yerevan

Հրա­դա­դա­րը Ուկրաի­նա­յում Կարող Է Ավե­լի Շատ Վնաս Պատճա­ռել, Քան Օգուտ

Մոսկվան շարունա­կում է զենք և տեխնո­լո­գիա­ներ գնել «վտարված» երկրնե­րի կողմից, իսկ Պուտի­նի հայտա­րա­րած նպա­տա­կը նույնն է՝ Ուկրաի­նան պետք է վերածվի Ռուսաստա­նի վասա­լի:

Bloomberg‑ը գրում է

Ուկրաի­նա­յի նախա­գա­հի «հաղթա­նա­կի պլա­նի» մանրա­մասնե­րը հրա­պա­րակված չեն: Սակայն Զելենսկին բացա­հայտ նշել է, որ միայն հզոր Ուկրաի­նան կարող է ստի­պել Ռուսաստա­նի նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նին նստել բանակցություննե­րի սեղա­նի շուրջ:
Որո­շա­կի առումով նա ճիշտ է: Մինչդեռ Պուտի­նը հավա­տում է, որ կարող է հաղթա­հա­րել Ուկրաի­նա­յի նկատմամբ Արևմուտքի աջակցությունը, նրա հյուծման պատե­րազմը կշա­րունակվի: Հարցն այն է՝ ինչպես փոխել նրա հաշվարկնե­րը: Ցանկա­ցած բանա­կան մարդ ցանկա­նում է, որ ռազմա­կան գործո­ղություննե­րը դադա­րեն: Այս պահի դրությամբ մոտ մեկ միլիոն մարդ մահա­ցել կամ վիրա­վորվել է: Հակա­մարտությունը հանգեցրել է բնակչության զանգվա­ծա­յին տեղա­հա­նումնե­րի և ամե­նուրեք տարածված ավե­րա­ծություննե­րի՝ գույքի և ենթա­կա­ռուցվածքնե­րի ոչնչացման: Այն ստեղծել է նոր աշխարհա­քա­ղա­քա­կան անկա­յունություն և քայքա­յել տնտե­սությունը: Գայթակղություն կահանձնվե­լու՝ ընդունե­լու Պուտի­նի պայմաննե­րը, կանգնեցնե­լու կոտո­րա­ծը և կանխե­լու հետա­գա սրա­ցումը, և դա հասկա­նա­լի է:

Բայց արդյո՞ք նման համա­ձայնությունը հնա­րա­վոր է:

Պուտի­նը երբեմն ձևացնում է, թե հետաքրքրված է բանակցություննե­րով, սակայն նրա համա­ձայնության գինը՝ Ուկրաի­նա­յի հրա­ժա­րումը չորս գրավված տարածքնե­րի նկատմամբ պահանջնե­րից, ինչպես նաև Ղրի­մի, և ՆԱՏՕ-ին անդա­մակցե­լու հույսե­րից հրա­ժա­րումը, վկա­յում է նրա անկեղծ չլի­նե­լը: Ընդհա­կա­ռա­կը, Ռուսաստա­նի ամբողջ տնտե­սությունը վերա­փոխված է ռազմա­կան գործո­ղություննե­րի աջակցման համար, Մոսկվան շարունա­կում է զենք և տեխնո­լո­գիա­ներ գնել «վտարված» երկրնե­րի կողմից, իսկ Պուտի­նի հայտա­րա­րած նպա­տա­կը նույնն է՝ Ուկրաի­նան պետք է վերածվի Ռուսաստա­նի վասա­լի:

Ինչքան էլ ցանկա­լի լինի հրա­դա­դա­րը, այն կարող է Ուկրաի­նա­յի համար լուրջ ռիսկեր առա­ջացնել: Նախ, այդ դադա­րը ռուս զինվո­րա­կաննե­րին ժամա­նակկտրա­մադրի՝ լրացնե­լու ամսա­կան մոտ 30,000 կորուստ ունե­ցող զինվորնե­րի քանա­կը, պլա­նա­վո­րե­լու նոր զորա­կոչ, վերացնե­լու օպե­րա­տիվխնդիրնե­րը և համալրե­լու զենքի պաշարները:Ամենայն հավա­նա­կա­նությամբ Պուտի­նը կօգտվի հրա­դա­դա­րից՝ պարզա­պես նոր հարձա­կումներ պլա­նա­վո­րե­լու համար, ինչպես նա բազմիցս արել է անցյա­լում: Բացի այդ, դադա­րը կարող է վտանգել Ուկրաի­նա­յի նկատմամբ միջազգա­յին աջակցությունը, ինչը էլ ավե­լի կբարդացնի նրա պաշտպա­նությունը Ռուսաստա­նից: Արևմուտքի շատ դաշնա­կիցներ արդեն իսկ փնտրում են առիթ, որպեսզի միջոցնե­րը Ուկրաի­նա­յից ուղղեն իրենց ներքին կարիքնե­րին: Ռազմա­կան գործո­ղություննե­րի դադա­րե­ցումը կարող է այդ նպա­տա­կի համար հարմար պատրվակ դառնալ։

Սկզբի համար Արևմուտքը պետք է ընդունի, որ ֆինանսա­վորման ցանկա­ցած էական կրճա­տում այս պահին չի հանգեցնի հակա­մարտության դադա­րեցման, այլ միայն կուժե­ղացնի Պուտի­նին։ Արևմուտքը պետք է շարունա­կա­բար ուժե­ղացնի Ուկրաի­նա­յի ՀՕՊ‑ի (հակաօ­դա­յին պաշտպա­նության) կարո­ղություննե­րը, ավե­լացնի ռազմամթերքի և այլ զենքե­րի մատա­կա­րա­րումնե­րը, ինչպես նաև վերացնի հեռա­հար հրթիռնե­րի օգտա­գործման սահմա­նա­փա­կումնե­րի մեծ մասը։ Միայն նման համա­ձայնեցված ջանքե­րը, հավա­նա­բար, կփո­խեն Պուտի­նի հաշվարկնե­րը՝ կապված օգուտնե­րի և ծախսե­րի հետ։Դաշնակիցներին անհրա­ժեշտ է նաև պայմա­նա­վորվել Ուկրաի­նա­յի անվտանգության հուսա­լի երաշխիքնե­րի մասին։ Սա հեշտ խնդիր չէ, և ՆԱՏՕ‑ն հասկա­նա­լի պատճառնե­րով չի ցանկա­նում իր բաց պաշտպա­նությունը տարա­ծել դաշինքի անդամ չհանդի­սա­ցող պետության վրա։ Գուցե անհրա­ժեշտ լինի օգտա­գործել նրբություններ և երկի­մաստություններ։ Բայց հավա­քա­կան խոստումը՝ հստակ կամ այլ կերպ, պաշտպա­նե­լու Ուկրաի­նա­յի վերահսկո­ղության տակ գտնվող տարածքնե­րը պետք է քննարկման առարկա դառնա՝ հետա­գա ագրե­սիան զսպե­լու համար։

Պուտի­նը իր ամբողջ իշխա­նա­վարման ընթացքում միշտ պատրաստ է եղել խախտել հրա­դա­դարնե­րը, համա­ձայնություննե­րը և հետ քաշվել, եթե այդտեղ ռազմա­վա­րա­կան շահ է տեսել։ Կան բոլոր հիմքե­րը հավա­տա­լու, որ այս անգամ էլ նա նույն կերպ կվարվի։ Առանց պատշաճ նախազգուշա­կան միջո­ցա­ռումնե­րի, հրա­դա­դա­րը չի դադա­րեցնի հակա­մարտությունը, չի փրկի կյանքեր և չի օգնի սովո­րա­կան ուկրաի­նա­ցի­նե­րին։ Ընդհա­կա­ռա­կը։

Աղբյուրը՝ Bloomberg.com կայքից։

Թարգմա­նությունը՝

Արա­յիկ Մկրտումյա­նի

Առնչվող Հոդվածներ