15.6 C
Yerevan

Էրդո­ղա­նը Սիրում Է Սիմվոլներ

Էրդո­ղա­նը փորձում է Թուրքիա­յին այնպի­սի դիրք հաղորդել, որը չի համա­պա­տասխա­նում իրա­կան Թուրքիա­յի հնա­րա­վո­րություննե­րին, որովհետև ինչքան էլ նա երա­զի մեծ Թուրքիա­յի մասին, այնուա­մե­նայնիվ, Թուրքիան աշխարհում տնտե­սա­կան առումով երկրորդ տասնյակ պետություննե­րի մեջ է։

Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիան սիրում է սիմվոլներ, Էրդո­ղա­նի կողմից այդ գիրքը նվի­րե­լը սիմվո­լիկ է. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է թուրքա­գետ Ռուբեն Սաֆրաստյա­նը

– Պարո՛ն Սաֆրաստյան, ՄԱԿ‑ի Գլխա­վոր վեհա­ժո­ղո­վի 79-րդ նստաշրջա­նի շրջա­նա­կում Նյու Յորքում գտնվող «Թուրքիա­յի տանը» տեղի է ունե­ցել Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի և Թուրքիա­յի նախա­գահ Ռեջեփ Թայիփ Էրդո­ղա­նի հանդի­պումը։ Հանդիպման վերա­բերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում և հատկա­պես սիմվոլնե­րի համա­տեքստում, քանի որ գիտենք, որ Թուրքիա­յում դրանց մեծ նշա­նա­կություն են տալիս։ Ի՞նչ մեսիջ էր պարունա­կում Էրդո­ղա­նի գիրք նվի­րե­լը Փաշինյա­նին, ինչո՞ւ հանդի­պումը տեղի ունե­ցավ հենց «Թուրքիա­յի տանը»։

– Ընդհա­նուր գնա­հա­տա­կանն այն է, որ այդ հանդի­պումն այնպի­սի հանդի­պում էր, որ ոչ մի սկզբունքա­յին նշա­նա­կություն չէր ունե­նա, սովո­րա­կան դիվա­նա­գի­տա­կան հանդի­պում էր։

Ինչ վերա­բե­րում է սիմվոլնե­րին, այո՛, իսկա­պես, Թուրքիան սիրում է սիմվոլներ՝ որպես նախկին կայսրություն։ Էրդո­ղա­նի կողմից այդ գիրքը նվի­րե­լը սիմվո­լիկ է այն առումով, որ Էրդո­ղանն առի­թը բաց չի թողնում Թուրքիա­յի մասին իր տեսլա­կա­նը ներկա­յացնել ում հնա­րա­վոր է։

Էրդո­ղա­նի տեսլա­կանն այն է, որ Թուրքիան նորից դարձնի այնպի­սի պետություն, որը կարև­որ տեղ ունի համաշխարհա­յին քաղա­քա­կա­նության մեջ, ու այդ արդա­րության մասին գիրքը, որը Էրդո­ղա­նը նվի­րել է Փաշինյա­նին, նրա ընկալմամբ, այդ արդա­րությունը հենց Թուրքիա­յի մեծ նշա­նա­կությունն է աշխարհում, այդ է արդա­րությունը նրա համար։

Դեռ տասը տարի առաջ նա սկսեց խոսել այն մասին, որ պետք է ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի հինգ մշտա­կան անդամնե­րի թիվն ավե­լացվի, ու Թուրքիան պետք է լինի այն պետություննե­րից մեկը, որը պետք է համալրի Խորհրդի մշտա­կան անդամ երկրնե­րի կազմը։ Այդ գիրքն էլ որ նվի­րեց, հենց այդ հայե­ցա­կարգի ձևա­կերպումն է։

Բազմիցս եմ ասել, որ Էրդո­ղա­նը փորձում է Թուրքիա­յին այնպի­սի դիրք հաղորդել, որը չի համա­պա­տասխա­նում իրա­կան Թուրքիա­յի հնա­րա­վո­րություննե­րին, որովհետև ինչքան էլ նա երա­զի մեծ Թուրքիա­յի մասին, այնուա­մե­նայնիվ, Թուրքիան աշխարհում տնտե­սա­կան առումով երկրորդ տասնյակ պետություննե­րի մեջ է, իր բնակչությամբ, տարածքով, բանա­կի հզո­րությամբ առաջնա­յին պետություն չէ, ըստ էության միջին պետություն է։ Սիմվո­լը դա էր, որ ամեն տեղ Թուրքիան փորձում է ցույց տալ, թե Թուրքիան որքան մեծ է։

Մեկ հանգա­մանքի վրա էլ եմ ուզում ուշադրություն հրա­վի­րել, որ երբ Էրդո­ղա­նը սրա­նից մոտ 12–13 տարի առաջ այդ տեսլա­կա­նը սկսեց հրա­պա­րա­կայնո­րեն ներկա­յացնել աշխարհին, այն ժամա­նակ հույս ուներ, որ 2023 թվա­կա­նին, երբ լինի Թուրքիա­յի Հանրա­պե­տության կազմա­վորման 100-ամյա­կը, այդ ժամա­նակ Թուրքիան իսկա­պես կլի­նի այդպի­սի տեսլա­կա­նին համա­պա­տասխա­նող երկիր, բայց իրո­ղությունն այլ է, ու հիմա մենք տեսնում ենք, որ այդ նպա­տա­կին չի հասել։

Իրա­կա­նությունը հիմա այն է, որ Թուրքիան տնտե­սա­պես շատ վատ վիճա­կում է ու մեծա­պես կախված է դրսի ներդրումնե­րից, որոնք շատ փոքր են, ու միակ հույսը մնում է Արևմուտքը, դրա համար մենք հիմա տեսնում ենք Թուրքիա­յի կողմից ձգտում՝ հարա­բե­րություններն ավե­լի սերտացնել Արևմուտքի, ԱՄՆ‑ի հետ։

Որոշ աղբյուրնե­րի համա­ձայն՝ Էրդո­ղա­նը փորձել է նախա­պատրաստել իր հանդի­պումը Քամա­լա Հարի­սի հետ, բայց կարծես թե չի ստացվում, այսինքն՝ Էրդո­ղանն ամեն կերպ փորձում է ցույց տալ ԱՄՆ-ին, որ հավա­տա­րիմ դաշնա­կից է։

Տեսնում ենք, որ Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը գնա­լով բավա­կա­նին սառում են։ Թուրքիան նաև Իսրա­յե­լի հետ է շարունա­կում հարա­բե­րություննե­րը պահպա­նել, չնա­յած հայտա­րա­րություննե­րին, այնպես որ, մենք տեսնում ենք նրա քաղա­քա­կա­նության այս երկա­կիությունը, ձգտումը՝ հանդես գալու որպես հզոր պետություն, բայց իրա­կա­նությունն այն է, որ Թուրքիան միջին պետություն է, որը մեծա­պես կախված է Արևմուտքից, ԱՄՆ-ից։

– Իսկ այդ գրքում Հայաստա­նի տեղի, դերի մասին, իր ասած՝ արդար աշխարհում ինչ-որ անդրա­դարձ կա՞, թե՞ ոչ։

– Այդ գիրքը ես դեռևս չեմ կարդա­ցել, բայց դրա բովանդա­կությունը Էրդո­ղանն այսպես թե այնպես արտա­հայտել է հոդվածնե­րում ու ելույթնե­րում, որոնց մեջ Հայաստա­նի վերա­բերյալ ոչինչ չկա, համե­նայնդեպս, այն համա­տեքստում, ինչի մասին մենք խոսում ենք։ Ու սա շատ հետաքրքիր շրջա­դարձ է Թուրքիա­յի արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ։ Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը Թուրքիա­յում երկրորդ-երրորդ պլան են մղված, իրո­ղությունը սա է, ու պատա­հա­կան չէ, որ այս հանդի­պումը, որը մեզա­նում մեծ հետաքրքրություն առաջ բերեց, Թուրքիա­յում առանձնա­պես հետաքրքրություն չեղավ դրա նկատմամբ, մեկնա­բա­նություններ չեղան, միայն կիսա­պաշտո­նա­կան հաղորդում եղավ։

Երբ նայում ես վերջին մեկ տարվա մամուլը, շատ քիչ անդրա­դարձ կա Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րին՝ ի տարբե­րություն նախորդ տարի­նե­րի, երբ շատ էին մեկնա­բա­նություննե­րը, բացա­սա­կան ելույթնե­րը, իշխա­նություննե­րի նկատմամբ քննա­դա­տություննե­րը, որ ուզում են Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը կարգա­վո­րել։

Հիմա լռություն է, շատ քիչ է հետաքրքրում, չմո­ռա­նանք նաև, որ թուրքա­կան մամուլը գրե­թե 80 տոկո­սով գտնվում է իշխա­նություննե­րի հսկո­ղության տակ, այսինքն՝ Թուրքիա­յի ղեկա­վա­րության համար Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը, նույնիսկ Հարա­վա­յին Կովկասն արդեն այնպի­սի նշա­նա­կություն չունեն, ինչպես առաջ էր, Թուրքիան հիմա ուզում է աշխարհում իր կարև­որ տեղը ցույց տալ։

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ հանդիպման վայրի սիմվո­լի­կան ո՞րն էր, ինչո՞ւ «Թուրքիա­յի տանը»։

– Դա Թուրքիա­յի պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցչությունն է Նյու Յորքում, որտեղ, ի դեպ, Էրդո­ղա­նը նաև այլ երկրնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ է հանդի­պում, այնպես չէ, որ միայն Փաշինյա­նին էր այդ «պատվին արժա­նացրել»։ Այդտեղ ոչ մի առանձնա­հա­տուկ բան չեմ տեսնում։

– Հատկա­պես վերջին տարի­նե­րին կատարված դեպքե­րի ֆոնին՝ շատ քննարկվեց գիրքը նվեր ընդունե­լու հանգա­մանքը, նկա­րում Նիկոլ Փաշինյա­նի լայն ժպի­տը և այլն, կարծիքներ հնչե­ցին, որ սա ուղիղ ճանա­պարհ է Հայաստանն Էրմե­նիստան դարձնե­լու։ Դուք շատ լավ գիտեք և՛ Թուրքիա­յի, և՛ Ադրբե­ջա­նի իրա­կան նպա­տակներն ու տարի­նե­րով վարած քաղա­քա­կա­նությունը, իրատեսակա՞ն են նման մտա­հո­գություննե­րը։

– Շատ լավ նշե­ցիք՝ Էրմե­նիստան, այո՛, Թուրքիան հենց դա էլ ուզում է, պատա­հա­կան չէ, որ այնտեղ տարածված է հետևյալ արտա­հայտությունը՝ մեր հայե­րը, իհարկե դա վերա­բե­րում է Թուրքիա­յի հայե­րին, բայց այն տրա­մա­բա­նությամբ, որ հայերն իրենց ձեռքի տակ են, նույնն էլ, իհարկե, կուզեն տեսնել մեր պարա­գա­յում։

Ես չեմ կարծում, որ գիրք նվեր ընդունե­լը կամ ժպտա­լը ճանա­պարհ է հարթում դեպի Հայաստա­նի նման կարգա­վի­ճակ։ Ի վերջո, դիվա­նա­գի­տությունը ժպիտներ սփռե­լու արվեստ է, այդտեղ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, բայց որ Թուրքիան ուզում է, որ Հայաստա­նը կախում ունե­նա իրե­նից, դառնա Էրմե­նիստան՝ կասկա­ծից վեր է։ Բայց Հայաստանն ամեն կերպ մեր սուվե­րեն իրա­վունքնե­րը, ազգա­յին շահե­րը ոչ մի թիզ անգամ չպետք է զիջի Թուրքիա­յին։

Քրիստի­նե Աղա­բեկյան

Հոդվա­ծը՝ MediaLab.am կայքից։

Առնչվող Հոդվածներ