Վաշինգտոնում դեռևս մտահոգված են Իրանի հնարավոր հարձակմամբ Իսրայելի վրա, ինչի պատճառով որոշ ամերիկյան զորքեր տեղափոխվում են «անհրաժեշտության դեպքում պաշտպանություն ապահովելու» նպատակով: Կան նաև մտավախություններ, որ Իսրայելը կարող է անցնել սահմանը:
Politico֊ն գրում է՝
«Իսրայելը մտցնում է զորքերը Լիբանան, սակայն նրա իրական նպատակը Իրանն է»
Իսրայելական առաջնորդները կարծում են, որ Մերձավոր Արևելքը վերափոխելու հնարավորություն ունեն, ինչը տեղի է ունենում սերնդում մեկ անգամ, և այդ հնարավորությունը սահմանափակված չէ միայն ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահի» ոչնչացմամբ:
Նույնիսկ մինչև այն պահը, երբ Իսրայելը երեկ սկսել էր «սահմանափակ» ցամաքային հարձակումը Լիբանանում, վարչապետ Բենիամին Նեթանյահուն պարզ էր դարձրել, որ իր վերջնական նպատակն է տարածաշրջանում իշխանության փոփոխության միջոցով Թեհրանի հոգևոր առաջնորդության հեղինակության տապալումը:
Իր անգլերեն ելույթում Նեթանյահուն խոստացել է «ազնիվ պարսիկ ժողովրդին», որ այն օրը, երբ նրանք կազատվեն «բռնակալների» իշխանությունից և կկարողանան խաղաղություն հաստատել Իսրայելի հետ, կգա «շատ ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»:
«Մերձավոր Արևելքում չկա մի վայր, որտեղ Իսրայելը չկարողանա հասնել», — զգուշացրել է նա մռայլ տոնով:
Իրանի համար սա չդատարկ պարծենկոտություն չէ: Իսրայելը միայն Թեհրանի դեմ չէ, որ պայքարում է՝ ջախջախելով նրա դաշնակիցներին և տեղակալներին, ինչպիսիք են «Հեզբոլլահը» Լիբանանում և հուսիթները Եմենում, այլ նաև Իրանի տարածքում ցուցադրում է իր գերազանցությունը տեխնոլոգիաների և լրտեսության ոլորտում:
Թեհրանի ղեկավարության համար սա ցավոտ խնդիր է: Իրանն իր ուժը տարածում է ողջ տարածաշրջանում՝ ներկայանալով որպես ռազմական ծանրակշիռ խաղացող, որը կարող է աջակցել իրեն հավատարիմ զինված խմբավորումներին Իրաքում, Սիրիայում, Լիբանանում և Եմենում: Այժմ Իսրայելը բացահայտ մարտահրավեր է նետում այդ հեղինակությանը. «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունը ամենակոպիտ օրինակներից է այն բանի, թե ինչպես է Նեթանյահուն ձեռնոց նետում Թեհրանին:
Միջազգային աճող կոչերին՝ զինադադար հաստատելու համար, ի պատասխան՝ Նեթանյահուն կուժեղացնի հարձակումը, «Հեզբոլլահի» վրա, ասել է բարձր պաշտոնյան, որը խոսել է անանուն մնալու պայմանով, նախքան ներխուժումը: Սա, ամենայն հավանականությամբ, կներառի մեծ ցամաքային հարձակման սկիզբ՝ «Հեզբոլլահի» ջախջախման նպատակով Լիբանանի հարավում, որպեսզի ստիպեն նրան իր ուժերը տեղափոխել Լիտանի գետից հյուսիս:
Իսրայելը նաև շարունակելու է հարվածել «Հեզբոլլահի» զենքի պահեստներին, լոգիստիկ և հրամանատարական կենտրոններին հյուսիսում և Բեկաայի հովտում, ինչպես նաև շարունակելու է առաքելություններ իրականացնել՝ գտնելու և ոչնչացնելու բարձրագույն հրամանատարներին: «Սա մեր հնարավորությունն է կոտրել «Հեզբոլլահին», որպեսզի նա երբեք չկարողանա վերականգնել իր իշխանությունը Լիբանանում», — ասել է պաշտոնյան:
Հասարակական կարծիքի վարկանիշները, որոնք ժամանակին կործանարար էին Նեթանյահուի համար, աճում են Նասրալլայի սպանությունից հետո, ինչը նշանակում է, որ նա ունի բոլոր քաղաքական շարժառիթները շարունակելու հարձակումը և անտեսելու զինադադար հաստատելու բազմաթիվ կոչերը՝ արևմտյան դաշնակիցների և հումանիտար կազմակերպությունների կողմից, որոնք մտահոգված են Լիբանանում հումանիտար ճգնաժամի սրացմամբ:
Ամերիկյան պաշտոնյաները կարծում են, որ իսրայելական ներխուժումը կլինի սահմանափակ, նպատակային և ոչ այնքան մեծածավալ, ինչպես 2006 թվականին, երբ սկսվեց կարճ, սակայն դաժան պատերազմ, որն ազդեց երկու կողմերի վրա: Սակայն Վաշինգտոնում դեռևս մտահոգված են Իրանի հնարավոր հարձակմամբ Իսրայելի վրա, ինչի պատճառով որոշ ամերիկյան զորքեր տեղափոխվում են «անհրաժեշտության դեպքում պաշտպանություն ապահովելու» նպատակով: Կան նաև մտավախություններ, որ Իսրայելը կարող է անցնել սահմանը:
Նեթանյահուին ուղղորդում է ոչ միայն ներքաղաքական, այլև ռազմական տրամաբանությունը: «Իսրայելի ռազմական պոռթկումը շարունակվում է», — նկատել է Մեթյու Սևիլը Մեծ Բրիտանիայի Թագավորական Միացյալ ծառայությունների ինստիտուտից:
«Նա ոչնչացրել է «Հեզբոլլահի» վերին ղեկավարությանը, քանդել նրա գործողությունների համակարգման կարողությունը և ունի նախաձեռնություն իր ձեռքում: Չնայած այն ռիսկերին, որոնց կհանդիպի ցամաքային ներխուժումը, շատերը կասեն, որ ավելի հարմար ժամանակ Լիբանանի հարավ ներխուժելու և «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքը ոչնչացնելու համար չի լինի», — կարծում է Սևիլը:
Իսրայելական պաշտոնյաները խոսում են շատ ավելի հավակնոտ բաների մասին, քան միայն «Հեզբոլլահին» ստիպելը դադարեցնել երկարամյա սահմանանցվող հրթիռային հարձակումները, որպեսզի մոտ 80,000 իսրայելցիներ վերադառնան իրենց տները:
Մի քանի բարձր պաշտոնյաներ և նախկին ազդեցիկ հետախուզական ու անվտանգության ծառայությունների ղեկավարներ, ներառյալ «Մոսադի» նախկին ղեկավար Տամիր Պարդոն, հրապարակային կոչ են անում շարունակել ռազմական արշավը և վերափոխել Մերձավոր Արևելքը:
Իսրայելի բանակի կողմից «Հեզբոլլահին» հասցված բացառիկ վնասը իսկապես խուճապ է առաջացրել կազմակերպության մեջ: Վերջին երկու շաբաթում սպանված հրամանատարների ցանկը ընթերցվում է որպես շիիթ զինյալների «ով ով է» գրքույկ և ամեն օր համալրվում է:
«Գրեթե ողջ խմբավորման վերին ղեկավարությունը՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, ինչպես նաև հազարավոր շարքային անդամներ և միջին օղակի հրամանատարներ սպանվել կամ զրկվել են մարտունակությունից: Չհաշված այն փաստը, որ Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է մեծ քանակությամբ ռազմավարական զինամթերք, որը կարող էր սպառնալ իսրայելական քաղաքներին և թիրախներին», — ասում է Ահմեդ Ֆուադ Ալհաթիբը Ատլանտյան խորհրդից:
«Հնարավոր է, որ տարածաշրջանը ականատես է լինում իրանական դիմադրության առանցքի ավարտի սկզբին», — հավելել է նա:
Ժյուլյեն Բարնս-Դեյսին Եվրոպական խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով, սակայն, զգուշացրել է Իսրայելի կողմից հետագա էսկալացիայից և տարածաշրջանային կարգի ստեղծման նոր գաղափարը կոչել «վտանգավոր պատրանք»:
«Իսրայելական հարձակումը կարևոր մարտավարական ձեռքբերում է, սակայն հեռու է կայուն ռազմավարական ճանապարհից, որը երկարաժամկետ կտրվածքով կապահովի Իսրայելի անվտանգության կարիքները և վերջ կտա փոխկապակցված տարածաշրջանային հակամարտություններին», — պնդում է նա:
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, ով Նեթանյահուի կտրուկ քննադատն է, նույնպես Politico-ին ասել է, որ դեռ վաղ է խոսել հաջողության մասին: «Ի՞նչ կլինի, եթե երկու կամ երեք մեծ հրթիռներ ընկնեն Թել Ավիվի վրա», — նա զգուշացրել է նա։
Աղբյուրը` politico.eu
Թարգմանությունը`
Արայիկ Մկրտումյանի