15.6 C
Yerevan

Իսրա­յե­լի Թիրա­խը Իրանն Է

Վաշինգտո­նում դեռևս մտա­հոգված են Իրա­նի հնա­րա­վոր հարձակմամբ Իսրա­յե­լի վրա, ինչի պատճա­ռով որոշ ամե­րիկյան զորքեր տեղա­փոխվում են «անհրա­ժեշտության դեպքում պաշտպա­նություն ապա­հո­վե­լու» նպա­տա­կով: Կան նաև մտա­վա­խություններ, որ Իսրա­յե­լը կարող է անցնել սահմա­նը:

Politico֊ն գրում է՝

«Իսրա­յե­լը մտցնում է զորքե­րը Լիբա­նան, սակայն նրա իրա­կան նպա­տա­կը Իրանն է»

Իսրա­յե­լա­կան առաջնորդնե­րը կարծում են, որ Մերձա­վոր Արև­ելքը վերա­փո­խե­լու հնա­րա­վո­րություն ունեն, ինչը տեղի է ունե­նում սերնդում մեկ անգամ, և այդ հնա­րա­վո­րությունը սահմա­նա­փակված չէ միայն ՀԱՄԱՍ‑ի և «Հեզբոլլա­հի» ոչնչացմամբ:
Նույնիսկ մինչև այն պահը, երբ Իսրա­յե­լը երեկ սկսել էր «սահմա­նա­փակ» ցամա­քա­յին հարձա­կումը Լիբա­նա­նում, վարչա­պետ Բենիա­մին Նեթանյա­հուն պարզ էր դարձրել, որ իր վերջնա­կան նպա­տակն է տարա­ծաշրջա­նում իշխա­նության փոփո­խության միջո­ցով Թեհրա­նի հոգև­որ առաջնորդության հեղի­նա­կության տապա­լումը:
Իր անգլե­րեն ելույթում Նեթանյա­հուն խոստա­ցել է «ազնիվ պարսիկ ժողովրդին», որ այն օրը, երբ նրանք կազատվեն «բռնա­կալնե­րի» իշխա­նությունից և կկա­րո­ղա­նան խաղա­ղություն հաստա­տել Իսրա­յե­լի հետ, կգա «շատ ավե­լի շուտ, քան մարդիկ կարծում են»:
«Մերձա­վոր Արև­ելքում չկա մի վայր, որտեղ Իսրա­յե­լը չկա­րո­ղա­նա հասնել», — զգուշացրել է նա մռայլ տոնով:

Իրա­նի համար սա չդա­տարկ պարծենկո­տություն չէ: Իսրա­յե­լը միայն Թեհրա­նի դեմ չէ, որ պայքա­րում է՝ ջախջա­խե­լով նրա դաշնա­կիցնե­րին և տեղա­կալնե­րին, ինչպի­սիք են «Հեզբոլլա­հը» Լիբա­նա­նում և հուսիթնե­րը Եմե­նում, այլ նաև Իրա­նի տարածքում ցուցադրում է իր գերա­զանցությունը տեխնո­լո­գիա­նե­րի և լրտե­սության ոլորտում:

Թեհրա­նի ղեկա­վա­րության համար սա ցավոտ խնդիր է: Իրանն իր ուժը տարա­ծում է ողջ տարա­ծաշրջա­նում՝ ներկա­յա­նա­լով որպես ռազմա­կան ծանրակշիռ խաղա­ցող, որը կարող է աջակցել իրեն հավա­տա­րիմ զինված խմբա­վո­րումնե­րին Իրա­քում, Սիրիա­յում, Լիբա­նա­նում և Եմե­նում: Այժմ Իսրա­յե­լը բացա­հայտ մարտահրա­վեր է նետում այդ հեղի­նա­կությա­նը. «Հեզբոլլա­հի» առաջնորդ Հասան Նասրալլա­յի սպա­նությունը ամե­նա­կո­պիտ օրի­նակնե­րից է այն բանի, թե ինչպես է Նեթանյա­հուն ձեռնոց նետում Թեհրա­նին:

Միջազգա­յին աճող կոչե­րին՝ զինա­դա­դար հաստա­տե­լու համար, ի պատասխան՝ Նեթանյա­հուն կուժե­ղացնի հարձա­կումը, «Հեզբոլլա­հի» վրա, ասել է բարձր պաշտոնյան, որը խոսել է անա­նուն մնա­լու պայմա­նով, նախքան ներխուժումը: Սա, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, կնե­րա­ռի մեծ ցամա­քա­յին հարձակման սկիզբ՝ «Հեզբոլլա­հի» ջախջախման նպա­տա­կով Լիբա­նա­նի հարա­վում, որպեսզի ստի­պեն նրան իր ուժե­րը տեղա­փո­խել Լիտա­նի գետից հյուսիս:

Իսրա­յե­լը նաև շարունա­կե­լու է հարվա­ծել «Հեզբոլլա­հի» զենքի պահեստնե­րին, լոգիստիկ և հրա­մա­նա­տա­րա­կան կենտրոննե­րին հյուսի­սում և Բեկաա­յի հովտում, ինչպես նաև շարունա­կե­լու է առա­քե­լություններ իրա­կա­նացնել՝ գտնե­լու և ոչնչացնե­լու բարձրա­գույն հրա­մա­նա­տարնե­րին: «Սա մեր հնա­րա­վո­րությունն է կոտրել «Հեզբոլլա­հին», որպեսզի նա երբեք չկա­րո­ղա­նա վերա­կանգնել իր իշխա­նությունը Լիբա­նա­նում», — ասել է պաշտոնյան:

Հասա­րա­կա­կան կարծի­քի վարկա­նիշնե­րը, որոնք ժամա­նա­կին կործա­նա­րար էին Նեթանյա­հուի համար, աճում են Նասրալլա­յի սպա­նությունից հետո, ինչը նշա­նա­կում է, որ նա ունի բոլոր քաղա­քա­կան շարժա­ռիթնե­րը շարունա­կե­լու հարձա­կումը և անտե­սե­լու զինա­դա­դար հաստա­տե­լու բազմա­թիվ կոչե­րը՝ արևմտյան դաշնա­կիցնե­րի և հումա­նի­տար կազմա­կերպություննե­րի կողմից, որոնք մտա­հոգված են Լիբա­նա­նում հումա­նի­տար ճգնա­ժա­մի սրացմամբ:

Ամե­րիկյան պաշտոնյա­նե­րը կարծում են, որ իսրա­յե­լա­կան ներխուժումը կլի­նի սահմա­նա­փակ, նպա­տա­կա­յին և ոչ այնքան մեծա­ծա­վալ, ինչպես 2006 թվա­կա­նին, երբ սկսվեց կարճ, սակայն դաժան պատե­րազմ, որն ազդեց երկու կողմե­րի վրա: Սակայն Վաշինգտո­նում դեռևս մտա­հոգված են Իրա­նի հնա­րա­վոր հարձակմամբ Իսրա­յե­լի վրա, ինչի պատճա­ռով որոշ ամե­րիկյան զորքեր տեղա­փոխվում են «անհրա­ժեշտության դեպքում պաշտպա­նություն ապա­հո­վե­լու» նպա­տա­կով: Կան նաև մտա­վա­խություններ, որ Իսրա­յե­լը կարող է անցնել սահմա­նը:

Նեթանյա­հուին ուղղորդում է ոչ միայն ներքա­ղա­քա­կան, այլև ռազմա­կան տրա­մա­բա­նությունը: «Իսրա­յե­լի ռազմա­կան պոռթկումը շարունակվում է», — նկա­տել է Մեթյու Սևի­լը Մեծ Բրի­տա­նիա­յի Թագա­վո­րա­կան Միացյալ ծառա­յություննե­րի ինստի­տուտից:

«Նա ոչնչացրել է «Հեզբոլլա­հի» վերին ղեկա­վա­րությա­նը, քանդել նրա գործո­ղություննե­րի համա­կարգման կարո­ղությունը և ունի նախա­ձեռնություն իր ձեռքում: Չնա­յած այն ռիսկե­րին, որոնց կհանդի­պի ցամա­քա­յին ներխուժումը, շատե­րը կասեն, որ ավե­լի հարմար ժամա­նակ Լիբա­նա­նի հարավ ներխուժե­լու և «Հեզբոլլա­հի» ռազմա­կան ենթա­կա­ռուցվածքը ոչնչացնե­լու համար չի լինի», — կարծում է Սևի­լը:

Իսրա­յե­լա­կան պաշտոնյա­նե­րը խոսում են շատ ավե­լի հավակնոտ բանե­րի մասին, քան միայն «Հեզբոլլա­հին» ստի­պե­լը դադա­րեցնել երկա­րամյա սահմա­նանցվող հրթի­ռա­յին հարձա­կումնե­րը, որպեսզի մոտ 80,000 իսրա­յելցի­ներ վերա­դառնան իրենց տնե­րը:

Մի քանի բարձր պաշտոնյա­ներ և նախկին ազդե­ցիկ հետա­խուզա­կան ու անվտանգության ծառա­յություննե­րի ղեկա­վարներ, ներառյալ «Մոսա­դի» նախկին ղեկա­վար Տամիր Պարդոն, հրա­պա­րա­կա­յին կոչ են անում շարունա­կել ռազմա­կան արշա­վը և վերա­փո­խել Մերձա­վոր Արև­ելքը:

Իսրա­յե­լի բանա­կի կողմից «Հեզբոլլա­հին» հասցված բացա­ռիկ վնա­սը իսկա­պես խուճապ է առա­ջացրել կազմա­կերպության մեջ: Վերջին երկու շաբա­թում սպանված հրա­մա­նա­տարնե­րի ցանկը ընթերցվում է որպես շիիթ զինյալնե­րի «ով ով է» գրքույկ և ամեն օր համալրվում է:

«Գրե­թե ողջ խմբա­վորման վերին ղեկա­վա­րությունը՝ թե՛ քաղա­քա­կան, թե՛ ռազմա­կան, ինչպես նաև հազա­րա­վոր շարքա­յին անդամներ և միջին օղա­կի հրա­մա­նա­տարներ սպանվել կամ զրկվել են մարտունա­կությունից: Չհաշված այն փաստը, որ Իսրա­յե­լի պաշտպա­նության բանա­կը ոչնչացրել է մեծ քանա­կությամբ ռազմա­վա­րա­կան զինամթերք, որը կարող էր սպառնալ իսրա­յե­լա­կան քաղաքնե­րին և թիրախնե­րին», — ասում է Ահմեդ Ֆուադ Ալհա­թի­բը Ատլանտյան խորհրդից:

«Հնա­րա­վոր է, որ տարա­ծաշրջա­նը ակա­նա­տես է լինում իրա­նա­կան դիմադրության առանցքի ավարտի սկզբին», — հավե­լել է նա:

Ժյուլյեն Բարնս-Դեյսին Եվրո­պա­կան խորհրդի միջազգա­յին հարա­բե­րություննե­րի հարցե­րով, սակայն, զգուշացրել է Իսրա­յե­լի կողմից հետա­գա էսկա­լա­ցիա­յից և տարա­ծաշրջա­նա­յին կարգի ստեղծման նոր գաղա­փա­րը կոչել «վտանգա­վոր պատրանք»:

«Իսրա­յե­լա­կան հարձա­կումը կարև­որ մարտա­վա­րա­կան ձեռքբե­րում է, սակայն հեռու է կայուն ռազմա­վա­րա­կան ճանա­պարհից, որը երկա­րա­ժամկետ կտրվածքով կապա­հո­վի Իսրա­յե­լի անվտանգության կարիքնե­րը և վերջ կտա փոխկա­պակցված տարա­ծաշրջա­նա­յին հակա­մարտություննե­րին», — պնդում է նա:

Իսրա­յե­լի նախկին վարչա­պետ Էհուդ Օլմերտը, ով Նեթանյա­հուի կտրուկ քննա­դատն է, նույնպես Politico-ին ասել է, որ դեռ վաղ է խոսել հաջո­ղության մասին: «Ի՞նչ կլի­նի, եթե երկու կամ երեք մեծ հրթիռներ ընկնեն Թել Ավի­վի վրա», — նա զգուշացրել է նա։

Աղբյուրը‘ politico.eu

Թարգմա­նությունը‘

Արա­յիկ Մկրտումյա­նի

Առնչվող Հոդվածներ