15.6 C
Yerevan

Պատերա՞զմ, Թե՞ Խաղա­ղություն

Չնա­յած Պաղեստի­նի հարցում ցուցադրա­կան համե­րաշխությա­նը, Բաքուն շարունա­կում է մնալ Իսրա­յե­լի դաշնա­կի­ցը, և իրա­նա-իսրա­յե­լա­կան հետա­գա սրա­ցումը համա­պա­տասխա­նում է Ադրբե­ջա­նի ռազմա-քաղա­քա­կան ծրագրա­վո­րումնե­րին:

Վահրամ Աթա­նեսյան

Իրան-Իսրա­յել. մեծ պատե­րազմի հավա­նա­կա­նությունը՝ հիսուն-հիսուն

Իսրա­յե­լա­կան աղբյուրնե­րը հայտնում են, որ հոկտեմբե­րի լույս 2‑ի գիշե­րը Նաթանյա­հուի ռազմա­կան կաբի­նե­տը մի քանի նիստ է գումա­րել, բայց Իրա­նին պատասխան հարված հասցնե­լու որո­շում չի ընդունել: Vestygo.il‑ի տեղե­կություննե­րով՝ կառա­վա­րության նիստն առա­ջին անգամ հրա­վիրվել է բունկե­րում, որ պաշտո­նա­պես անվանվում է «ճգնա­ժա­մա­յին կառա­վարման կենտրոն»:

Նիստին Իսրա­յե­լի պաշտպա­նության նախա­րա­րը և ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել են Թել-Ավի­վից՝ պաշտպանված կապի միջո­ցով: Հայտնի է դարձել, որ քննարկվել է երկու՝ անմի­ջա­պես Իրա­նին և Մերձա­վոր Արև­ելքում նրա պրոքսի կառույցնե­րին պատասխան հարված հասցնե­լու տարբե­րակ:

Իսրա­յե­լի բանա­կին մոտ կանգնած աղբյուրներն ասել են, որ Իրա­նի հրթի­ռա­յին հարձա­կումն ավե­լի ներշնչող է, քան ապրի­լի հարձա­կումը:

Իսրա­յե­լի օդա­յին տարածքի պաշտպա­նությա­նը մասնակցել են ոչ միայն տարա­ծաշրջա­նում ամե­րիկյան և բրի­տա­նա­կան ուժե­րը, այլև Հորդա­նա­նի ՀՕՊ‑ը: Իսրա­յե­լա­կան լրատվա­մի­ջո­ցը հատուկ ընդգծում է, որ իրենց հերթին Սիրիան և ԻրաքՆ Իրա­նին օդա­յին միջանցք են տրա­մադրել:

Տարա­ծաշրջա­նի այլ երկրնե­րի ներգրավվա­ծության մասին տեղե­կություններ առայժմ չկան:

Vestygo.il‑ն հղում է անում ամե­րիկյան The Wall Street Journal-ին, որի տեղե­կություննե­րով՝ ԱՄՆ վարչա­կազմը Իրա­նին փոխանցել է, որ Իսրա­յելն ունի ինքնա­պաշտպա­նության իրա­վունք, ինչին ի պատասխան՝ Թեհրանն ասել է, որ պատասխան հարվա­ծի պատասխա­նը կլի­նի խորտա­կիչ:

Ըստ իսրա­յե­լա­կան լրատվա­մի­ջո­ցի՝ Նաթանյա­հուի կառա­վա­րությունը լուրջ մտա­հո­գություն ունի, որ Վաշինգտո­նը, չնա­յած հրա­պա­րա­կա­յին հայտա­րա­րություննե­րին և ցուցա­բերվող ռազմա­կան օժանդա­կությա­նը, կխթա­նի Իրա­նին հուժկու հարվածներ հասցնե­լու որո­շումը:

Իսրա­յե­լի քաղա­քա­կան շրջա­նակնե­րում տեղե­կացված են, որ տարա­ծաշրջա­նա­յին լայնա­ծա­վալ պատե­րազմը հակա­սում է Միացյալ Նահանգնե­րի շահե­րին: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ՝ Իսրա­յե­լը կընտրի Մերձա­վոր Արև­ելքում Իրա­նի պրոքսի կառույցնե­րը թիրա­խա­վո­րե­լու տարբե­րա­կը:

«Մեր տուն Իսրա­յել» ընդդի­մա­դիր կուսակցության առաջնորդ Լիբերմա­նը վերստին քննա­դա­տել է իրա­նա­կան պրոքսի կառույցնե­րի ղեկա­վարնե­րին և դաշտա­յին հրա­մա­նա­տարնե­րին ոչնչացնե­լու քաղա­քա­կա­նությունը՝ այդ գործո­ղություննե­րը անվա­նե­լով «ոչ արդյունա­վետ»:

Նա գտնում է, որ տարա­ծաշրջա­նի չարո­րակ գոյա­ցությունն Իրա­նի մոլլա­պե­տությունն է, որ պետք է ոչնչացվի, որպեսզի Իսրա­յե­լի անվտանգությունը երաշխա­վորված լինի:
Իրան-Իսրա­յել վերջին լարվա­ծությա­նը անդրա­դառնա­լով՝ Բաքվի իշխա­նա­կան լրատվա­մի­ջո­ցը տեսա­կետ է հայտնել, որ Իսրա­յե­լը մեկ-մեկ քաշում է տարա­ծաշրջա­նում Իրա­նի թունա­վոր ատամնե­րը, որից հետո նա կվե­րածվի անուժ գոյության: Խոսքը ՀԱՄԱՍ‑ի և «Հեզբոլլա­յի» դեմ Իսրա­յե­լի թիրա­խա­յին հարվածնե­րի մասին է:

Այս անդրա­դարձից հետև­ում է, որ, չնա­յած Պաղեստի­նի հարցում ցուցադրա­կան համե­րաշխությա­նը, Բաքուն շարունա­կում է մնալ Իսրա­յե­լի դաշնա­կի­ցը, և իրա­նա-իսրա­յե­լա­կան հետա­գա սրա­ցումը համա­պա­տասխա­նում է Ադրբե­ջա­նի ռազմա-քաղա­քա­կան ծրագրա­վո­րումնե­րին:

Իսրա­յե­լա-իրա­նա­կան լայնա­ծա­վալ բախման հավա­նա­կա­նությունը, ըստ միջազգա­յին մամուլի գնա­հա­տումնե­րի, հիսուն-հիսուն է. Վաշինգտո­նը փորձե­լու է Նաթանյա­հուին զերծ պահել Իրա­նի միջուկա­յին և նավթա­յին օբյեկտնե­րին հարվա­ծե­լու գայթակղությունից: Իսրա­յե­լին հասցված հրթի­ռա­յին հարվածներն Իրա­նում աննա­խա­դեպ ոգև­ո­րության տեղիք են տվել: Ցնծա­ցել է նաև ողջ իրա­նա­կան Ադրբե­ջա­նը: Դա պետք է, որ ազդակ լինի Բաքվի համար:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3471498.html

Առնչվող Հոդվածներ