20 C
Yerevan

Իրա­նը Հարվա­ծում Էր Հանուն Հեղի­նա­կության

Հետա­գա զարգա­ցումներն արդեն կախված են նրա­նից, թե Իսրա­յելն ինչպես կարձա­գանքի. եթե Իրա­նի դեմ նորից որևէ գործո­ղություն ձեռնարկի, նորից ձևա­վորվե­լու է իրա­վի­ճակ, երբ Իրա­նը ստիպված է լինե­լու արձա­գանքել։

Ժաննա Վարդանյան

«Իրա­նի լռե­լը ու պատասխան հարված չհասցնե­լը ընկալվե­լու էին որպես թուլության նշան, վնա­սեին հեղի­նա­կությա­նը». Ժաննա Վարդանյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է իրա­նա­գետ Ժաննա Վարդանյա­նը

– Տիկի՛ն Վարդանյան, Իսրա­յե­լի՝ Լիբա­նան ցամա­քա­յին ներխուժման պատասխա­նը չուշա­ցավ, ու նախօ­րեին արդեն Իրա­նը հրթի­ռա­յին հարվածներ հասցրեց Իսրա­յե­լին։ Ինչո՞ւ Իրանն այս անգամ որո­շեց նման քայլի գնալ։

– Իրա­կա­նում, դեռ այն ժամա­նակ, երբ որ Թեհրա­նում սպանվեց ՀԱՄԱՍ‑ի առաջնորդ Իսմա­յիլ Հանիեն, Թեհրա­նը ստիպված էր արձա­գանքել դրան ու հանդես գալ որևէ պատասխան գործո­ղությամբ: Այդ ժամա­նակ էլ Իրա­նից եղան բազմա­թիվ խոստումներ, որ Հանիեի սպա­նությունն անպա­տասխան չի մնա­լու։

Քանի որ այն ժամա­նակ Գազա­յում հրա­դա­դա­րի հաստատման խոսակցություններ կային, զուգա­հե­ռա­բար ինչ-որ բանակցություններ էին ընթա­նում, Իրա­նը այդ հնա­րա­վոր հրա­դա­դա­րի հաստատմա­նը չխանգա­րե­լու համար այդ պահին զերծ մնաց գործո­ղություն իրա­կա­նացնե­լուց, ու, ինչպես այս օրե­րին նաև պարզ դարձավ, հենց Արևմուտքն է Իրա­նին խնդրել, միջնորդել, որ այդ հարվա­ծը տեղի չունե­նա, որ հրա­դա­դա­րը հաստատվի: Փաստա­ցի, հրա­դա­դա­րը չի հաստատվել, Իսրա­յե­լը շարունա­կել է իր գործո­ղություննե­րը ու արդեն անցել է «Հըզբոլլա­հի», Լիբա­նա­նի դեմ գործո­ղություննե­րի։

Այս պայմաննե­րում Իրա­նի լռե­լը ու պատասխան հարված չհասցնե­լը ընկալվե­լու էին որպես թուլության նշան ու լուրջ վնաս էին հասցնե­լու նրա հեղի­նա­կությա­նը։ Իրանն այլ ելք չուներ, քան Իսրա­յե­լին պատասխա­նե­լը, բայց, ամեն դեպքում, այս ողջ ընթացքում Իրանն առաջնորդվել է պատե­րազմի մեջ չներքաշվե­լու տրա­մա­բա­նությամբ, ու անգամ այն դեպքում, երբ հարված է հասցրել, էլի զգուշա­վո­րություն է պահպա­նել: Իրա­նա­կան կողմը հարված հասցնե­լուց հետո հայտա­րա­րել է, որ սահմա­նա­փակվում է այդ գործո­ղությամբ։

Հետա­գա զարգա­ցումներն արդեն կախված են նրա­նից, թե Իսրա­յելն ինչպես կարձա­գանքի. եթե Իրա­նի դեմ նորից որևէ գործո­ղություն ձեռնարկի, նորից ձևա­վորվե­լու է իրա­վի­ճակ, երբ Իրա­նը ստիպված է լինե­լու արձա­գանքել։ Ընդհա­նուր առմամբ՝ Իսրա­յե­լը միշտ բարձրացնում է խաղադրույքնե­րը, միշտ ավե­լի նոր կարմիր գծեր է հատում՝ ձևա­վո­րե­լով մի իրա­վի­ճակ, երբ Իրա­նը ստիպված է լինում արձա­գանքել: Իրանն էլ առայժմ փորձում է մանևրել, այնպես արձա­գանքել, որ և՛ ստացվի այնպես, որ պատասխա­նել է, ու պահպա­նի իր հեղի­նա­կությունը, և՛ միա­ժա­մա­նակ հնա­րա­վո­րինս խուսա­փի պատե­րազմից։

– Իսրա­յե­լա­կան կողմն Իրա­նի երեկվա հարվածնե­րից հետո, ըստ էության, սպառնա­ցել էր տարա­ծաշրջա­նա­յին պատե­րազմով, ձեր գնա­հատմամբ՝ Իրա­նի այս պատասխա­նը կարո՞ղ է տարա­ծաշրջա­նա­յին պատե­րազմի մեկնարկի առիթ լինել:

– Կախված է նրա­նից, թե Իսրա­յելն ի՛նչ գործո­ղությամբ հանդես կգա: Եթե վերցնենք ապրի­լի օրի­նա­կը, ապա այդ ժամա­նակ Իսրա­յե­լը պատասխա­նեց իրա­նա­կան ավիա­բա­զա­նե­րի վրա դրոննե­րի հարձա­կումով, որն առանձնա­պես մեծ չէր ու լուրջ հետև­անքներ չունե­ցավ, ու դրա­նով թեման փակվեց։

Եթե հիմա էլ Իսրա­յե­լը սիմվո­լիկ գործո­ղություն ձեռնարկի Իրա­նի դեմ, առժա­մա­նակ կարող է իրա­վի­ճա­կը հանդարտվել, բայց խնդիրն այն է, որ Իսրա­յելն ամեն անգամ նոր, ավե­լի մեծ գործո­ղություններ է ձեռնարկել ու ձևա­վո­րել իրա­վի­ճակ, երբ Իրա­նը ստիպված է լինում արձա­գանքել, այսինքն՝ Իսրա­յե­լի գործո­ղություննե­րի տրա­մա­բա­նությունը խոսում է այն մասին, որ ինքը հետա­գա­յում էլ է շարունա­կե­լու ավե­լի սադրիչ գործո­ղություններ ձեռնարկել։

– Կարո՞ղ ենք ասել, որ Իսրա­յե­լը նման գործո­ղություննե­րի է դիմում՝ նաև նպա­տակ ունե­նա­լով Իրա­նին ներքա­շել պատե­րազմի մեջ, որից այդքան խուսա­փում է Իրա­նը, տիկի՛ն Վարդանյան։

– Դա Իսրա­յե­լի միակ նպա­տա­կը չէ, այս պահին նա փորձում է առնվազն չեզո­քացնել, թուլացնել այն օջախնե­րը, որտե­ղից Իսրա­յե­լի դեմ գործո­ղություններ են ձեռնարկվում, օրի­նակ՝ նույն Սիրիա­յում, Լիբա­նա­նում, այսինքն՝ Իսրա­յելն այս պահին փորձում է վերացնել Իրա­նի ազդե­ցության լծակնե­րը, ու դրանց վերա­ցումը Իսրա­յե­լի համար կենսա­կան է: Եթե դա Իսրա­յե­լին հաջողվի, հաջորդիվ թիրա­խում կլի­նի Իրանն անմի­ջա­պես, բայց դեռ չեմ կարող ասել, թե կոնկրետ ի՛նչ տեսքով դա կլի­նի։ Մինչև հիմա Իրա­նը զսպել է Իսրա­յե­լի գործո­ղություննե­րը իրա­նա­մետ ուժե­րի միջո­ցով, որոնք եղել են Իսրա­յե­լի հարև­ա­նությամբ, հիմա Իսրա­յե­լը հենց դա է փորձում չեզո­քացնել։

– Կարծում եք՝ Իսրա­յե­լին կհա­ջողվի՞ չեզո­քացնել իրա­նա­մետ ուժե­րին։

– Դժվար է ասել, ամեն դեպքում Իսրա­յելն արդեն իսկ լուրջ վնաս է հասցրել, չեմ կարծում, թե իրա­նա­մետ շրջա­նակնե­րը կդա­դա­րեն գոյություն ունե­նալ, դրանք կշա­րունա­կեն լինել, կփո­խա­րինվեն նոր ղեկա­վարնե­րով, հրա­մա­նա­տարնե­րով, բայց նրանց պոտենցիա­լին Իսրա­յելն ամեն դեպքում վնաս հասցրել է, ու եթե այսպես շարունակվի, այդ վնա­սը կարող է ավե­լի մեծա­նալ։

– Այսինքն՝ տարա­ծաշրջա­նա­յին պատե­րազմի մեկնարկը կախված է Իսրա­յե­լի պատասխան գործողությունի՞ց։

– Այո՛, և մենք տեսնում ենք, որ այդ վտանգն ամեն անգամ ավե­լի ու ավե­լի է մոտե­նում, և Իսրա­յելն ամեն անգամ ավե­լի ու ավե­լի մեծ գործո­ղություննե­րի է դիմում: Մինչ հիմա այդ պատե­րազմը չի եղել Իրա­նի խիստ հաշվարկված գործո­ղություննե­րի շնորհիվ, հիմնա­կա­նում Իսրա­յե­լը նախա­ձեռնում է, իրա­նա­կան կողմը պատասխա­նո­ղի դերում է, ու հիմա էլ պատե­րազմի լինել-չլի­նե­լը էլի կախված է Իսրա­յե­լից։

– Ձեր գնա­հատմամբ՝ կա՞ կոնսենսուս, որ թույլ կտա Իսրա­յե­լին գնալ այնպի­սի գործո­ղություննե­րի, որի հետև­անքով կսկսվի տարա­ծաշրջա­նա­յին պատե­րազմ, թե՞, այնուա­մե­նայնիվ, Իսրա­յե­լին զսպող ուժեր այս պահին կան։

– Իմ տպա­վո­րությամբ՝ Իսրա­յելն այս պահին առանձնա­պես վերահսկե­լի չէ, որովհետև անգամ Գազա­յի շուրջ հրա­դա­դա­րի վերա­բերյալ բանակցություններն են անարդյունա­վետ: Իսրա­յելն անում է այն, ինչ քաղա­քա­կա­նություն որ իր առջև դրել է, հետև­ա­բար, չեմ կարծում, թե Իսրա­յե­լը ենթարկվում է դաշնա­կիցնե­րի հորդորնե­րին, եթե դրանք կան, իհարկե:

Բայց անկախ նրա­նից, որ Իսրա­յե­լը չի ենթարկվում այդ հորդորնե­րին, միևնույն է, երբ Իրա­նը հարվա­ծում է Իսրա­յե­լին, դաշնա­կիցներն աջակցում են Իսրա­յե­լին, օրի­նակ՝ իրա­նա­կան հրթիռնե­րը որսում են նաև ամե­րիկյան ՀՕՊ ուժե­րը։ Այսինքն՝ եթե անգամ տարա­ձայնություններ ունեն Իսրա­յե­լի գործո­ղություննե­րի հետ կապված, միևնույն է, իրենք աջակցում են Իսրա­յե­լին։

Քրիստի­նե Աղա­բեկյան

MediaLab.am

Առնչվող Հոդվածներ