15.6 C
Yerevan

Ընդդի­մության Նվե­րը Իշխա­նություննե­րին

Ընդդի­մությունը ուղղա­կի երա­նե­լի նվեր է իշխա­նության համար։ Իշխա­նություններն ամեն ինչ կանեն, որ այս ընդդի­մությունը իր վեց, ութ տոկո­սով լինի խորհրդա­րա­նում։ Որպեսզի միայն անի­մաստ խոսեն, թուրք ու Նեռ հայտա­րա­րել, բայց հայե­ցա­կարգա­յին որևէ բան չանեն։

Դավիթ Ստե­փանյան

1inTV‑ի եթե­րում փորձա­գետ Դավիթ Ստե­փանյա­նը անդրա­դարձել է Բագրատ Գալստյա­նի‘ Հ1֊ի եթե­րում տված հարցազրույցին։

Փորձա­գետնե­րի կարծի­քով դա մի աննա­խա­դեպ ողբերգություն է, երբ ներքա­ղա­քա­կան իրա­դարձություննե­րը նման ցածր մակարդա­կի վրա են։

Իվերջո ի՞նչ էր ուզում ասել Գալստանյա­նը։ Նա իր աջա­կիցնե­րի հետ եկավ Հ1, նրան եթե­րում հնա­րա­վո­րություն տվե­ցին։ Նա իր ուղերձը հղեց, ապա մոտ 12 րոպե հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյա­նին։ Ու ի՞նչ ասաց։ Ոչ մի նոր բան։ Նա ուղերձում ընդա­մե­նը կրկնել այն, ինչ կրկնում են “Սրբա­զան Շարժման” առա­ջին օրե­րից սկսած և ոչինչ ավե­լին։ Նորից իշխա­նություննե­րին նեռ և թուրք կոչեց, ապա հարցազրույցի ժամա­նակ որևէ հարցի նորմալ պատասխան չտվեց։

Նոյեմբե­րի 9֊ի համա­ձայնագրի պահով ևս որևէ նորմալ բան չասվեց։ Ընդդի­մության առաջնորդը ընդա­մե­նը կրկնում էր, որ իրենք կանեն, մյուսնե­րը կտեսնեն։ Այսինքն հայե­ցա­կարգա­յին ոչ մի բառ, ծրագրա­յին ոչ մի դրույթ չհայտա­րարվեց։

Դավիթ Ստե­փանյա­նը այն կարծի­քը հայտնեց, որ ընդդի­մությունը կամ ծրա­գիր չունի կամ այդ ծրա­գիրն այնքան վատն է, որ անգամ առաջնորդը չի համարձակվում դրա մասին խոսել։ Իսկ ի՞նչ են անե­լու նրանք, եթե գան իշխա­նության։ Նրանք կատա­րե­լու են Նոյեմբե­րի 9֊ի բոլոր կետե­րը։ Իսկ դա ՀՀ համար սարսափներ է պարունա­կում։ Գալստանյա­նը ըստ էության իր խոսքում ասաց, թե ինչ են պատրաստվում անել։ Նա ասաց, որ այդ պայմա­նա­գի­րը ստո­րագրել է Փաշինյա­նը, և Նա էլ կրե­լու է պատասխա­նատվությունը։ Այսինքն եթե գան իշխա­նության, ասե­լու են, որ Փաշինյանն արդեն ամեն ինչ ստո­րագրել է ու այլևս ոչինչ փոխել հնա­րա­վոր չէ։ Նրանց ծրա­գի­րը կամ դա է, կամ էլ գալու են նստեն իշխա­նա­կան սենյակնե­րում ու նոր սկսեն մտա­ծել, թե ինչ անեն։

Դավիթ Ստե­փանյա­նը նշեց, որ այս խոսույթով, այս պահվածքով ընդդի­մությունը ուղղա­կի երա­նե­լի նվեր է իշխա­նության համար։ Իշխա­նություններն ամեն ինչ կանեն, որ այս ընդդի­մությունը իր վեց, ութ տոկո­սով լինի խորհրդա­րա­նում։ Որպեսզի միայն անի­մաստ խոսեն, թուրք ու Նեռ հայտա­րա­րել, բայց հայե­ցա­կարգա­յին որևէ բան չանեն։ Իշխա­նություննե­րը նրանց ուրախ են տեսնել, քան որ որևէ կերպ իրենց չեն խանգա­րի։ Այդ իսկ պատճա­ռով էլ նրանք ուրախ չեն կառուցո­ղա­կան ընդդի­մության համար, ուրախ չեն տեսնել նրանց, ովքեր պատրաստ են լուրջ աշխա­տանք տանելառանց հայհոյանքների։ Ու Հայաստանում կան նման ուժեր և՜ երի­տա­սարդ, և՜ երկար ժամա­նակ գործունեություն ծավա­լող։

Վերջում Դավիթ Ստե­փանյա­նը հորդո­րեց գնալ և անպայման ստո­րագրել Եվրաքվեին։ Միայն այդպես մենք կարո­ղա­նանք պրծնել այս նեխած մթնո­լորտի և լուրջ փոփո­խություններ արձա­նագրել։

Աղբյուրը‘

Առնչվող Հոդվածներ