Ընդդիմությունը ուղղակի երանելի նվեր է իշխանության համար։ Իշխանություններն ամեն ինչ կանեն, որ այս ընդդիմությունը իր վեց, ութ տոկոսով լինի խորհրդարանում։ Որպեսզի միայն անիմաստ խոսեն, թուրք ու Նեռ հայտարարել, բայց հայեցակարգային որևէ բան չանեն։
Դավիթ Ստեփանյան
1inTV-ի եթերում փորձագետ Դավիթ Ստեփանյանը անդրադարձել է Բագրատ Գալստյանի` Հ1֊ի եթերում տված հարցազրույցին։
Փորձագետների կարծիքով դա մի աննախադեպ ողբերգություն է, երբ ներքաղաքական իրադարձությունները նման ցածր մակարդակի վրա են։
Իվերջո ի՞նչ էր ուզում ասել Գալստանյանը։ Նա իր աջակիցների հետ եկավ Հ1, նրան եթերում հնարավորություն տվեցին։ Նա իր ուղերձը հղեց, ապա մոտ 12 րոպե հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին։ Ու ի՞նչ ասաց։ Ոչ մի նոր բան։ Նա ուղերձում ընդամենը կրկնել այն, ինչ կրկնում են “Սրբազան Շարժման” առաջին օրերից սկսած և ոչինչ ավելին։ Նորից իշխանություններին նեռ և թուրք կոչեց, ապա հարցազրույցի ժամանակ որևէ հարցի նորմալ պատասխան չտվեց։
Նոյեմբերի 9֊ի համաձայնագրի պահով ևս որևէ նորմալ բան չասվեց։ Ընդդիմության առաջնորդը ընդամենը կրկնում էր, որ իրենք կանեն, մյուսները կտեսնեն։ Այսինքն հայեցակարգային ոչ մի բառ, ծրագրային ոչ մի դրույթ չհայտարարվեց։
Դավիթ Ստեփանյանը այն կարծիքը հայտնեց, որ ընդդիմությունը կամ ծրագիր չունի կամ այդ ծրագիրն այնքան վատն է, որ անգամ առաջնորդը չի համարձակվում դրա մասին խոսել։ Իսկ ի՞նչ են անելու նրանք, եթե գան իշխանության։ Նրանք կատարելու են Նոյեմբերի 9֊ի բոլոր կետերը։ Իսկ դա ՀՀ համար սարսափներ է պարունակում։ Գալստանյանը ըստ էության իր խոսքում ասաց, թե ինչ են պատրաստվում անել։ Նա ասաց, որ այդ պայմանագիրը ստորագրել է Փաշինյանը, և Նա էլ կրելու է պատասխանատվությունը։ Այսինքն եթե գան իշխանության, ասելու են, որ Փաշինյանն արդեն ամեն ինչ ստորագրել է ու այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ։ Նրանց ծրագիրը կամ դա է, կամ էլ գալու են նստեն իշխանական սենյակներում ու նոր սկսեն մտածել, թե ինչ անեն։
Դավիթ Ստեփանյանը նշեց, որ այս խոսույթով, այս պահվածքով ընդդիմությունը ուղղակի երանելի նվեր է իշխանության համար։ Իշխանություններն ամեն ինչ կանեն, որ այս ընդդիմությունը իր վեց, ութ տոկոսով լինի խորհրդարանում։ Որպեսզի միայն անիմաստ խոսեն, թուրք ու Նեռ հայտարարել, բայց հայեցակարգային որևէ բան չանեն։ Իշխանությունները նրանց ուրախ են տեսնել, քան որ որևէ կերպ իրենց չեն խանգարի։ Այդ իսկ պատճառով էլ նրանք ուրախ չեն կառուցողական ընդդիմության համար, ուրախ չեն տեսնել նրանց, ովքեր պատրաստ են լուրջ աշխատանք տանելառանց հայհոյանքների։ Ու Հայաստանում կան նման ուժեր
և՜ երիտասարդ, և՜ երկար ժամանակ գործունեություն ծավալող։
Վերջում Դավիթ Ստեփանյանը հորդորեց գնալ և անպայման ստորագրել Եվրաքվեին։ Միայն այդպես մենք կարողանանք պրծնել այս նեխած մթնոլորտի և լուրջ փոփոխություններ արձանագրել։
Աղբյուրը`