15.6 C
Yerevan

Հայաստա­նը Կրթության Մրցունա­կա­նացման Ճանա­պարհին

Ակնհայտ է նաև մեկ այլ բան, քաղա­քա­հենք ու պսեվդոէ­լի­տար կրթությունից անցում կատա­րել մատչե­լի կրթությանն ու գիտությա­նը:

Նվարդ Վահա­նե

Լսե­ցի ակա­դե­միա­կան քաղա­քի հայե­ցա­կարգի ներկա­յա­ցումը: Մի քիչ մասնա­գի­տա­կան սնո­բիզմով զբաղվեմ, որովհետև արդեն հոգուս հասել են որո­շա­կի պրոֆա­նա­ցիա­նե­րը: Եվ այսպես որպես համայնքա­յին պլա­նա­վորման դասա­կան կրթություն ստա­ցած անձ, կամ ինչպես այստեղ են դեռ կոչում՝ քաղաքաշինարար:Ճ մոտե­ցումը եղել է խորքա­յին և պատկե­րացնում եմ բավա­կա­նին ռեսուրսներ են ներդրվել այդ համա­պարփակ հետա­զո­տություններն իրա­կա­նացնե­լու ու դրա հիման վրա մարդու հաբի­թա­թի ու զարգացման միջա­վայր ստեղծե­լու միտքը բյուրե­ղացնե­լու համար: Ավե­լին նախագծին նայե­լիս, թե տեղա­դիրքր, թե ստրա­տե­գիա­կան սահմա­նակցվա­ծության տեսանկյունից ակնհայտ է հավակնությունը արա­գա­ցուցիչ միջա­վայր ստեղծել այս քաղա­քի միջո­ցով և Երև­ա­նի անհա­մա­չափ զարգացման արդեն ինքնախժռող լիցքից լիցքա­վո­րել առնվազն երեք մարզե­րի էքսպո­նե­նա­տալ զարգա­ցումը, որը իհարկե նաև ալի­քով /եթե լավ կառավարվի/ կտա­րածվի այլ մարզե­րի վրա: Ակնհայտ է նաև մեկ այլ բան, քաղա­քա­հենք ու պսեվդոէ­լի­տար կրթությունից անցում կատա­րել մատչե­լի կրթությանն ու գիտությա­նը: Տեղե­կացնեմ, որ գյուղա­կան վայրե­րից մոտ 60 տոկո­սը այդպես էլ հասա­նե­լիություն չունի բարձրա­գույն կրթությա­նը, իսկ այս խնդի­րը պետք է լուծվի: Վերջա­պես, նաև խնդիր է դրվել մեծացնել բուհե­րի ինքնա­բա­վությունը և այն հանել ուսա­նողնե­րի կողմից վճարվող վարձե­րի պատանդը լինե­լու փակ շղթա­յից: Մի խոսքով հեռանկա­րա­յին գաղա­փար է, մնաց հուսալ իրա­կանցումն էլ կլի­նի որակյալ ու մենք վերջա­պես կունե­նանք մրցունակ կրթություն ու գիտություն, բայց նաև ակտուա­լա­ցում:

Նվարդ Վահա­նե

Առնչվող Հոդվածներ