20 C
Yerevan

Մոսկվան Բացա­հայտ Թիրա­խա­վո­րեց Հայաստա­նը

Ըստ երև­ույթին՝ Ռուսաստա­նի և Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րը Հայաստա­նի դեմ ռազմա­կան սադրանքի ուղղություն են ընտրել Նախիջև­ա­նը, որտեղ խաչվում են նաև Թուրքիա­յի և Իրա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Աստա­նա­յում ընթա­նում է ԱՊՀ երկրնե­րի հատուկ ծառա­յություննե­րի ղեկա­վարնե­րի Խորհրդի հերթա­կան նիստը: Իր ելույթում ՌԴ Անվտանգության դաշնա­յին ծառա­յության ղեկա­վար Ալեքսանդր Բորտնի­կո­վը հայտա­րա­րել է, որ Արևմուտքը ձգտում է հասնել ՀԱՊԿ-ից Հայաստա­նի հեռա­նա­լուն, ինչը Բաքվի հետ հետա­գա հարա­բե­րություննե­րի հարցում Երև­ա­նին ՆԱՏՕ-ից ավե­լի մեծ կախվա­ծության մեջ կդնի։

Բորտնի­կո­վը «բացա­հայտել է» Արևմուտքի ծրա­գի­րը՝ գլխա­վո­րել հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման գործընթա­ցը և հասնել տարա­ծաշրջա­նում սեփա­կան խաղա­ղա­րար ուժե­րի տեղա­կայմա­նը, որ դե յուրե լինի ՄԱԿ հովա­նու ներքո, փաստա­ցի՝ ՆԱՏՕ‑ի։

Նա նաև վերստին հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին ԵՄ քաղա­քա­ցիա­կան դիտորդա­կան առա­քե­լությա­նը մեղադրել է ՆԱՏՕ‑ի անդամ կոնկրետ երկրի օգտին հետա­խուզություն իրա­կա­նացնե­լու մեջ՝ ի վնաս Ռուսաստա­նի և նրա գործընկերնե­րի: Բորտնի­կո­վը Հայաստա­նին քննա­դա­տել է Արևմուտքի ազդե­ցությամբ Ադրբե­ջա­նի հետ բանակցություննե­րը ձգձգե­լու համար:

Բաքվի «Թուրան» գործա­կա­լության իրա­զեկ աղբյուրնե­րը հայտնել են, որ հոկտեմբե­րի 2–3‑ին Ռուսաստա­նի Արտա­քին հետա­խուզության ծառա­յության տնօ­րեն Նարիշկի­նը Բաքվում Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րի ղեկա­վարնե­րի հետ քննարկել է «երկու երկրնե­րի պետա­կան կարգի դեմ նախա­պատրաստվող բազմա­վեկտոր գործո­ղություննե­րը կանխարգե­լե­լու հարցը»։

ՌԴ ԱԴԾ տնօ­րեն Բորտնի­կո­վը փաստա­ցի բացա­հայտել է, թե խոսքն ի՞նչի մասին է: Ռուսաստա­նը բացա­հայտ թիրա­խա­վո­րում է Հայաստա­նը. նրա խոսքից պարզվում է, որ Արևմուտքի կողմից Հայաստա­նին արտոնյալ կարգով սպա­ռա­զի­նե­լու և դրա­նից բխող տարա­ծաշրջա­նա­յին սպառնա­լիքնե­րի մասին Ադրբե­ջա­նի նախա­գա­հի, մյուս առանցքա­յին պաշտոնյա­նե­րի հայտա­րա­րություննե­րին իրա­կա­նում ձևա­կերպված են Մոսկվա­յում:

Այլևս կարե­լի է վստա­հա­բար ասել, որ օգոստո­սի 18–19-ին Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նը Բաքու «կրի­զիս» այց է կատա­րել, որպեսզի ձախո­ղի COP29-ին ընդա­ռաջ հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման փաստա­թուղթ ստո­րագրե­լու՝ ԱՄՆ նախա­ձեռնությունը: Ալիևի հռե­տո­րա­բա­նության կոշտա­ցումը, նրա կողմից անհե­թեթ «նախա­պայմաննե­րի» կրկնությունը և համալրումը վկա­յում են, որ երկկողմ ձևա­չա­փով Հայաստան-Ադրբե­ջան պայմա­նագրի ստո­րագրումը ձախողված է, և գլխա­վոր դերա­կա­տա­րը Վլա­դի­միր Պուտինն է:

Մեկ ամսից Միացյալ Նահանգնե­րում նախա­գա­հա­կան ընտրություններ են, որոնց ելքը չափա­զանց դժվար է գուշա­կել: Հայաստա­նի հասցեին ՌԴ ԱԴԾ տնօ­րե­նի չափա­զանց կոշտ ձևա­կերպումնե­րից կարե­լի է հետև­ություն անել, որ Մոսկվան, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, չի սպա­սե­լու Վաշինգտո­նում նոր վարչա­կազմի ձևա­վորմա­նը:

Ռուսաստա­նը, երև­ում է, ընտրե­լու է նույն մոտե­ցումը, ինչ Ուկրաի­նա­յում. «գետնի վրա» ստեղծել «անդառնա­լիության իրա­վի­ճակ» և այդ դիրքե­րից նստել քաղա­քա­կան «առևտրի սեղա­նի» շուրջ: Վերջին շրջա­նում Հայաստա­նի կողմից «հրա­դա­դա­րի խախտման» գոտի է ներկա­յացվում Նախիջև­ա­նը, որտեղ Ադրբե­ջա­նի ԶՈՒ‑ն գրե­թե ամե­նա­շա­բաթյա ռեժի­մով զորա­վարժություններ է անցկացնում:

Ըստ երև­ույթին՝ Ռուսաստա­նի և Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րը Հայաստա­նի դեմ ռազմա­կան սադրանքի ուղղություն են ընտրել Նախիջև­ա­նը, որտեղ խաչվում են նաև Թուրքիա­յի և Իրա­նի աշխարհա­քա­ղա­քա­կան շահե­րը:

Իրա­վի­ճա­կը մոտե­նում է կրի­տի­կա­կան սահմա­նի: Բորտնի­կո­վի սպառնա­լիքնե­րը հնչել են, երբ Հայաստա­նի վարչա­պե­տը գտնվում է Ֆրանսիա­յում, ուր մեկնե­լուց առաջ նա Ազգա­յին ժողո­վում չի բացա­ռել Ադրբե­ջա­նի կողմից նոր էսկա­լա­ցիա­յի հավա­նա­կա­նությունը: Բորտնի­կովն ակնարկում է, որ Ֆրանսիա­յի աջակցությունը Հայաստա­նի անվտանգության երաշխիք չէ՞:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ